ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԳՈՐԾԻ ՄԵԿ ԱՄՍԻՑ

Արխիվ 12-16

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԳՈՐԾԻ ՄԵԿ ԱՄՍԻՑ

Ինչպես հայտնի է, օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության` ՌԴ կատարած այցի շրջանակում Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների մասնակցությամբ ստորագրվեց ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Թե ինչ է նախատեսվում դրանով, երբ այն ուժի մեջ կմտնի, փորձեցինք պարզել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ.
-Ստորագրված համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի առաջին հերթին Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվումª աշխատանքային միգրանտների համար: Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից: Այն կսկսի գործել մեկ ամսից:
Ինչ վերաբերում է հաջորդ համաձայնագրին, ըստ որի` հայ միգրանտներն աշխատելու են առանց աշխատանքային թույլտվության, ապա դրա տեքստն արդեն համաձայնեցված է, սակայն գործընթացը դեռեւս շարունակվում է:
Անդրադառնալով հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած դեպորտների հարցին` պարոն Եգանյանը նշեց.
- Մարդկանց մոտ թյուր կարծիք է առաջացել, թե նրանց դեպորտ են արել, ոչ, դա ոչ թե դեպորտ էր, այլ` ՌԴ-ում օրենսդրության խախտման հետեւանք: ՌԴ-ի օրենքներով` տվյալ մարդիկ օրինախախտ են, բայց հիմա ՌԴ-ի իշխանությունները կամեցողություն են ցուցաբերել եւ հնարավորություն են տվել, որ տվյալ անձինք վերանայման համար դիմեն դեսպանատուն: Վերանայումից հետո միայն պարզ կլինի հետագա անելիքներն այդ ուղղությամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում