ՙՙԵՐԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷԻ, ԻՆՁ ՇԱՏ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼ ՏԵՂԻ ԳՐՈՂՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷԻ,
ԻՆՁ ՇԱՏ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼ ՏԵՂԻ ԳՐՈՂՆԵՐԸ՚


ՙԵՐԵՎԱՆԸ ՇԱՏ Է ԳԵՂԵՑԿԱՑԵԼ՚

-Պարոն Զեյթունցյան, ինչպես եք վերաբերվում, երբ պղծագիրներին են տարբեր մրցանակներ տալիս, դա ինչ-որ միտումնավոր հետեւողական գի±ծ է, թե ընդհանուր բարքերի անկում է տեղի ունեցել:
- Այո, ընդհանուր բարքերի անկում կա, ինչ ասեմ, այսպիսի վիճակ չէր կարող չլինել:
- Ցանկացած անկում հետո փոխվում է վերելքով, որտե±ղ կարելի է վերելքի սաղմերը տեսնել:
- Այն պայքարող երիտասարդների մեջ, որ Դալմայի այգին, Աֆրիկյանների տունն են պաշտպանում: Չեմ ճանաչում, բայց այ, նրանց վրա է իմ հույսը: Երիտասարդը հասկանում է Աֆրիկյանների շենքի կարեւորությունը, արդեն դա շատ ուրախալի է: Թեեւ, Երեւանը շատ է գեղեցկացել, իհարկե, այն հին շենքերի նոստալգիան կա, բայց բավական բան է փոխվել` եվրոպական քաղաքի տեսք ունի: Իհարկե, լավ կլինի, որ ազգային հիմքերն ավելի շատ երեւան, ինչը չի երեւում: Հետո այն, որ ուզում են հին Երեւան կառուցել, սուտ բան է, նման բան չի լինում, պիտի իր միջավայրում այդ շենքը կառուցվի, արհեստական չի կարելի տանել ու այլ վայրում կառուցել ու ասել` սա հին Երեւանն է: Ուրիշ երկրներում տեսել եմ, որ հին, փոքրիկ շենքը թողել են մեծ շենքերի կողքին, դրանք քաղցրացնում են քաղաքը: Մենք էլ ունենք այդպիսի շենքեր, օրինակ` Գյումրու սեւ շենքերը, հիմա չգիտեմ` կա±, թե` ոչ:
- Իսկ կարողանո±ւմ եք զբոսնել Երեւանով:
- Քիչ, դժվար եմ քայլում: Հետո ես շատ եմ սիրում մետրոն, ցիվիլ փոխադրամիջոց է, բայց արդեն 5 տարի է չեմ նստել մետրո: Այն ժամանակ ամեն տեղ գնում էի մետրոյով, հիմա չեմ կարողանում շարժասանդուղք նստել, հիմնականում մեքենայով կամ տաքսիով եմ տեղաշարժվում:

ՙՈՒՐԻՇ ՏԵՂ ՉԳՏԱՆ ԻՐԵՆՑ ՎԱՅԵԼՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚

-Խոսում ենք հին Երեւանի գաղափարի մասին, բայց տեսնում ենք մեր պատմամշակութային կոթողներն ու արժեքներն ինչպես են պղծվում: Վերջերս տեսանք, թե Գառնիի ու Զվարթնոցի տաճարներում ինչ տեղի ունեցավ: Ի±նչ կասեք այդ մասին:
- Պարզ չէ±, ինչ պիտի ասեմ, դա խուժանություն է, խուլիգանություն, էլ ուրիշ տեղ չգտա±ն իրենց վայելքների համար: Երբ Արամ Ղարաբեկյանը տարիներ առաջ նվագում էր Գառնիում, ես հասկացա, որ շատ լավ էր, գեղեցիկ էր դասական երաժշտությունը հնչում այդ տարածքում, բայց ուրիշ բան` ամոթ է:

ՙԵՐԱԶԱՆՔՍ ՄԵԿՆ Է, ՆՈՐՄԱԼ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՐԿԻՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ՚

-Պարոն Զեյթունցյան, հուլիսի 18-ին Ձեր տարեդարձն է, ի±նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք:
- Ի±նչ նվեր, ոչ մի բան: Կնոջս ասացի` այդ օրը մակարոն, կոտլետ, գարեջուր, գազավորված ըմպելիք... Արգելված բաներ եմ ուզել (ծիծաղում է- Լ.Ե.):
- Իսկ ընդհանրապես, այսօր ի±նչ երազանքներ ու ծրագրեր ունեք:
- Ծրագրի մասին մեծ բան է խոսելը, բայց երազանք` հնարավոր է ունենամ: Երազանքս մեկն է` նորմալ, բարեկեցիկ երկիր եմ ուզում: Ուզում եմ, որ հզորանա Հայաստանը, օրենքի երկիր լինի, որ օրենքից բոլորը վախենան: Այ, այդպիսի երազանք ունեմ, դա մեծ բան չէ:

ՙԱՅԴ ՄԻ ԲԱՆՈՒՄ ԻՄ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է՚

-Ձեր ստեղծագործությունների բեմականցումները թատրոններում միշտ էլ մեծ հեղինակություն են վայելել, դա նաեւ ձեր անվան շնորհիվ է: Այնուամենայնիվ, այսօր ներքին ի±նչ զգացում ունեք, ձեր ստեղծագործությունները բեմականացնելով` այն, ինչ որ դուք եք գրել, պատկերացրել, դրանից տուժո±ւմ է, թե` շահում:
- Չէ, իմ բախտը բերել է, Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան. մեծ մարդիկ են եղել բեմադրիչները, Արմեն Խանդիկյանը, Ալեքսանդր Գրիգորյանը... Չէ, իրոք, այդ մի բանում իմ բախտը բերել է:

ՙՍՈՎՈՐԵՆՔ ԴՐՍԻՑ ՈՒ ԼՈՒՍԱՆՑՔ ՉԼԻՆԵՆՔ՚


-Իսկ կյանքի ո±ր փուլում է, որ բախտը չի բերել, կամ ինչ-որ բանից այսօր հիասթափված եք:
- Երբ երիտասարդ էի, ինձ շատ են հայհոյել տեղի գրողները: Ինձ ասում էին անգլոամերիկյան գրականության դեսանտ` սովետահայ գրականության մեջ: Դա շատ վտանգավոր բան, եթե 37 թիվը լիներ, Աստված չաներ, գլուխս կուտեին: Ես նման բաներից վիրավորվում էի: Գտնում եմ, որ գրականությունը պետք է բաց պատուհաններ ու օդանցքներ ունենա դեպի աշխարհ: Եթե օդանցքներ չկան, այնտեղ օդ չի մտնելու, մնալու ես քո թավայի մեջ, չէ, այդպես գրականություն չի լինի: Պիտի ընթերցվես, համաշխարհային մշակույթի կոնտեքստում լուսանցք չլինես, իսկ մենք շատ ենք լուսանցք ընկել, հատկապես սովետական շրջանում: Այն ժամանակ փակ երկիր էր, բան չգիտեինք, Հեմինգուեյ կարդացինք` աշխարհը հայտնաբերվեց: Ռեմարկը, երբ տպվեց, մեզ համար աշխարհ էր: Բայց ես միշտ կարեւորել եմ, որ սովորենք դրսից ու լուսանցք չլինենք: Պիտի այնպիսի բան գրես, որ ամեն ազգ հասկանա քեզ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում