900.000 ԴՈԼԱՐ`ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՄԱՐԴՈՒՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16900.000 ԴՈԼԱՐ`ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՄԱՐԴՈՒՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեր պետական մարմինները պետք է ուսումնասիրեն և ճիշտ գնահատական տան`մեր երկրում գործող որ կառույցն ինչ գործունեություն է ծավալում`այսօրվա մամլո ասուլիսում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Բարեգործական ու կրոնական կառույցների հստակ տարբերակումն, ըստ բանախոսի, անհրաժեշտ է, քանի որ քայքայիչ գործունեություն ծավալող կառույցները բաեգործական գործունեության անվան ներքո զբաղվում են հոգեորսությամբ:
Ամռան այս շրջանում կրոնական կառույցներն իրենց գործունեությունն ակտիվացնում են ամառային ճամբարների միջոցով, որտեղ անչափահասները սեռական բնույթի և աստվածաշնչյան դասընթացներն են անցնում:
Ամարյանի խոսքով` ոչ ոք ինքնակամ կրոնական կառույցից դուրս չի գալիս: Հիմնականում հարազատների միջոցով է դա արվում: «Միջազգային նորմերով քայքայիչ կրոնական գործունեություն ծավալող կառույցներում ներգրավվածներին 2-7 տարրի է անհրաժեշտ իարժեք կյանք վերադարձնելու համար: Մեկ մարդու հաշվարկով այդ գործընթացն արժե 900.000 դոլար »,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Խնդիրը, սակայն ոչ միայն այդքան ֆինանսական միջոց ունենալն է, այլև համապատասխան մասնագետներ ունենալը`կրոնական հարցերով զբաղվող իրավապահներ, հոգեբաններ, կրոնագետներ:
Գործող կրոնական կառույցների կողքին վերջերս ՄԵԼ-ի հրապարակած տեղեկության համաձայն`նոր աղանդ է թափանցել Հայաստան` Վիֆանիա անունով:
«Իրավունքի» հարցին` կրոնական այս կառույցն արդյոք քայքայիչ գործունեություն է ծավալում և ինչո՞վ է այն վտանգավոր, Ամարյանի խոսքով` այս աղանդը նոր չէ, այն արդեն մոտ15 տարի է` գործում է Հայաստանում: Խարիզմատիկ եկեղեցու ճյուղ է.«Չեմ հասկանում`ինչու են դրան գովազդ անում: Դա կարող է ոչ թե բացասական, այլ դրական ազդեցություն ունենալ հենց այդ կրոնական կառույցի համար նոր մարդիկ իրենց շարքերը ներգրավվելու համար»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

