ՙԲԵՄՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԷՐ` ԻՐԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌՈՒՅԳՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԲԵՄՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԷՐ` ԻՐԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌՈՒՅԳՈՒԹՅԱՄԲ


Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հոբելյանական երեկոն: Երեկոն ազդարարեց փոքրիկ տեսաֆիլմը, որտեղ իրեն հատուկ հումորներով 70-ամյա դերասանը պատմում էր իր ծնունդից մինչեւ պատանի, երիտասարդ, ապա` արդեն կայացած դերասան ու հայրիկ դարձած Ռաֆայել Քոթանջյանի մասին:
Ողջ երեկոյի ընթացքում 7 տասնամյակը բոլորած վարպետն իրեն հատուկ առույգությամբ կերպարանափոխվում էր` բեմում մարմնավորելով մի քանի կերպարներ, որոնք ընդմիջվում էին որդի Քոթանջյանի` Մայքլի երաժշտական կատարումներով, հանդիսատեսին ներկայացնելով իր հին ու նոր սիրված երգերը:

Սակայն, Մայքլը չսահմանափակվեց միայն այդքանով, երեկոյի ավարտին հանդես եկավ անակնկալով. կատարեց իր «Արտիստը» երգը` նվիրված հայրիկին` մեծ դերասան Ռաֆայել Քոթանջյանին:
Երեկոյի ավարտին Եվրոպայի արվեստի եւ գիտության միջազգային ակադեմիայի կողմից ՀՀ ժողովրդական արտիստ Ռ. Քոթանջյանը պարգեւատրվեց «Լավագույն դերասան» շքանշանով: Ըստ ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի` այդ շքանշանին արժանանում են եվրոպական երկրների առաջավոր հայտնի դերասանները:
Ակադեմիայի կողմից պատվոգիրը պատիվ ուներ հանձնելու ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ակադեմիայի ակադեմիկոս ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով շնորհավորելով Ռ. Քոթանջյանին` ասաց. «Դուք մեծ ներդրում ունեք հայկական թատերարվեստի ու կինոյի զարգացման մեջ: Երեկ ես կարդում էի Ձեր հարցազրույցը` մատաղ սերնդի դաստիարակության անհրաժեշտության մասին, Դուք նույնպես Ձեր բարի եւ չար դերերով, որոնք ներկայացրել եք որպես դաստիարակության մեթոդ, այդտեղ մեծ ներդրում ունեք: Ուզում եմ, իսկապես պատիվ համարելով, հանձնել այս պատվոգիրը, որն ընդամենը Ձեր արժանիքների մի փոքր հատվածն է գնահատում»:
Ռաֆայել Քոթանջյանն էլ ստացած պարգեւներից խիստ զգացված` դիմելով հանդիսատեսին` նշեց. «Ինձ համար հաճելի է շքանշաններ ստանալը, բայց ամենահաճելի պահը ձեր ծափերն են եւ ձեր ներկայությունը, շնորհակալություն որ դուք կաք»: Իսկ «Իրավունքի» հետ զրույցում դերասանն անկեղծացավ. «Վերջերս մի առիթ եղավ` խոսում էինք, թե արդյո±ք ճիշտ է, որ բոլորին տալիս են Վաստակավորի կամ Ժողովրդականի կոչումներ: Գտնում եմ` որքան էլ տան, թեկուզ եւ սխալ մարդու, բայց այն շատ կարեւոր է, որովհետեւ մարդու աշխատանքը պիտի գնահատվի, թեկուզ նրանց մեջ լինեն անարժան մարդիկ: Այդ անարժանները լավ էլ զգում են, որ իրենք արժանի չեն: Ավելի լավ է սխալվել եւ տալ, քան` չտալ, որովհետեւ մարդը պետք է միշտ զգա, որ իր արած գործը գնահատվում է»:
Այդ օրը նույն ակադեմիայի կողմից միաժամանակ պարգեւատրվեց նաեւ Քոթանջյան որդին` Մայքլը, արժանանալով Լեոնարդո դա Վինչիի անվան շքանշանին, որն ըստ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի. «Հայաստանում առաջին անգամ է հանձնվում, որն էլ շնորհվեց հենց Մայքլին»:
Հ. Բաբուխանյանը պատվոգիրը հանձնելով Մայքլին` նշեց. «Կարծում եմ` սա սկիզբն է գնահատանքի, երբ Մայքլը 70 տարեկան կդառնա` ինչպես իր հայրը, բազմաթիվ մեդալների, դիպլոմների կողքին այդ օրը մենք առիթ կունենանք արդեն նրան շնորհելու այն նույն շքանշանը, որն իր հայրն այսօր ստացավ»:
Շքանշանը ստանալով` Մայքլն ասաց. «Լեոնարդո դա Վինչիի անվանումը մեծ դեր է խաղացել իմ ամբողջ կյանքում: Նա հանճարեղ մարդ է, նրա անվանումով մրցանակ ստանալն ինձ շատ պարտավորեցնող է եւ հաճելի»:
Արդեն ետնաբեմում Մայքլն իր հույզերը փոխանցեց «Իրավունքին». «Շատ էմոցիաներով լեցուն օր է, հաճելի էր նման շքանշան ստանալ, այն էլ` Լեոնադրո դա Վինչիի անվան: Արվեստի բնագավառի յուրաքանչյուր մարդ կարիք ունի գնահատանքի, թեկուզ շքանշանի տեսքով, քանի որ ծափահարությունները քիչ են: Այս շքանշանը ինչ-որ տեղ կապում եմ հայրիկին նվիրված երգի հետ, այն շատ կարեւոր երգ էր իմ ստեղծագործական կյանքում: Անընդհատ մտածում էի մի երգ ստեղծել, տեսահոլովակ նկարահանել հայրիկի մասին, եւ նրա 70 ամյակը շատ լավ առիթ հանդիսացավ: Ես գտա այն կոմպոզիտորին` Արթուր Նիկողոսյանին (Կոնս), որը կարողացավ համապատասխան երգ ու երաժշտություն գրել հայրիկի համար, իսկ դա գեղեցիկ տեսահոլավակ դարձրեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ինչի համար շնորհակալ եմ իրենց»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում