ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ
Արխիվ 12-16ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ
Մեր դեմ դատական արշավ, ավելի ճիշտ` դատական տեռոր ձեռնարկածների մեջ կա ոմն ՊԵՐՃՈՒՀԻ ԿԱԺՈՅԱՆ` ՙԿանանց աջակցման կենտրոն՚ ՀԿ-ի ծրագրերի համակարգող եւ արտաքին կապերի պատասխանատու: Դե պարզ է, որ ֆեմինիստական գրանտակեր ՀԿ-ի պատասխանատու ներկայացուցչից սպասելի է ամեն ինչ, միայն թե ՙքեռի Սեմի՚ հավանությունը կամ հրահանգը լինի: Սակայն հետաքրքիրն այն է, որ նա ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԻ հարազատ դուստրն է, եւ ինչպես ինքը` դիվանագետը գրել է իր ֆեյսբուքյան էջում ՙաշխարհի լավագույն դուստրը՚:
ԴՍՏԵՐ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Հայրիկին կանդրադառնանք փոքր-ինչ ավելի ուշ, իսկ այժմ` դստեր ՙքաջագործությունները՚: Միանգամից նշենք, որ Պերճուհի Կաժոյանը Ինգա եւ Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսի էջում մասնակցել է կոնչիտաներից իրենց բնական զզվանքը հրապարակավ չթաքցնող քույրերի դեմ ծավալված արգահատելի արշավին: Իսկ մոտավորապես նույն ժամանակ` մայիսի 12-ին, համացանցում հայտնվել է նրա տեսագրությունը, ուր այդ ֆեմինիստուհին ՙԴեմ եմ հոմոֆոբիային՚ խորագրի ներքո արտահայտել է իր հույժ ՙտոլերանտ՚ մոտեցումները: Պարզ ասենք, թե համասեռամոլների շահերի լոբբինգով զբաղվողները ինչ են հասկանում ՙհոմոֆոբիա՚ տերմինի տակ` դա այն բնական բացասական վերաբերմունքն է համասեռամոլների եւ հատկապես դրանց կենսակերպի քարոզչության հանդեպ, որ տածում են բոլոր նորմալ մարդիկ:
Իսկ այժմ նրա կենսագրության համառոտ դրվագներ: 25 տարեկան այդ ֆեմինիստուհին 2006-2009թթ. սովորել է Աթենքի համալսարանում` ՙՊետական կառավարում եւ քաղաքագիտություն՚ մասնագիտությամբ: Երեւում է Հունաստանում անցկացրած տարիները ու հունական բուհում սովորելը (հայրը երկար տարիներ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր Հունաստանում), ձեւավորել են նրա այն աշխարհայացքը, որը հայերի ջախջախիչ մեծամասնության համար անընդունելի է: Արդեն Հայաստանում նա բավականին արագ մտերմացել է ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚` ֆեմինիզմ եւ ավանդական բարոյականության ժխտում տարածող ՀԿ-ի վերնախավի հետ, եւ 2011-ին արդեն ՙՏարվա հայ կին՚ մրցանակաբաշխությանը առաջադրել է այդ կառույցի ղեկավար Լարա Ահարոնյանի թեկնածությունը: Դե, իսկ 2012-ի վերջը արդեն Ամերիկյան համալսարանում արտաքին հարաբերություն եւ քաղաքագիտություն սովորող Պերճուհի Կաժոյանը բոլ-բոլ ճանապարհորդել է Եվրոպայով ու այդ շրջագայությունները շարունակել 2013-ին` Պորտուգալիա, Բելգիա, Ֆրանսիա, նախկին Հարավսլավիա, Լատվիա, Հոլանդիա: Թե ինչպես էր նա ուսումը համատեղում այդպիսի ճոխ շրջագայությունների հետ, դժվար է ասել, բայց փաստ է, որ 2013-ին նա բարեհաջող ավարտեց Ամերիկյան համալսարանը: Բնականաբար, նշյալ երկրներով (հավանաբար գործնական նպատակով) շրջագայելը եւ Ամերիկյան համալսարանի ուսումնառությունը չէին կարող նրա աշխարհայացքը տեղաշարժել դեպի ավանդական հայկական պատկերացումներ, եթե չասենք` ավելին: Եվ ահա նրան տեսնում ենք բազում հեռուստաալիքների եթերում` ֆեմինիզմի քարոզչի դերում, այդ տարիների ընթացքում մասնակցել է գրեթե բոլոր ֆեմինիստական ցույցերին, իսկ այս տարի արդեն հասել է համասեռամոլության լոբբինգին: Ի±նչ է, եթե ոչ լոբբինգ սեփական ֆեյսբուքյան էջում որպես գլխավոր նկար մեկ ամիս շարունակ` փետրվարի 6-ից մինչեւ մարտի 9-ը, ի տես բոլորի պահել օլիմպիական օղակների համասեռամոլական` ծիածանագույն տարբերակը: Ի±նչ է, եթե ոչ համասեռամոլական լոբբինգ, մայիս ամսին տեսագրվել ՙԵս դեմ եմ հոմոֆոբիային՚ խորագրի ներքո եւ մասնակցել Կոնչիտայից զզվող Ինգա եւ Անուշ Արշակյանների ծվատմանը: Ի դեպ, մի ուշագրավ փաստ` նրա ՙԿանանց աջակցման կենտրոն՚ կայքում գրեթե չեք գտնի հայերեն նյութեր, համարյա ամեն ինչ անգլերեն է: Հավանաբար, եթե հայերեն դնեին, հայ ընթերցողները դրա բովանդակությունից պարզապես խիստ կզայրանային: Իսկ կայքի ՙիրական պատմություններ՚ բաժնում ոչ միայն հայերեն, այլեւ նույնիսկ անգլերեն որեւէ նյութ չկա` թերեւս այդ ՀԿ-ի ֆեմինիստուհիները հեռադիտակով ու մանրադիտակով ամբողջ Հայաստանը զննելով, այդպես էլ չեն գտել որեւէ ռեալ բան, որը կարելի է թմբկահարել որպես եսիմ ինչ սարսափ, որով հնարավոր լինի ՙհիմնավորել՚ իրենց պահանջը` ընդունել ՙընտանեկան բռնության մասին՚ օրենք: Պարզ հայերենով բացատրենք, թե ինչպիսի օրենքի նախագիծ է սրանց ուզածը` օրենքով ստեղծել պայմաններ, որ կանայք եւ երեխաները ցանկացած առիթով ու առանց առիթի սկսեն ընդվզել ընտանիքի տղամարդկանց դեմ ու վազեն նրանց վրա ՙգործ տալու՚:
ՀՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Իսկ այժմ պետական պաշտոնյա հայրիկի մասին: Կարծես թե, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Արտգործնախարարությունը պետք է լինեն այն օղակները, ուր ծառայության ընդունեն միայն անձամբ եւ հարազատերով անբիծ մարդկանց: Որովհետեւ այդ օղակները չափազանց կարեւոր են պետության համար: Ժամանակին Ստալինն ասում էր, որ զավակները հոր համար պատասխանատու չեն, բայց չէ± որ հայերիս մոտ ընդունված է, որ հայրերը զավակների համար հաստատ պատասխանատու են: Հուսանք, որ գոնե ԱԱԾ-ում գործում է այն կարգը` աշխատակցի հարազատներից եւ ոչ ոք չպետք է ֆինանսներ ստանա ամերիկյան կամ այլ արեւմտյան գրանտների տեսքով: Բայց ԱԳՆ-ում նման բան, ցավոք, չկա: Բայց պետք է նշենք նաեւ, որ դիվանագետ Վահրամ Կաժոյանի կենսագրությունը նույնպես որոշ հարցեր առաջացնում է:
1981-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի անգլերեն բանասիրության եւ լեզվաբանության բաժին ընդունված` ծանր ռոքի եւ ֆուտբոլի ֆանատ երիտասարդը արդեն 1 տարի անց սկսել էր աշխատել ՙԻնտուրիստում՚, որպես զբոսավար-թարգմանիչ: Եվ այդպես էլ շարունակվում էր, ու արդյո±ք երիտասարդ զբոսավարը կարող էր երազել, որ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռամբ հանկարծ 1992-ի սկզբին ԱԳՆ-ում կնշանակվի Միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն: Հետաքրքիր է, ի±նչն էր դրա դրդապատճառը... Ավելին, երիտասարդ պատասխանատու պաշտոնյան շտապում է մի քանի ամսվա կուրսեր անցնել Բրիտանիայում` Լիդսի համալսարանում: Թե ինչ էր նա հատկապես այդտեղ սովորում` չգիտենք: Օրինակ, Վարդան Օսկանյանը Ֆլետչերի համալսարանի դիվանագիտական դպրոցում անցել էր փաստացի ամերիկյան գործակալի կուրսեր: Ի դեպ, նույն Օսկանյանը մեր դիվանագետի դստեր քաղաքական կուռքն է: Նրա քաղաքական կուռքն է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք հայրիկը նշանակվել էր դեսպան Հունաստանում եւ այդ պաշտոնում անցկացրել երկար տարիներ:
Իսկ արդեն վերջերս նա ոչ միայն շարունակում է վարել իր հավերժական պաշտոնը` ղեկավարել ԱԳՆ-ի միջազգային կազմակերպությունների վարչությունը, այլեւ երկար ժամանակ նրան վստահվում էր գլխավորել կամ լինել գոնե երկրորդը Հայաստանի պատվիրակություններում` թրաֆիքինգի դեմ նվիրված տարատեսակ միջազգային միջոցառումների: Գումարած դրան, այժմ նա գլխավորում է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը:
Հիմա հարց` արդյո±ք նրա պետական ծառայությունը հասկանալի պատճառներով որոշակի կախում չունի դստեր` հակապետական կամ առնվազն ազգի շահերի դեմ իրականացվող գործունեությունից: Եվ արդյո±ք նպատակահարմար է նրա պաշտոնավարումը երկրի արտաքին գործերի ոլորտում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

