Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցները բլոգներում եւ ՙՖեյսբուքում՚ մեր թշնամի հարեւանին հաճախ կոչում են ԱԶԵՐԲԱՐԱՆ:
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցները բլոգներում եւ ՙՖեյսբուքում՚ մեր թշնամի հարեւանին հաճախ կոչում են ԱԶԵՐԲԱՐԱՆ: Դա տեւում է արդեն այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունեն ինտերնետային սոցցանցերը, բայց մեծ էր մեր զարմանքը, երբ հենց ադրբեջանական մամուլում` Minval.az կայքում հայտնաբերվեց լուրջ պնդում, որ իրենք իրոք ոչխար են. ՙՆրանք մշտապես մեզ հետ են, նրանք ամենուր են: Խոզի ոչ մի կողիկ մեզ համար չի փոխարինի ոչխարի անտրեկոտին, այդպես չէ±: Աշխարհում ամենահամեղ ու հյութեղ խորովածն էլ անում ենք մենք` ադրբեջանցիներս: Այսինքն, այդ կենդանիների հետ սրբազան կապին զուգահեռ մենք նրանց ուտում ենք: Բայց Աստված չանի` ոչխարները որոշեն վրեժ լուծել՚:
Եվ ՙՁեր մտքով անցե±լ է, թե ինչ կլինի, եթե ոչխարները սկսեն ուտել մեր կողոսկրերը, այն էլ` չփչփացնելով: Համաձայն եմ, ոչխարը հեզ, համբերատար, իմաստուն կենդանի է: Կծելու, դիմադրելու ունակություն չունի: Բնությունից այդպես է: Սակայն նրանց մի մասն ամեն դեպքում կարող են մարդկանց հետ փոխվել տեղերով, մասնավորապես, եթե նրանց շատ զզվեցնեն՚, - փիլիսոփայում է հրապարակման հեղինակը: Դե ինչ, վերջապես կովկասյան թուրքերի մեջ գտնվեց ճշմարտությունը խոստովանող: Իսկ որոշ ՙհայկական՚ ԶԼՄ-ներ, ու հատկապես վանյանասաքունցական ինտերնետ հեռուստատեսությունը մի ահավոր գարշանք են տարածում` վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիաների եւ դրանց վնասազերծման շուրջ: Այդպիսի թուրքաբարո քարոզիչների մասին զարմանալիորեն դիպուկ է արտահայտվել ԵԿՄ անդամ ՏԻԳՐԱՆ ՄԿՐՉՅԱՆԸ. ՙԶզվելի է, երբ որոշ ընդիմադիր ակտիվիստներ այնպես են հրճվում դիվերսիոն խմբի ներթափանցման փաստից, ասես իրենք ներթափանցել են Բաղրամյան 26: Լավ, երբ հրճվում եք, ու ձեր մտածելով` դա իշխանությունների վրա ձեր հավաքած միավորն է, չե±ք մտածում, որ ձեր ակնարկներով սեւացնում եք մեր ուժային կառույցները, ոչ թե` իշխանությանը: Այնպես եք ուրախանում, որ կարողացել են անցնել սահմանը, ասես մերոնք են իրենցն անցել: Կամ հրճվում եք` դիվերսանտի հետ կապված վերջին տեսանյութով, բոցեր եք անում նրա պահվածքի եւ դիմակավոր ուժայինների վրա, ասես դա ձեզ բերելու է իշխանության՚:
Ի հակակշիռ այդ` թուրքից էլ վատ թափթփուկների, ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` լինելով ընդդիմադիր հայացքների տեր, նույն խնդրի վերաբերյալ ամեն ինչ ներկայացնում է հստակ, հավասարակշիռ ու ճշգրիտ: Ըստ նրա, թեեւ պատերազմը բացառված չէ, բայց Ադրբեջանը մեծ վտանգ չի ներկայացնում մեզ համար, եւ. ՙՄենք պետք է կրկնակի ամրապնդենք մարտական դիրքերը, որպեսզի ադրբեջանցի դիվերսանտը չկարողանա անցնել սահմանը եւ սպանել հայ զինծառայողին՚: Իսկ ինչ վերաբերում է պատճառներին, ապա ՙԱլիեւի համար հեշտ չէ պատերազմ սկսելը. մենք գիտենք, որ Ալիեւը Ադրբեջանում ընտրված նախագահ չէ, նա բավական մեծ գումարներ է յուրացրել` թալանելով սեփական ժողովրդին, նա գիտակցում է, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի եւ ինքը չկարողանա հաղթել, կկորցնի պաշտոնը եւ իշխանությունը՚:
Իսկ կիրակի օրով ապշեցուցիչ դեպք է տեղի ունեցել` Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել 20-ամյա ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ով խոստովանել է, որ մայրաքաղաքում տարբեր տեղերում բազում մարդկանց ներկայությամբ ցուցադրաբար զբաղվել է ձեռնաշարժությամբ: Դե, ամենուրեք հասնող Գագիկ Շամշյանն էլ ոչ միայն լուսանկարել է, այլեւ տեսագրել ձերբակալության եւ խոստովանության ՙպատմական պահը՚: Դե ինչ, զարմանալի է, որ սեռական այլասերման այդ տեսակն էլ հասավ մեր երկիր: Սակայն կան մարդիկ, ովքեր հանրային տեսակետից անչափ ավելի վտանգավոր են, քան այդ երիտասարդ այլասերվածը: Խոսքը քաղաքական ձեռնաշարժությամբ զբաղվող բազում գործիչների մասին է, ովքեր զարմանալիորեն դեռ իրենց լուրջ մարդ են համարում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

