ՙՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՐՑԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ՚

Արխիվ 12-16

ՙՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՐՑԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ՚


Եվրասիական տնտեսական միությանը ¥ԵՏՄ¤ Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, ինչը, ինչպես հայտնի է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս թեմայի շուրջ մեզ իր պարզաբանումները ներկայացրեց տնտեսագիտության դեկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ:

ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

-Վարկածներից մեկով ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ձգձգման պատճառներից է, այսպես ասած, վրացական գործոնը: Այսինքն, որ Վրաստանը ասոցացման պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ, եւ այն բանից հետո, երբ Հայաստանը մտնի ԵՏՄ, Վրաստանից ապրանքների մուտքը մեր երկիր կիրականացվի բարձր մաքսադրույքներով: Արդյունքումª վրացիներն էլ կարող են այլ մոտեցումներ ցուցաբերել հայաստանյան ապրանքներն իրենց տարածքով Ռուսաստան տեղափոխելու դեպքում:
- Վրացական ապրանքները Հայաստան կարող են արտահանվել երկկողմ պայմանագրերով, եւ չեմ կարծում, որ ԵՏՄ-ն այս հարցում արգելքներ հարուցի: Առավել եւս, եթե նախատեսվի այդ նույն վրացական ապրանքը վերամշակել Հայաստանում, որից հետո այն նույն անմաքս ռեժիմով կարող է արտահանվել նաեւ ԵՏՄ-ի ընդհանուր շուկա: Մոտավորապես այն կերպ, ինչի մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Վրաստան կատարած այցի ժամանակ:
Այս խնդրին նայենք նաեւ ավելի գլոբալ: Հայտնի ճշմարտություն է, որ տնտեսության զարգացման վեկտորը առաջին հերթին թելադրում է ոչ թե տարաբնույթ պայմանագրերը, այլ տնտեսական շահը: Այսինքն` չնայած որ Վրաստանը ստորագրել է ասոցացման համաձայնագիրը, մեկ է, դեպի ԱՄՆ կամ Գերմանիա նրա արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման մոտ 5 տոկոսը: Հայաստանի համար, որը չի ստորագրել ասոցացման պայմանագիրը, այդ ցուցանիշը համապատասխանաբար 6.1 եւ 10.7 տոկոս է:
Այսինքն` ասոցացման պայմանագրի ստորագրելը չի նշանակում, որ Վրաստանը արեւմտյան ուղղությամբ իր ապրանքներն արտահանելիս մեր համեմատ ավելի շահավետ դիրքերում հայտնվեց: Դրա հետ մեկտեղ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերաբացեց իր շուկան մի շարք վրացական ապրանքների համար, Վրաստանի արտահանումը դեպի ԱՊՀ շուկա միանգամից աճեց 17 տոկոսով, իսկ արտահանման ընդհանուր կառուցվածքում 47-ից հասավ 55 տոկոսի: Այս ցուցանիշները միանշանակ վկայում են, որ Վրաստանի համար տնտեսական առումով ձեռնտու է համագործակցությունը ԵՏՄ-ի հետ: Իսկ դա նշանակում է, որ հազիվ թե հայաստանյան ապրանքների տարանցման հարցում խոչընդոտներ լինեն:

ՙՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱԶԻՎ ԹԵ ԿՐԿԻՆ ՈՒՆԵՆԱՆՔ՚


-Ձգձգման մյուս վարկածն էլ մաքսադրույքների թեման է, այսինքն, որ ընթանում են բանակցություններ անդամակցությունից հետո երրորդ երկրներից Հայաստան մտնող ապրանքների մի ստվար խմբի համար մաքսային դրույքաչափերը ներկայիս զրոյական մակարդակում պահելու համար: Ընդ որում, կան խոսակցություններ, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը ¥ԱՀԿ¤ եւս ակտիվ գործունեություն է ծավալել այդ հարցով:
- Մինչ մաքսադրույքներին հասնելը նախ հարցին մոտենանք այս կողմից եւս: Ակնհայտ է, որ ներկայումս Ռուսաստանը արմատապես վերանայում է իր քաղաքականությունը նաեւ ԱՊՀ տարածաշրջանում: Այսինքն` այն նախկին տնտեսական, մաքսային եւ միգրացիոն եւ այլ ուղղություններով առնչությունները, որոնք ստեղծվել էին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, աստիճանաբար շրջանառությունից դուրս են գալիս: Ավելի կոնկրետ` Ռուսաստանը տնտեսական համեմատաբար ազատ ռեժիմները պահպանում է միայն ձեւավորվող եվրասիական ինտեգրացիոն համակարգում, իսկ դրանից դուրս գտնվող երկրների հետ հարաբերությունները քիչ-քիչ տեղափոխվում են աշխարհի մյուս բոլոր երկրների հետ առնչությունների մակարդակին: Հետեւաբար, եթե հանկարծ Հայաստանը չմտներ ԵՏՄ, ապա միանշանակ է, որ տնտեսական, միգրացիոն եւ այդ կարգի մյուս հարաբերությունները ՌԴ-ի հետ հաստատ այլեւս եղած մակարդակին չէին կարող մնալ: Օրինակ` շատ է խոսվում գազի գնից, եւ վստահեցնում եմ, որ այդ իրավիճակում գազի համար ստիպված էինք լինելու վճարել ոչ թե 189, այլ մոտավորապես 400 դոլարի կարգի, այսինքն` միջազգային գներին համարժեք…
- Ամեն դեպքում մաքսադրույքների թեման կա, եւ առկա են մտահոգություններ: Առաջներում խոսվում էր, որ 300-400 անուն ապրանք կարող են պահպանել իրենց զրոյական մաքսադրույքները: Հետո այդ թիվը հասավ 800-ի, հիմա արդեն խոսում են 1000-1200-ից: Իսկ դա վտանգավոր է այնքանով, որ մեծ թվով ապրանքների զրոյական մաքսադրույքները, ինչպես ներկայումս, այնպես էլ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կշարունակեն հարվածել հայաստանյան արտադրողին:
-  2003-ին մաքսադրույքների զրոյական առումով գործնականում առանց որեւէ սահմանափակման եւ մեր շահերը պաշտպանելու անդամակցելով ԱՀԿ-ին, անցած տարիներին մեծ հարված հասցրինք մեր տնտեսության շատ ոլորտների: Դրա ամենաակնառու օրինակներից մեկը կարելի է համարել ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների բազմիցս հնչեցրած հրապարակային այն դժգոհությունը, որ այս պայմաններում իրենք ներմուծողների հետ մրցակցության շանսեր գրեթե չունեն ու պարզապես դուրս են մղվում մեր իսկ տեղական շուկայից:
Մյուս կողմից էլ` մաքսային զրոյական դրույքաչափերը ենթադրում են ցածր գնաճ: Բայց եթե տեղական արտադրողը մրցակցությունից դուրս է մղվում, եւ արդյունքում կոնկրետ ոլորտներում ստեղծվում է ներկրման մոնոպոլիզացիա, ապա գնաճն էլ է դառնում անկառավարելի, ինչը քանիցս տեսել ենք: ԵՏՄ-ին անդամացությունը, իհարկե, Հայասանի համար բացառիկ հնարավորություն է այս ուղղությամբ հավասարակշռված, երկրի շահը հաշվի առնող նոր իրավիճակ ստեղծելու համար: Բայց տպավորությունն այն է, որ բանակցությունների ժամանակ մեծ թվով ապրանքատեսակների զրոյական մաքսադրույքների ձգտելովª փորձում են առաջնորդվել միայն ցածր գնաճի սկզբունքով: Մինչդեռ խնդրին պետք է մոտենալ համակողմանի, այսինքն` գնաճից զատ դնել տեղական արտադրողի պաշտպանության, արտահանման աճի, բյուջեի լրացման եւ դրա հաշվին սոցիալական հարցեր լուծելու առանցքային խնդիրները: Այդ առումով նպատակահարմար է մաքսադրույքների առումով ապրանքները բաժանել չորս խմբի: Նախ` կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք մենք չենք արտադրում, եւ որոնց գնաճը կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնել: Այս դեպքում, իհարկե, պետք է մաքսադրույքները բացառել: Երկրորդը տեղական արտադրության համար հումք հանդիսացող ապրանքներն են, բժշկական եւ արտադրական սարքավորումները, որտեղ եւս անհրաժեշտ են զրոյական դրույքաչափեր: Երրորդ խումբն այն ապրանքներն են, որոնք Հայաստանում արտադրվում են, կարող են արտադրվել, եւ կա մեծ ներուժ: Այդ կարգի ապրանքատեսակների համար մենք պետք է կարողանանք օգտվել առիթից եւ սահմանել մեր արտադրողների պաշտպանությանը նպաստող մաքսատուրքեր, ինչը տեղական արտադրության աճի հաշվին բազմապատիկ կփոխհատուցվի: Եվ չորրորդը ոչ առաջին անհրաժեշտության, անհամեմատ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող խավերի կողմից սպառվող ապրանքներն են, որոնք մենք չենք արտադրում: Այս դեպքում նույնպես բարձր մաքսադրույքները ձեռնտու են պետական բյուջեի մուտքերի ավելացման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա հնարավորինս ցածր լինելն էլ չպետք է ինքնանպատակ լինի: Այսինքն` կարելի է մտածել որոշ մաքսադրույքներ բարձրացնելովª տարեկան 3-4 տոկոսի փոխարեն մոտակա տարիների համար ավելի բարձր, իհարկե ոչ ավել, քան 7 տոկոս, գնաճ սահմանելու եւ այդ կերպ  տնտեսության որոշակի ոլորտների եւ արտահանման աճը խթանելու մասին: Այսինքն, կրկնում եմ, մաքսատուրքերի հարցին պետք է մոտենալ համակողմանի, պետության շահի գիտակցմամբ եւ հենց այդ տրամաբանությամբ էլ խնդիրը ներկայացնել ոչ միայն ԵՏՄ-ին, այլ նաեւ ԱՀԿ-ին: Եվ, վստահեցնում եմ, երբ կարողանում ենք հստակ ձեւակերպել մեր նպատակները եւ նույն հստակությամբ պաշտպանել դրանք, ապա ցանկացած բանակցային գործընթացում արդյունքի հասնելն ավելի դյուրին է:-Նաեւ լուրեր են պտտվում, որ մեր որոշ ներկրող-մոնոպոլիստներ ամեն ինչ անում են, որ իրենց ներմուծած ապրանքներն էլ այդ ՙարտոնությունների՚ տակ հայտնվեն:
- Ես անմիջապես բանակցություններին չեմ մասնակցում, սակայն կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծվի ելնելով այս հիմնական նպատակներից` տեղական արտադրողի, զբաղվածության, արտահանման խթանում եւ բյուջեի մուտքերի մեծացման հաշվին սոցիալական ծրագրերի լուծում: Սա, իրոք, բացառիկ իրավիճակ է, եւ կարծում եմ, որ նման հնարավորություն տեսանելի ապագայում հազիվ թե նորից ունենանք: Ի վերջո, ԵՏՄ-ին ինտեգրվում ենք, որ տնտեսության զարգացման նոր սցենար ունենանք: Եթե պահպանում ենք հին սցենարը կամ դրա մի որոշիչ մասը, ապա էլ որո±նք են այդ ինտեգրման տնտեսական նոր հնարավորությունները, հատկապես տեղական արտադրության եւ արտահանման էական զարգացման, զբաղվածության աճի համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում