ԻՆՉՈՒ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ ԽՈԶԻ ՄԻՍԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ ԽՈԶԻ ՄԻՍԸ

- Վերջերս խոզի մսի գինը օր օրի թանկանում է, եւ դա կապում են խոզերի շրջանում տարածված վարակի հետ: Ավելի ճիշտ, թե վարակի պատճառով կրճատվել է գլխաքանակը եւ առաջացել է մսի դեֆիցիտ: Ինչքանով է այդ բացատրությունը հիմնավոր, թե± հիմա հանգստյան սեզոնն է, այսինքն մարդիկ փորձում են հնարավորինս շատ դուրս գալ քաղաքից, խորոված սարքել, եւ վաճառողներն էլ օգտվում են առիթից: Չէ որ ամիսներ առաջ էլ էր խոսվում խոզերի ինչ-որ վարակներից, սակայն նման թանկացում չկար:
Ք. Երեւան Ա. Մարտիրոսյան
Հարցին պատասխանում է ՀՀ գյուղատնտեսության
նախարարության անասնաբուծության եւ անսանաբուժության վարչության պետ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ.
-Նախորդ տարվա հունվարի մեկի դրությամբ խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան երեք տոկոսվ: Իհարկե, այս հանգամանքն ազդեց խոզի մսի իրացման վրա, եւ իրոք գնաճ նկատվեց: Սակայն խոզի մսի թանկացումն ունի նաեւ սեզոնային բնույթ, եւ եթե Դուք նկատել եք, ապա կտեսնեք, որ հունիս ամսից սկսած, երբ մարդիկ հաճախակի են գնում հանգստանալու, խոզի գնի գնաճ միշտ էլ նկատվում է: Սակայն, ինչ խոսք, այս տարի ավելի շատ է նկատվել, որը պայմանավորված է գլխաքանակի նվազմամբ եւ որոշ մարզերում խոզերի շրջանում բռնկված հիվանդություններով:
Եթե ընդհանրացնենք, ապա կարելի է ասել` խոզի մսի գնաճը պայմանավորված է երեք գործոններով` գլխաքանակի նվազմամբ, սեզոնային բնույթով եւ ինչ-որ տեղ վարակի բռնկմամբ: Իսկ թե ինչ վարակ է կարող եք պարզել Սննդի անվտանգության տեսչությունից:
Իսկ ահա Սննդի անվտանգության տեսչության մամուլի ծառայությունից տեղեկացրին.
- Լաբորատոր փորձաքննությամբ ապացուցված է, որ Հայաստանում խոզերի շրջանում սուր ինֆեկցիոն բռնկումներ ի հայտ չեն եկել:
Այսպիսովª ստանում ենք բավականին տարօրինակ իրավիճակ: Այն, որ հայաստանյան տարբեր մարզերից խոզերի վարակների եւ անկման մասին պարբերաբար խոսվել է, փաստ է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատկան պաշտոնյան էլ իր հերթին է խոսում նախª գլխաքանակի նվազման ու որոշ մարզերում խոզերի շրջանում բռնկված հիվանդությունների, ապաª միայն սոզոնայնությամբ չբացատրվող թանկացումների մասին: Բայց պարզվում է, որ ոչ մի ՙսուր ինֆեկցիոն բռնկում՚ էլ չկա: Դե արի ու գլուխ հանիր այս խառնաշփոթից:
Թեեւ քիչ չեն խոսակցությունները, որ խոզերի այս տարօրինակ վարակը վրացական ծագում ունի, ու մինչեւ իսկ որոշ աղբյուրներ դա կապում են այնտեղի ինչ-ինչ լաբորատորիաների գործունեության հետ: Եվ եթե դա հաստատվի, ապա դժվար չէ կռահել, որ մեր պատկան մարմինները հազիվ թե ՙսուր ինֆեկցիոն բռնկումներ՚ ՙտեսնեն՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում