ՙՙԻԳՈ°Ր, ՋՈՒՐ ԽՄԻ°Ր, ՍԱՌԸ ՋՈՒՐ, ԹԵ ՉԷ, ՈՐ ՔԵԶ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵՆՔ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԴ ԿՓՈԽԵՍ

Արխիվ 12-16

ԻԳՈ°Ր, ՋՈՒՐ ԽՄԻ°Ր, ՍԱՌԸ ՋՈՒՐ, ԹԵ ՉԷ,
ՈՐ ՔԵԶ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵՆՔ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԴ ԿՓՈԽԵՍ


Նախորդ շաբաթը ֆուտբոլասերների համար ավարտվեց Գերմանիայի թիմի հաղթանակով, իսկ վաղուց շողուլից ընկած Իգոր Մուրադյանի մոտ այն ավարտվեց յուրովի` նկատվեցին Հայրենիքի նկատմամբ առկայծումներ, որոնք այլանդակեցին տեղից էլ այլանդակ ՙլրատվական կայքերից՚ մեկի էջերը: Վերջինս իր հոդվածում անդրադարձել է հայաստանյան շուրջ 41 գործիչների, որոնց զգալի մասը հայտնի է քաղաքական, գիտական, հասարակական ու մշակութային հայրենանվեր գործունեությամբ: Նրանց նա որակել է որպես ՙհինգերորդ շարասյան անդամներ՚: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՙԱզգային միաբանություն կուսակցության՚ փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ  նշեց.
-Ուշագրավն այն է, որ ամռան այս տապին, շաբաթ օրով, երեկոյան ժամը 21:44-ին այդ կայքում, որպես ՙbreak news՚, Իգոր Մուրադյանի կողմից տեղադրվում է ՙվերլուծական՚ նյութ: Հարց է ծագում, ինչն է պատճառը, եւ ինչն էր նման հոդվածի` հապշտապ տեղադրումը: Վարկածները տարբեր են. նախ այն, որ նա, հավանաբար, չի գոհացնում իր գործատուներին` իր անպտուղ, երկարաշունչ, իրար կրկնող հոդվածներով:  Ակնհայտ է, որ նա բացարձակապես չի կատարում իրեն իջեցված քաղաքական պատվերը եւ ֆուտբոլային տերմինաբանությամբ` վերջինիս արժանացրել են դեղին քարտի: Ավելին, Իգորի ձգտումը` ամեն կերպ փորձել ստվեր գցել բոլոր այն գործիչների վրա, ովքեր տարիներ շարունակ մշտարթուն կանգնած են հայոց պետականության պաշտպանության ճակատում, մատնում են նրա մտահոգությունը, որ գործատուները շատ լավ հասկանում են սեփական պարտությունն ինֆորմացիոն դաշտում: Ուստիեւ, իրենց գրչակներին զգուշացրել են, որ կհրաժարվեն նրանց ծառայություններից, եթե շարունակեն Մուրադյանի նման անվերջ կրկնվող, անբովանդակ, անպտուղ ՙվերլուծությունների՚ հրապարակումները: Վարկած երկրորդն այն է, որ հիշատակելով չորս տասնյակից ավելի գործիչների անուններ, ովքեր վայելում են մեր հասարակության հարգանքը, միաժամանակ այնտեղ են մխրճել այնպիսի մարդկանց անուններ, ովքեր հենց Իգորի պատվիրատուներին են ծառայում: Եթե չասենք, որ նրանք վաղուց ի վեր բացահայտվել են, եւ ուրեմն պետք էր նրանց անուններն էլ տեղադրել հայ քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների կողքին, որպեսզի կասկածանքները դուրս գան վերջիններիս վրայից:
Երրորդ վարկածն այն է, որ ՀՀ-ում իրական հինգերորդ շարասյան հովանավորները վերջերս, երբ արդեն իսկ մոտենում է Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, շփոթության մեջ են հայտնվել, այն էլ այն աստիճանի, որ ամռան այս տապին գերակտիվություն են դրսեւորում: Կարծես թե, հրադադարից 20 տարի անց, հենց հիմա` հուլիս ամսին, պետք է խիստ հրատապ դարձնել ԼՂՀ հակամարտության յուրովի լուծման` միայն իրենց համար ընկալելի տարբերակը: Անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի խնդրո առարկային կրկնակի անդրադառնա  համապատասխան երկրի դեսպանը: Կողքից էլ, հանկարծ Իգորն սկսեց դարդ անել, թե Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, հայտնվում  վասալային կարգավիճակում` մեր ռազմաքաղաքական դաշնակցի` ՌԴ-ի մոտ:
Եթե զուգահեռներ անցկացվեն, ապա անգամ իսկ անզեն աչքով ակնհայտ է դառնում, որ այս ամենը պատահականություն չէ: Պատրաստվում է պարզունակ դավադրություն` խնդիր ունենալով ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում: Այդ սցենարի առաջին փուլը ենթադրում է բոլոր հայրենասեր քաղաքական ուժերին, ովքեր ինքնիշխան Հայաստանի զարգացման հեռանկարները պայմանավորում են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն  անդամագրվելով, իսկ երկրի անկախության եւ անվտանգության գրավականը պայմանավորում են ՀԱՊԿ-ով, առաջացնում են ջղագրգիռ արձագանք Արեւմուտքի գրանտակերների մոտ: Ինչ խոսք, ցավ ես ապրում Իգոր Մուրադյանի համար, որովհետեւ վերջինս 1989 թվականին լինելով ԼՂՀ-ի ինքնավար մարզի անկախության անկեղծ ջատագովը, ինչին, իհարկե, ուզում ենք հավատալ, խաղից դուրս մղվեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի պարագլուխների կողմից: Այս ամենից հետո այդ  մարդն իրեն չի կարողանում գտնել: Եվ քանի որ նման մարդկանցից  անարդարացի կլինի միանգամից հրաժարվելը, պետք է աշխատենք օգնել Իգորին, հակառակ պարագայում` անհեթեթությունները նրա հոդվածներում գնալով տագնապ կհարուցեն նրա առողջական վիճակի վերաբերյալ: Այլապես միեւնույն հոդվածում, թեկուզեւ վերը հիշատակված,  իրարամերժ դատողություններ կլինեն:
Նախ այնտեղ նա գրում է հակապետական, հանցավոր, հակազգային քաղաքականության մասին, որն իբրեւ իրականացնում է հայաստանյան քաղաքական վերնախավը, դրանից հետո նշում է, որ Հայաստանի գահավիժումը ՌԴ-ի գաղութային փոսը, պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մենք ունենք հակազգային իշխանություն եւ այսպես շարունակ: Մեկ էլ հանկարծ Իգորն սկսում է նրբին կերպով քծնել այդ նույն  իշխանություններին` նշելով, որ հիմա, երբ մեր իշխանությունները կատարում են զգուշավոր քայլեր` հասկացնելու ՌԴ-ին, որ պետք չէր Ադրբեջանին զենք վաճառել, հետն էլ քննադատում է այդ ճշմարտացի հարցադրման միայն իրեն հայտնի հակառակորդներին: Կարող եմ համարձակորեն ասել, որ պետք չէ հավատալ նման պարզունակ հնարքին, քանի որ սա մեսսիջ է Արեւմտյան իր վարձատուներին առ այն, որ վերջինս թեկուզեւ անկապ, բայց մշտապես քննադատում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության խորացման անհրաժեշտության ջատագովներին: Նպատակը մեկն է` ինչքան սերմանվեն հակառուական տրամադրություններ Հայաստանում, այնքան գոհացած կլինեն պատվիրատուները: Իհարկե, այստեղ պետք չէ անտեսել նաեւ հարցի սոցիալական կողմը. տղաները պետք է արձակուրդ գնան, բայց արձակուրդայինից, հավանաբար, զրկվել են, որովհետեւ նրանց աշխատանքը արդյունավետ չէ, ավելին` ընկալվում է որպես դատարկաբանություն: Հիմա մարդիկ դառը քրտինքով փորձում են վաստակել արձակուրդային: Այդ հոդվածում ուշագրավ տողեր կան մեր կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մասին առ այն, որ նա ՌԴ Պետդումայի պատգամավոր է, կամ ցանկանում է դառնալ: Այո, Ա. Գեղամյանի նման փորձառու քաղաքական գործիչն իր ինտելեկտով կարող է պահանջված լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ, եթե լիներ ՌԴ-ի քաղաքացի, ապա նաեւ Պետդումայում, ինչու չէ, լինելով ամերիկահպատակ` Ամերիկյան Կոնգրեսում… Այդ առումով Իգոր Մուրադյանը չի սխալվել, չի սխալվել նաեւ այնտեղ մի քանի գիտնականներին բնութագրելիս: Ինչեւէ, ըմբռնումով մոտենանք նրան, հանգստացնելով ասենք, որ արձագանքում ենք իր այս զազրախոսությանը մի պատճառով, որպեսզի նա վերջնականապես չդառնա գործազուրկ` չպահանջված լինելու պատճառով: Այդ մարդն ամենաչկայացած ռուսատյացը չէ, ուստիեւ, արդարացի կլինի վարձատուների կողմից իրեն գոնե արձակուրդային հատկացնելը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է ՙՆեմեզիս՚ հայրենասեր վրիժառուների գործունեության հետ Իգորի հիշատակած քաղաքական դեմքերի աղերսներին, այն էլ` նրանց իբրեւ հինգերորդ շարասյուն ներկայացնելու ստոր ճիգերին, ապա տեղին է հարգելի ընթերցողին հիշեցնել, որ դեռ մանուկ հասակում Իգորին շատ խիստ վախեցրել են: Չենք կարող պնդել` դա ազերիներն են եղել, թե` թուրքերը, բայց վախը մինչեւ հիմա պաշարել է վերջինիս գիտակցությունը, եւ օրինաչափ է, որ նա սեփական  վախի մթնոլորտը փորձում է տարածել բոլորի վրա: Այստեղ չարաճճի Իգորին ուզում ենք ասել` ջուր խմի°ր, սառը ջուր, թե չէ, որ քեզ լյուստրացիայի ենթարկենք, հայաստանյան գրանցումդ կփոխես:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում