ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼԻՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՄԻՍ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼԻՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՄԻՍ
Այն որ Հայասանում բրուցելիոզով հիվանդ անասունները ենթարկվում ենք զանգվածային սպանդի, անժխտելի է, սակայն հարց է առաջանում, ինչ է լինում վարակված անասունների միսը : Պարզվում է, ոչ ավել, ոչ պակաս այդ միսը շատ հեշտությամբ հայտնվում է շուկայում, իսկ սպառողն էլ առանց իմանալու գնում է: Ըստ Սննդի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գեւորգյանի խոշոր եղջերավոր անասունների բրուցելիոզով վարակված միսը վաճառքի է ենթակա` առանց սահմանափակման: Նրա խոսքով`միայն պետք է վերացնել բրուցելիոզով հիվանդ կենդանուն մի պարզ պատճառով, որպեսզի չվարակեն այլ կենդանիների եւ նրանց տված «բարիքներից» չվարակվի մարդը, խոսքը հում կաթի, մածունի մասին է: Ա.Գեւորգյանը ժխտեց այն կարծիքը, թե մարդիկ կարող են բրուցելիոզով վարակված մսից վարակվել, քանի որ այդ վարկի հարուցիչը շատ անկայուն է. «Օրինակ 80 աստիճանի պարագայում կաթը եւ միսը լավ եռացնելուց հետո հարուցիչը վայրկյանական վերանում է: Ես չեմ բացառում, որ այսօր մեր շուկայում վաճառվում է, բրուցելիոզով վարակված միս, ամեն դեպքում դա ժխտող փաստեր էլ չունեմ»,-նշեց ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Այսքանից հետո մնում է կամ հրաժարվել մսից, կամ էլ այն գնելուց հետո սեփական միջոցներով ենթարկել լաբորատոր փորձաքննության, եթե իհարկե հայ սպառողն այդքան գումար ունեն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

