ԻՆՉՈՒ ԱՄՆ-Ը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԱՄՆ-Ը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ
ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ


Ինչպես հայտնի էª վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, իսկ ավելի վաղª ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուղիղ տեքստով հայտարարել էին ԼՂՀ Սահմանադրությամբ Ղարաբաղի կազմում գտնվող այսպես կոչված` 7 ազատագրված շրջանները բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Եվ ահա օրերս այդ թեմայի առնչությամբ բավականին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Մինսկի խմբի մեկ այլ պետությանª Ֆրանսիայի հայաստանյան արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
ՌԵՆՈՆ ՔԱՐ ԳՑԵՑ ՈՒՈՐԼԻՔԻ ԵՎ ՀԵՖԵՐՆԻ ԲՈՍՏԱՆԸ

Այսպեսª ֆրանսիացի դեսպանը Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցի շուրջ հետեւյալ կարծիքին է. ՙՈրպեսզի բանակցային գործընթացը արդյունավետ լինի, այն պետք է հիմնվի գաղտնիության սկզբունքի վրա: Ես, որպես Ֆրանսիայիª Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպան, այս պահին զերծ կմնամ այդ հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից...՚:
Թերեւսª դեսպանի աստիճանին միանգամայն հարիր, հասկանալի եւ կոռեկտ դիրքորոշում է, անկախ նրանից, թե Ֆրանսիան կամ նրա հայաստանյան դեսպանն ինչ պատկերացումներ ունեն ղարաբաղյան հարցի մասին: Մասնավորապես, որ նույն դեսպանը, ակնարկելով ռուսներին, ասում է, թե Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի անդամ, Ադրբեջանին զենք չի վաճառում, ՙմոռանալով՚ անգամ հիշել, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ֆինանսավորմամբ հսկայական ռազմական ծախսեր են կատարվում նույն Ադրբեջանում:
Ամեն դեպքումª այն տպավորությունն է, որ իր այդ հայտարարությամբ պարոն Ռենոն քար է գլորում նախ Ջեյմս Ուորլիքի բոստանը: Այն առումով, որ եթե բանակցային գործընթացի գաղտնիությունը միտված է դրա արդյունավետությանը, ապա Ուորլիքն իր 7 շրջանների վերադարձի գաղափարով խախտում է բանակցային գաղտնիությունը` դրանով իսկ անարդյունավետության համար պարարտ հող ստեղծելով: Նույն քարը գլորվում է նաեւ Հայաստանում ամերիկյան դեսպան Հեֆերնի բոստանը: Այն առումով, որ երն ֆրանսիական դեսպանը խոսում է Ղարաբաղի հարցում մեկնաբանություններից զերծ մնալուց, ապա դա նմանվում է պարոն Ռենոյի ամերիկյան գործընկերոջ հասցեին արված ակնարկին, թե նա, հնչեցնելով Ղարաբաղի հետ կապված մեկնաբանություններ, մեղմ ասած, դուրս է եկել դեսպանական կոռեկտության շրջանակներից:
Եվ արդյունքում առաջ է գալիս բավական ուշագրավ հարցադրում. ֆրանսիական դեսպանը դիտավորյա±լ ՙկսմթեց՚ Ուորլիքին ու Հեֆերնին: Չնայածª անկախ պարոն Ռենոյի նպատակից, մեկ բան միանշանակ է:
Նա, ըստ էության, իր այդ հայտարարությամբ առնվազն տպավորություն է առաջացնում, որ գոնե տակտիկական հարցերում տարաձայնություններ ունի ոչ միայն դեսպանական, այլ նաեւ ՆԱՏՕ-ական ուղղությամբ իր դաշնակցի հետ: Այլ հարց է, թե նրանց միջեւ կա±ն նաեւ ղարաբաղյան հարցում քաղաքական բնույթի տարաձայնություններ, ինչը կարեւորվում է հատկապես այս փուլում, հաշվի առնելով, որ բանակցային հերթական փուլը նախատեսվում է անցկացնել հենց Ֆրանսիայի նախագահ Օլանդի անձնական միջնորդությամբª Փարիզում:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԳՆԱԼՈՎ ՑՑՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Վերջին հարցադրմանը վերադառնալու համար փորձենք խնդրին մոտենալ մեկ այլ կողմից: Գլոբալ առումով վերջին ժամանակներս, ինչ խոսք, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, բացի այս դեսպանական ՙմանր՚ հակադրությունից, շատ ավելի խոր կնճիռներ էլ են նկատվում, ինչը հատկապես ցայտուն դարձավ ուկրաինական թեմայի շրջանակներում: Ընդ որում նկատենք, որ այս ֆոնին բացի ֆրանս-ամերիկյան հակասություններից, շատ ավելի ցայտուն են դարձել Գերմանիա-ԱՄՆ խնդիրները, ինչը օրերս հանգեցրեց Բեռլինի աննախադեպ քայլինª ամերիկյան ԿՀՎ-ի ներկայացուցչի վտարմանը Գերմանիայից: Ու կարծես թե հերթական խոշոր սկանդալն էլ սարերի ետեւում չէ: Գերմանիայի ոսկու պետական պաշարների մոտ 40 տոկոսը դեռ անցած դարի 50-ականներից սկսած պահվում է ԱՄՆ-ում: Եվ ահա օրերս պարզվեց, որ այն ետ ստանալու հարցում Բեռլինը լուրջ խնդիրներ ունի: Ավելին, գերմանացիները նույնիսկ չեն կարողանում ստուգելª ոսկին տեղո±ւմ է, եւ, արդյունքում, շրջանառվում են ծանրակշիռ կարծիքներ, թե այդ ոսկին ճգնաժամային տարիներին ԱՄՆ-ը գաղտնաբար ներդրել է դոլարի կայունության պահպանման համար:
Թե ինչ կլինեն գերմանա-ամերիկյան հարաբերությունների հետ, եթե այդ կասկածները հիմնավորվեն, դժվար չէ ենթադրել: Բայց առանց այդ էլ վերջերս տեղի ունեցավ կանցլեր Մերկելի բավականին ծանրակշիռ այցը Չինաստան: Այնուհետեւª ԱՄՆ-ի համար ոչ բարեկամական Լատինական Ամերիկայում Մերկելն ու Վլադիմիր Պուտինը քննարկեցին ուկրաինական հարցը: Այլ կերպ ասածª մի կողմից տիկին Մերկելն է ցուցադրական սիրախաղեր սկսել արեւելյան ուղղությամբ, մյուս կողմիցª նույն ցուցադրական երանգներով Վ. Պուտինն է Լատինական Ամերիկայի երկրների եւ, հատկապես, Կուբայի հետ Ռուսաստանի հարաբերությունների նոր էջ բացում:

ՆՈՐ ԽԱՂª ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻՆ

Անշուշտ, այս բոլոր իրողությունները պետք է, որ լուրջ մտահոգություններ առաջ բերեն Վաշինգտոնում: Ուկրաինայում ԱՄՆ-ի ռեակցիան կարծես թե արտահայտվում է ամեն կերպ ռուսներին պատերազմի մեջ ներքաշելու տեսքով: Իսկ այն, որ ուկրաինական որոշ ստորաբաժանումներ սկսել են պարբերաբար հրետակոծել ՌԴ տարածքը եւ նույնիսկ ի հայտ է եկել առաջին ռուսաստանցի զոհը, հուշում է, որ այդ փորձերը ավելի ինտենսիվացնելու դեպքում Մոսկվան պարզապես չի կարող չմիջամտել: Ընդ որում, երեկվանից արդեն սկսեցին հնչել կիսապաշտոնական լուրեր, որ Կրեմլում արդեն իսկ քննարկվում է ի պատասխան ՌԴ տարածքների հրետակոծություններիª պատասխան հարվածներ հասցնելու տարբերակը: Կմեկնաբանվի, որ այդպես, օրինակ, նաեւ Իսրայելն է վարվում իր տարածքները պահպանելու համար, իսկ ուկրաինական պատերազմից արդեն բավականաչափ ձանձրացած Բեռլինի եւ Փարիզի համար այդ բացատրությունները, թերեւս, կարող են միանգամայն հարգելի համարվել:
Իսկ հարավկովկասյան խաղատախտակին Հայաստանում ֆրանսիական դեսպանի` հիշատակված հայտարարությունից էլ է երեւում, որ ամերիկյան քաղաքականությունը առնվազն տեղապտույտի մեջ է: Համենայնդեպսª այդ է ակնարկում նաեւ ֆրանսիական դեսպանի հիշատակված ելույթում հնչեցրած միտքը, թե նախագահ Օլանդը. ՙԿոչ է արել հակամարտող կողմերին այնպիսի տեսակետ ներկայացնել, որը հնարավորություն կտա վերջապես համաձայնության հասնել: Հենց այս համատեքստում նախագահը հանդիպում կազմակերպելու ցանկություն-միտք էր արտահայտել...՚: Այսինքն, եթե պետք է ՙհակամարտող կողմերը՚ հակամարտության կարգավորմանը տանող տեսակետներ ներկայացնեն, ու հենց դրա վրա է հիմնված Օլանդի միջնորդական առաքելության գաղափարը, ապա դա նախ նշանակում է, որ որեւէ լուծում էլ պետք չէ ակնկալել, քանի որ ՙհակամարտող կողմերի տեսակետները՚ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր իրարից 180 աստիճանով տարբեր են: Բացի այդ, եթե Ֆրանսիայի միջնորդությունը հիմնված է հենց ՙհակամարտող կողմերի տեսակետների՚ վրա, ապա դա եւս խոսում է, որ փարիզյան բանակցություններում հակամարտության կարգավորման ամերիկյան տեսակետները, մասնավորապեսª 7 շրջանների վերադարձի հարցը Մինսկի խմբի մյուս երկու անդամների համար, մեղմ ասած, դոգմա չեն: Այսինքնª մի կողմից անգամ Հայաստանում ՆԱՏՕ-ական երկու երկրների ներկայացուցիչները չեն կարողանում ընդհանրական տեսակետներ ներկայացնել: Մյուս կողմիցª Հայաստանի եվրասիականացման դեմ ամերիկյան դեսպան Հեֆերնը որեւէ լուրջ քայլ չկարողացավ կատարել: Դրա հետ մեկտեղª ակնհայտորեն մի շարք լուրջ վրիպումներ թույլ տվեց նաեւ Բաքվում ամերիկյան դեսպանը: Եվ, արդյունքում, պատահակյան չէ, որ այս օրերին Վաշինգտոնը մտածում է ոչ միայն Երեւանում եւ Բաքվում, այլ նաեւª Անկարայում նոր դեսպաններ նշանակելու մասին, ի դեմս` համապատասխանաբար Ռիչարդ Միլզի, Ռոբերտ Սեքութայի եւ Ջոն Բասի, որոնք մինչ այս զբաղեցրել են տարբեր պատասխանատու պոստեր: Իսկ դա խոսում է, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ը փորձում է նոր խաղ ձեռնարկել, եւ, կարծես թե, արագացված տեմպերով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում