5 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՖՖ-ՈՒՄ ԹԵՅՄՈՒՐՅԱՆԻՆ ՉԷԻՆ ԷԼ ՃԱՆԱՉՈՒՄ

Արխիվ 12-16

5 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՖՖ-ՈՒՄ ԹԵՅՄՈՒՐՅԱՆԻՆ ՉԷԻՆ ԷԼ ՃԱՆԱՉՈՒՄ


Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը, եւ հայ ֆուտբոլասերները ստիպված էին այն հետեւել` առանց իրենց ազգային հավաքականին երկրպագելու: Բայց մեկ է, այս առաջնությունը նույնպես առանց հայ ֆուտբոլիստի չմնաց: Խոսքը Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնող ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՅՄՈՒՐՅԱՆԻ մասին է, ում հայտնությունը միանշանակ հաճելի անակնկալ էր հայ ֆուտբոլասերների համար:


Մինչ այդ, Հայաստանում գրեթե անհայտ Անդրանիկ Թեյմուրյանը մարզական առաջին հաջողությունները գրանցել է Թեհրանի ՙԱրարատ՚ ֆուտբոլային ակումբում, որը ժամանակին Իրանի բարձրագույն խմբի երեք ամենահռչակված ու սիրված թիմերից մեկն էր: Թեհրանի ՙԱրարատից՚ բացի, Անդրանիկ Թեյմուրյանը խաղացել է Իրանի առաջնության լավագույն թիմերից մեկում` ՙԷսթեղլալում՚, ինչպես նաեւ անգլիական ՙԲոլթոն՚, ՙՖուլհեմ՚ ֆուտբոլային ակումբներում:
Պետք է նաեւ նշել, որ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստն է, ում վստահվեց անգամ թիմի ավագի թեւկապը: Բրազիլիայի առաջնությունը 31-ամյա հայ ֆուտբոլիստի երկրորդ մասնակցությունն էր աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին:
Թեյմուրյանը հասցրել է ձեռք բերել կոպիտ խաղացողի համբավ, բայց խաղադաշտում միշտ աչքի է ընկել նաեւ արտասովոր լրջությամբ: Իրանի հեռուստատեսության առաջին ՙ90 րոպե՚ մարզական ծրագրի մեկնաբանի հարցին` ՙԲոլո՞ր հայերն են այդքան լուրջ՚, պատասխանել է. ՙԱյո°, հայերը լուրջ ազգ են եւ սիրում են պայքարել՚:
Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում խփել է ութ գնդակ: Ընդգրկվել է Ասիա աշխարհամասի 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Անդրանիկ Թեյմուրյանն ունի նաեւ Հայաստանի քաղաքացիություն: Ուստիեւ՝հետաքրքիր է՝ երբեւէ նա մտածե՞լ է Հայաստանի ազգային ընտրանու թիմում տեղ գտնելու մասին: Որպեսզի պարզենք, թե Հայաստանի ազգային ընտրանուց Թեյմուրյանը երբեւէ հրավեր ստացել է, թե` ոչ, ՙԻրավունքը՚ դիմեց ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիային: Նախ` մեզ տվեցին շատ ՙհետաքրքիր՚ պատասխան. ՙԻսկ ինչի՞ համար եք ուզում իմանալ, ինչի՞ եք հարցնում՚: Դե, նորմալ է, որ ՀՖՖ-ում դեռ նման հարցերի վրա զարմանում են, եւ բնավ տարօրինակ էլ չէ, որ խնդրեցին ավելի ուշ զանգահարել, որպեսզի հարցի պատասխանը կարողանան տալ: Ինչեւէ, ինֆորմացվելուց հետո, երբ արդեն կարող էին հարցին պատասխանել, ՀՖՖ-ի աշխատակիցը, չգիտես ինչու, սկսեց մեզ մեղադրել` ֆուտբոլից չհասկանալու մեջ, մասնավորապես նշելով. ՙԱնդրանիկ Թեյմուրյանը արդեն 5 տարի է իր հավաքականում է խաղում, մենք ինչպե±ս կարող ենք հրավիրել նրան Հայաստանի հավաքական: Եթե ֆուտբոլիստը մի խաղ անգամ ինչ-որ հավաքականում հանդես է եկել, էլ ո՞նց կարող է ուրիշ հավաքականում խաղալ՚:
Ամերիկա հայտնագործելուց հետո, երբ վերջապես ՀՖՖ-ի` անհասկանալիորեն այդքան բորբոքված աշխատակիցը թույլ տվեց հարցը միչեւ վերջ ձեւակերպել եւ հասկացավ, որ բնավ նկատի չունենք 31-ամյա Անդրանիկ Թեյմուրյանին վաղը հավաքական հրավիրելը, այլ խոսքը այն ժամանակվա մասին է, երբ ֆուտբոլիստը դեռ նոր պետք է ընտրեր, թե որ հավաքականում է հանդես գալու, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙ5 տարի առաջ մենք Անդրանիկ Թեյմուրյանին ոչ ճանաչում էինք, ոչ էլ գիտեինք՚:
Իսկ այդ պատասխանը թույլ է տալիս չբացառել, որ այսօր էլ ՀՖՖ-ն հայ ֆուտբոլիստներից շատերի գոյության մասին կարող է անգամ չիմանալ: Արդյունքում՝ ազգաին թիմը բարձրակարգ ֆուտբոլիստներից զրկվելու վտանգի տակ է հայտնվում, իսկ երկրպագուները այդ ֆուտբոլիստների ելույթներին ստիպված են լինելու հետեւել այլ հավաքականների կազմերում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում