ԱԴՐԻԱՆՈ ՉԵԼԵՆՏԱՆՈՅԻ ԵՎ ՍԻՐԵԼԻԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱԴՐԻԱՆՈ ՉԵԼԵՆՏԱՆՈՅԻ ԵՎ ՍԻՐԵԼԻԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ  ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ


Իտալացի կինոդերասան, երգիչ,  երգահան Ադրիանո Չելենտանոն նշել է իր եւ սիրելիի`Կլաուդիա Մորիի  ոսկե հարսանիքը:  Զույգերի համար օրը նշանավորվել է կարեւոր իրադարձությամբ`հրատարակվել է  «Կլաուդիա Մորի. Ադրիանո Չելենտանո.Երկու սիրահարված կործանիչներ» կենսագրական գիրքը:

Գրքի հեղինակը Չելենտանոյի սիրելի կինն է, ով երգում է, զբաղվում պրոդյուսերական գործունեությամբ եւ դերասանական արվեստով: Նա իրենց համատեղ կյանքի 50 տարիները ներկայացրել է օրագրի տեսքով, չի վախեցել բացել նաեւ անձնական   կյանքի որոշ  մանրամասներ: 50 տարի է ինչ զույգն օրինական ամուսնության մեջ է. «Ասա ինձ Ադրիանո, երբ 52 տարի առաջ Ամալֆիայում մենք  հանդիպեցինք ,կարող էինք պատկերացնել, որ կապրենք միասին այսքան տարի, որը   տասնյակ ֆիլմերի ու  երաժշտության ծնունդ տվեց»,-գրում է Կլաուդիա Մորին: Գրքում երկրպագուների համար կա անակնկալ, այնտեղ տեղ են գտնել զույգի համատեղ կյանքի արխիվային  բամաթիվ լուսանկարներ. որոնք հրապարակվում են առաջին անգամ:

1967 թվականին նրանք միասին հանդես եկան «ամենգեղեցիկ զույգն աշխարհում» դուետով, այնուհետեւ հայտնվեցին նկարահանման հրապարակում. «Այդ ժամանակ ես չէի ցանկանում Ադրիանոյի  հետ միասին նկարահանվել միեւնույն ֆիլմում, սակայն քույս պնդեց, որ նկարահանվեմ: Քույս նրա մեծ երկրպագուն էր, իսկ ես`ոչ»,-վերհիշում է Մորին: 1962 թվականին  Չելենտանոն վայելում էր մեծ հեղինակություն եւ ոչինչ չէր անում Մորիին գրավելու համար, սակայն վերջինս նրան  «հաղթեց» իր գեղեցկությամբ եւ  ուժեղ բնավորությամբ:

Հանդիպումից երկու տարի անց նրանք գաղտնի ամուսնացան  սրբ.Ֆրանցիսկ եկեղեցում: Նրանց ամուսնությունից ծնվեցին երեք երեխաները:

Մորին իր գրքում ներկայացնում է ոչ միայն իր եւ ամուսնու համատեղ կյանքի հաջողությունները, այլեւ կյանքի դժվարին պահերը, օրինակ խանդի պատճառով առաջացած գժտությունները. «Մի օր Ադրիանոն պատռեց իմ բոլոր կարճ շրջազգեստները, որոնք ես միշտ կրում էի ,  այդ դեպքը տեղի ունեցավ  Ֆորտե դե Մարմիի ճանապարհին: Դեպքից հետո գնացի խանութ եւ գնեցի բոլոր թանկարժեք կարճ կիսաշրջազգեստները,  ցանկանում էի դրանով պատժել նրան»,-պատմում է Կ.Մորին:

Վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ Չելենտանոն թողարկում է ձայնասկավառակներ եւ  հանդես գալիս տարբեր հանրահայտ կատարողների հետ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում