«ԱՐՑԱԽԸ ԿՄՆԱ ԱՆԿԱԽ, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ՄՆԱ ԱՅՆՏԵՂ»

Արխիվ 12-16

«ԱՐՑԱԽԸ ԿՄՆԱ ԱՆԿԱԽ, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ՄՆԱ ԱՅՆՏԵՂ»


Օրերս «Իրավունքը» այցելելով իր սիրելի ընթերցողի` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ բնակարան` նրա հետ զրուցեց մի շարք խնդիրների մասին, որոնք այսօր հուզում են ամեն մի հայի: Մեծ մտավորականը մեզ հետ կիսվեց իր մտահոգություններով, քաղաքական ու մշակութային իր տեսլականով:

«ՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՆՔ, ԵԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

-Պարոն Զեյթունցյան, մյուս տարի շատ կարեւոր տարի է հայերիս համար, քանի որ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ սպասելիքներ ունեք,  եւ արդյո՞ք մեզ կհաջողվի ստիպել Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը:


- Չեմ կարծում, թե կհաջողվի, եւ նաեւ ուշանում ենք` ինչ-որ բան անելու համար: Մենք 2001 թվականին հազվագյուտ առիթ ունեինք` քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, ինչը կարելի էր դղրդացնել աշխարհով մեկ, բայց էլի առանձնապես ոչինչ չեղավ... Միակ մեծ իրադարձությունն այն էր, որ Հռոմի պապը եկավ, Շառլ Ազնավուրը երգեց, ուրիշ մեծ բան չեղավ: Հիմա էլ վախենում եմ, որ նույն բանը կլինի: Օպերայում հավաքվել, խոսել, երգել, ո՞ւմ է դա պետք: Չի արվում ոչինչ: Օրինակ, ԱՄՆ-ում կա մի շատ խոշոր սցենարիստ` Սչինթլերը, թող կանչեին այդ մարդուն եւ խնդրեին սցենար գրել, ֆիլմ նկարել, որպեսզի ինչ-որ բան ունենայինք` տարելիցին ցույց տալու: Բայց չի արվում, ո՞ւմ մեղադրենք, եթե մենք չենք անում...
- Իսկ արդյո՞ք բոլոր տեսակի ճանաչումներից ավելի կարեւոր չէ այն խնդիրը, որ այսօր պետք է լուծենք 100-րդ տարելիցից հետո` գալիք սերունդների մեջ պահպանելով վրեժխնդրության ոգին:
- Մեր սերունդները, իհարկե, պետք է հիշեն, բայց մյուսն էլ է կարեւոր, որ աշխարհը ճանաչի: Չէ՞ որ մեզ սպանել են, մեզ մորթել են, չպետք է էլի լռենք, սիրտս պայթում է... Երանի վրեժի կարիքը գնալով քչանա, այսինքն` գնալով հարցը մեր օգտին լուծվի: Ես չորս պիես եմ գրել Ցեղասպանության մասին, ու իմ պիեսներում եռում է այդ ամենը, եւ մի վեպ եմ գրել` 80 հազար տպաքանակով: Երբեմն մտածում եմ` բայց այս գիրքն ո՞ւմ համար եմ գրում, այս պիեսն ո՞վ է գալու ու նայի:

«ԴԵՍՊԱՆԸ ՇԱՏ Է ՔԻԹԸ ԽՈԹՈՒՄ, ԹԵՊԵՏ
ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՔԻԹ ՉՈՒՆԻ»


-Բացի Ցեղասպանության խնդրի լուծումից, մյուս կողմից էլ` ազգիս առաջ ծառացել է արցախյան հակամարտության լուծման խնդիրը: Ի՞նչ եք կարծում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա պե՞տք է հույսներս դնենք ու սպասենք, երբ օր օրի ավելի օրհասական է դառնում սահմաններում տիրող իրավիճակը:
- Օրինակ, ես ՀՀ նախագահի տեղը լինեի, այս շրջանում չէի հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, կասեի մինչեւ սահմանի կրակոցները չդադարեն` ոչ մի հանդիպում: Բայց մի բանում վստահ եմ` Արցախը երբեք թշնամու ձեռքում չի հայտնվելու: Արցախը կմնա անկախ, եթե անգամ վերջին հայը մնա այնտեղ:
- Բայց այս օրերին նույնիսկ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերն է հայտարարում, որ արցախյան հարցի լուծումը միայն տարածքների վերադարձով կարող է լինել...
- Դա առաջին անգամ չի ասում: Ընդհանրապես, դեսպանը շատ է քիթը խոթում, թեպետ այդքան էլ մեծ քիթ չունի, ո՞ւր է խոթում, չեմ հասկանում: Ինձ մոտ տարին մեկ անգամ մի ամերիկացի հայագետ է գալիս, ու ես ամեն անգամ  հարցնում եմ իրեն` ի՞նչ նոր դեմոկրատիա եք մշակել, ո՞ւր եք ուզում տանել: Ասում եմ` այդ դեմոկրատիան տարեք հետամնաց երկրներ, ձեր դեմոկրատիայի կարիքն իրենք ունեն, թե չէ` դեմոկրատիա՜, հա՛ դեմոկրատիա՜...

«ԼԵՎՈՆԻ ՕՐՈՔ ՇԱՏ ՎԱՏ ԴՐՎԵՑԻՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ»


-Ընդհանրապես, ինչ տվեց այս տարիների ընթացքում այդ ժողովրդավարությունը, մեր անկախությունը, ու ի՞նչ է փոխվել մեր արժեհամակարգում:
- Այնքան բան է փոխվել այսօր, մի մասը` լավ, մյուսը` վատ: Ես չեմ հաշտվում, որ բժշկությունն ու ուսումը գումարով է: Եվ սա ինձ համար չեմ ասում, այլ` ժողովրդի: Այն մեծամասնության համար եմ ասում, որոնք այսօր լավ չեն ապրում: Իհարկե, բաներ կան, որոնք դուրեկան չեն, բայց բոլորից վեր անկախության գաղափարն է: Դրանից ավելի մեծ բան չկա ժողովրդի, ազգի համար: Իսկ դա էլ հիմա մեզանից է կախված, թե այդ անկախությունն ինչպես պիտի կառուցենք: Թեպետ Լեւոնի օրոք (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին-հեղինակ) շատ վատ դրվեցին անկախության հիմքերը, բայց հիմա` էլի ոչինչ կամ էլ` մենք սովորեցինք, չգիտեմ: Պետք է «յոլա» գնալ, սովորել, ուրիշ ճար չկա: Ի՞նչ է, վեր կենանք գնա՞նք, դա ելք չէ, ես դա չեմ ընդունում: Հայաստանից, որ շատ են գնում, ինձ համար մեծ ցավ է:
- Մինչդեռ այդ գնացողները այսօր մի բան էլ հայրենիքի վրա են «մուննաթ» գալիս:
- Իրավունք չունեն, նրանք այդպես են վարվում իրենց արդարացնելու համար, որ այստեղից բացակայում են: Ավելին` վստահ եմ, որ հայհոյում են, որպեսզի արդարացնեն իրենց օտար երկրում ապրելը, ուրիշ պատճառ չկա: Եվ հետո, եթե դժգոհ են, թող գան, կողքիս կանգնեն, որ միասին ինչ-որ բան անենք` միասին խոսենք, միասին միտինգ անենք, թե չէ` մենակ խոսելը օգուտ չի տալիս: Բացի այդ, շատ ցավում եմ, որ ամերիկյան թերթերում կարդում ենք, թե ինչ խարդախություններ են անում հայերը, ինչքան բանտարկված մարդ կա, ու ովքեր են դրանք: Բոլորն էլ Հայաստանից գնացած կադրեր են, սփյուռքահայ չկա կամ շատ քիչ կան: Եվ այս հարցում պետք է դիմել ԱՄՆ-ի դեսպանատուն` եթե խիստ մաղում եք մարդկանց, ապա ինչպե՞ս եք թողել, որ գնան, ինչպես չեք հասկացել, թե ում հետ գործ ունեք: Այնպես որ, պետք է համակերպվել: Սա քո երկիրն է: Լավ է, թե` վատ, քո երկիրն է:
- Իսկ այսօրվա երիտասարդությունից ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Ինձ ուրախացնում է երիտասարդների խիզախությունը: Այսօր տարբեր տեսակի երիտասարդական շարժումներ կան, որոնցով ուրախանում եմ: Երեւի պայքարող երիտասարդները քիչ են, բայց ուրախ եմ, որ կան: Ազնիվ խոսք, իմ հույսը նրանց վրա է, եթե չփչանան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում