ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ Է ԳՆՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ Է ԳՆՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐԱՄԱՐՅԱՆԸ կարծում է, որ կառավարությունն աղանդների դեմ ցանկություն չունի պայքարելու: Կառավարությունն ունի վարչություն`ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին, որը չգիտես ինչու դարձավ ՊՈԱԿ. «Այդ վարչությունում չկան մասնագետներ, որոնք պետք է զբաղվեն կրոնական կառույցների խախտումներով: ՊՈԱԿ-ը միայն վիճակագրական հաշվետվություն է պատրաստում»:
Ամարյանի խոսքով` մինչ այժմ մենք անգամ չունենք հոգևոր անվտանգության հայեցակարգ. «Արդեն 3-րդ տարին է, որ ազգային անվտանգության խորհուրդը պատրաստում է այդ հայեցակարգը: ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվեց աշխատանքային մի խումբ, բայց առայսօր ոչ մի աշխատանք արված չէ»:
Ինչու է պետությունն այդքան պասիվ կրոնական քայքայիչ գործունեություն ծավալող կառույցների նկատմամբ: Ըստ Ամարյանի` հիմնական պատճառը մեկն է`մեծ գումարներ են մտնում Հայաստան այդ կառույցների անվան ներքո, բացի այդ`կան կոռուպցիոն ռիսկեր`մասնավորապես որոշ պաշտոնյաներ ունեն այսպես ասած իրենց մասնաբաժինը: «Ավետարանական եկեղեցու գործունեության հետևանքով տարեկան Հայաստան մտնում է 7 մլն դոլար գումար: Դրանից միայն 800.000 դոլարն է նշված կառավարության համապատասխան հանձնաժողովում: Մնացած 6 մլն 200.000 դոլարը չկա: Ճշտումներից հետո ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն ասում են` մենք 5 մլն դոլարը տալիս ենք Արցախին, 2 մլն-ը`Հայաստանին: Պարզվում է` բարեգործություն անելու անվան տակ այդ գումարով ավետարանչական ընկերակցությունը գույք է գնում, իսկ այդ գույքը պատկանում է ԱՄՆ-ում գործող ավետարանչական եկեղեցու կառույցին»,- մանրամասնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը:
Ի դեպ, Հայաստանում մոտավոր հաշվարկներով կա հայ ոչ առաքելական եկեղեցու 350.000 հետևորդ, որից 250.000-ը աղանդավորներ են:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

