ԳԱՌՆԵՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ

Արխիվ 12-16

ԳԱՌՆԵՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ

Օրեր առաջ Գառնի գյուղի  մի խումբ բնակիչներ բողոքի ալիք էին բարձրացրել: Պատճառն այն է, որ համայնքի կողքով անցնող գետից՝ Ազատից, ջուրը  820 սմ խողովակով  պետք է հոսի և ոռոգի  Արարատի մարզի մի քանի գյուղեր:Գյուղացիների պնդմամբ, եթե խողովակն անցկացվի, ապա իրենց համայնքը կզրկվի ոռոգման ջրից:

Հիշեցնենք, որ ըստ ծրագրի՝ գետի երկայնքով պետք է կառուցվի 820 սմ տրամաչափի խողովակ, որով պետք է ամառվա երկու ամիսներին ջուր տեղափոխվի Արարատի մարզի գյուղեր: Խողովակի շնորհիվ էլեկտրական պոմպեր չեն օգտագործվի, և ոռոգման ջուրը այդ տարածքի համար կէժանանա:

«Իրավունքի» հետ զրույցում Գառնի  գյուղի գյուղապետ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ  գառնեցիները մտավախություն ունեն, որ  խողովակի կառուցման դեպքում Ազատ գետի ջուրը կցամաքի: Գյուղապետը, սակայն, համակարծիք չէ այդ տեսակետին. գետը գյուղից ցածր է 100-200 մետր, բայց եթե խողովակը կառուցվի, կչորանա բնությունը:

Պրն Վարդանյանի խոսքով`գառնեցիներն առայժմ դադարեցրել են իրենց բողոքի ակցիան. «Մենք առաջարկով ենք  հանդես եկել`ինչպես Նարեկ գյուղը, այնպես էլ Գառնին ունեն անջրդի տարածքներ: Առաջարկել ենք, եթե հնարավոր է մեր տարածքները  ևս  դարձնեն ջրովի, հանեն պոմպակայանները: Առաջարկը քննարկման փուլում է»:

Ինչ վերաբերում է  այդ տարածքում ՀԷԿ կառուցելու մասին լուրերին, Վարդանյանն ասաց, որ  ՀԷԿ-ի կառուցման մասին ոչինչ չի լսել:

Ի դեպ,  հավանաբար, մի քանի օր անց նախատեսվում է  նորից հանդիպել Գառնի գյուղի բնակիչների հետ` հարցի քննարկման նպատակով: «Նախագծողները գրեթե ոչինչ չներկայացրին, ջրային ռեսուրսների գործակալությունն էլ դեռ չի տվել ջրի թույլտվություն»,- եզրափակեց Աշոտ Վարդանյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում