ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐՀԱՍԿՈՂՈՒՅԹՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՆԱԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐՀԱՍԿՈՂՈՒՅԹՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՆԱԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՑ
ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գեւորգյանի խոսքով`ՀՀ կառավարության որոշման տեխնիկական կանոնակարգի համաձայն լաբորատոր փորձաքննության են ենթարկվում կաթնամթերքը եւ մսամթերքը` հաշվի առնելով հետեւյալ ցուցանիշները` մանէաբանական, թունավոր տարրեր ,պեսցիտիտներ, հակաբիոտիկներ եւ թունաքիմիկատներ, չնայած կախված տվյալ սննդի հատկանիշներից վերը նշած ցուցանիշները կարող են եւ փոխվել: Ամփոփելով լաբորատոր փորձաքննության արդյունքներն Ա.Գեւորգյանը ընդգծեց, որ ամռան շրջանում ամենառիսկային ցուցանիշը հանդիսանում են մանրէաբանական ցուցանիշը, քանի որ դրանք շատ զգայուն են եւ կարող են հայտնվել սննդամթերքի մեջ ցանկացած շեղման ժամանակ , պարտադիր չէ , որ դա լինի արտադրման փուլում: «Այդ ռիսկը կարող է առաջանալ սննդամթերքի ոչ ճիշտ տեղափոխման եւ սպառման ժամանակ: Տեսչական եւ լաբորատոր փորձաքննությունների ժամանակ ուշադրությունը միշտ սեւեռում ենք մանրէաբանական ցուցանիշի վա»,- ասում է ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ տեղեկացնում, որ մանրէաբանական ցուցանիշի առումով ավելի վտանգավոր է կաթնամթերքը:
Ըստ նրա` սպառողական շուկայում ժամանակ առ ժամանակ իրականացվում է տեսչական ստուգումներ , որի ընթացքում հայտնաբերվում են շեղումներ: Արման Գեւորգյանը վստահ է, որ ոչ մի պետություն ինչքան էլ ունենա մեծ հնարավորութուններ, չի կարող ամեն վտանգավոր կետում կանգնեցնել վերահսկողության մարմնի լիազոր տեսուչ եւ ոստիկան.«Քանի դեռ մեր սպառողները կշարունակեն գնել սննդամթերք տարբեր մեքնենաների բեռախցիկներից եւ գետնից, ապա սննդի անվտանգության հետ կապված խնդիրները կշարունակեն այդքան ժամանակ լինել»,-շեշտում է Ա.Գեւորգյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

