ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ ՕՐ ԱՌԱՋ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ  ՕՐ ԱՌԱՋ  ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ,  ԲԱՅՑ...


Թեեւ սիրիահայերը շարունակում են  գալ Հայաստան եւ նրանց խնդիրները մնում են մեր ուշադրության կենտրոնում, սակայն  պակաս կարեւոր չեն նաեւ Իրաքում տիրող իրավիճակը եւ իրաքահայերի խնդիրները թե° Հայաստանում, թե° Իրաքում: Այս հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց ՀՀ-ում իրաքահայերի ընտանեկան, մշակութային, հասարակական միության նախագահ պարոն ՎԻԳԵՆ ԿԴԻԿՅԱՆԻ հետ:
-Պրն Կդիկյան, քանի իրաքահայ կա Հայաստանում, եւ արդյո±ք Իրաքում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալու Հայաստան:
- 2005-ից իրաքահայերը հաստատվել են Հայաստանում: Ամեն տեսակետից համարյա հանգիստ ենք: Եթե մեկ-երկու խնդիր էլ կա, ապա դրանք ընդհանուր խնդիրներ են, ոչ թե  միայն իրաքահայերին վերաբերող: 2008-ին 1100 իրաքահայ  կար Հայաստանում, այսօր կա 600 իրաքահայ: Մեծամասնությունը հաստատվել է Երեւանում, երկու ընտանիք ապրում է Աբովյան քաղաքում, իսկ  մի փոքր մասն էլ բնակվում է Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ գյուղում:  
- Ի±նչ խնդիրների առաջ են կանգնում իրաքահայերը Հայաստանում:
- Հիմնական խնդիրը աշխատանք գտնելն է, որի պատճառով  իրաքահայերը  գնում են  Եվրոպա: Մեր հայրենակիցները ցանկանում են հայրենիքում հաստատվել,  քանի որ յուրաքանչյուր հայի տունն իր հայրենիքն է:
- Հայաստանում հաստատված 600 իրաքահայերն  ինչո±վ են զբաղվում, ո±ր ոլորտում են կայացել ու հասել հաջողությունների:
- Մի մասն ունի իր սեփական բիզնեսը, մի մասն էլ արհեստավորներ են` մեքենաներ են նորոգում, էլեկտրիկներ են:
- Արդյո±ք կա համագործակցություն ձեր միության եւ սփյուռքի նախարարության միջեւ, նախարարությունն աջակցո±ւմ է Ձեզ:
- Այո: Արդեն 2008-ից սկսած, երբ հիմնվեց նախարարությունը, անմիջապես կենտրոնացան իրաքահայերի վրա` տրամադրեցին ՀՀ քաղաքացու կարգավիճակ: Այսօր իրաքահայերի 90 տոկոսն ունի ՀՀ քաղաքացու կարգավիճակ: Նախարարության աջակցությամբ իրաքահայ ուսանողներն այն ժամանակ ուսման վարձի  կեսն էին միայն վճարում: 2 հիվանդանոց տրամադրեցին իրաքահայերին, որտեղ նրանք  ստացան անվճար բուժօգնություն:  Նախարարությունը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, որպեսզի իրաքահայերն ավելի արագ ինտեգրվեն Հայաստանում:
- Ինչ վիճակ է այս պահին Իրաքում. ի±նչ են պատմում այնտեղ բնակվող մեր հայրենակիցները:
- Իրաքում այս պահին վիճակն ավելի վատ է, քան մի քանի տարի առաջ:  Սադամ Հուսեյնի ժամանակ քրիստոնյաները գրեթե խնդիրներ չեն ունեցել: Հայերին հարգում եւ ընդունում էին ամեն տեսանկյունից: Իսկ հիմա քրիստոնյաներին  անհանգստացնում են` մանավանդ  Իրաքի հյուսիսային կողմերում: Նրանց  բոլորին աքսորել են Մուսուլ: 1980-ին Իրաքում կար 30.000 հայ, այսօր`6000-7000:  Իրաքի հայերը հիմնականում մի խնդիր են նշում` վտանգավոր է այնտեղ բնակվելը, հոսանքի ու ջրի խնդիրներ կան: Նրանք մեկ օր առաջ ցանկանում են լքել Իրաքը եւ գալ Հայաստան, բայց երբ լսում են, որ այստեղ աշխատանք գտնելը դժվար է, արդեն հապաղում են:
- Այսինքն` Իրաքի հայկական համայնքը քայքայվել է եւ առաջվա նման ակտիվ չէ:
- Այո°: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց այդ 6000 իրաքահայերն էլ այնտեղ չեն մնա:
- Մերձավոր Արեւելքում   այսօր ընդհանուր առմամբ լարված իրավիճակ է: Խնդրի հանգուցալուծումն ինչպե±ս եք տեսնում:
- Երբ կա խանգարող կողմ`  ԱՄՆ-ը… իրաքցիները  չասացին ԱՄՆ-ին` արի ու ազատի մեզ Սադամից, հետեւաբար ինչո±ւ եկավ, ո±վ հրավիրեց: Միացյալ Նահագներն ասում էր`լավ պիտի լինի, պիտի փրկենք ձեզ, բայց եղավ հակառակը` քարուքանդ է անում  Իրաքը:
- Պրն Կդիկյան, այս տարի լրանում  է ՙԻրավունք՚ թերթի  25-ամյակը, ի±նչ կմաղթեք:
- Ցանկանում եմ այս լավագույն  թերթին, որ շարունակի արդարությունը  տարածել ու սերմանել ժողովրդի մեջ: Կմաղթեմ, որ տոնեք ոչ թե 25, այլ 250 տարին: Թող երկար տարիներ մնա ընթերցողի հետ  ու թող արդարությունը բարձր ձայնով  հնչեցնի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում