ԿԳՆ-Ն ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՎԵԼԻՆ` ՊԱՏԺՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԿԳՆ-Ն ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՎԵԼԻՆ` ՊԱՏԺՈՒՄ Է

Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը» տխրահռչակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել էին ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցչի եւ ուսանողի համար:
Նույնիսկ հայտնի է, որ այս «Յավաշ-կամաց» անունը կրող ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-17-ը կլինեն Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Թե ովքեր թշնամու երկրում խիստ կասկածելի դասընթացների կմասնակցեն, այն էլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դա թերեւս կպարզի ԱԱԾ-ն, սակայն պարզ է, որ Թուրքիայում վերապատրաստված «շպիոն»-ուսուցիչներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի: Ի դեպ, նշենք, որ սաքունցյան այս խայտառակ ծրագրից անտեղյակ էր հայրենի ԿԳՆ-ն: Սակայն, խնդրի վերաբերյալ արձագանքելով «Իրավունքին»` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար ՄՀԵՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշեց. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի եւ Վանաձորի գրասենյակների հայտարարած ամառային դպրոցին Հայաստանի ուսուցիչների մասնակցության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չի խրախուսում ուսուցիչների մասնակցությունն այն միջազգային ծրագրերին, որոնք համաձայնեցված չեն նախարարության հետ»: Իսկ թե արդյո՞ք Թուրքիայում վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել կրթության ոլորտում, Մ. Ղազարյանը հավելեց. «Ինչ վերաբերում է ուսուցիչների հետագա գործունեությանը, տեղեկացնում ենք, որ աշխատանքային օրերին նմանատիպ միջոցառումներին մասնակցելու դեպքում` նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն կարգապահական պատասխանատվության»:
Ինչեւէ, հուսանք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին չի հաջողվի այլ սաքունցներով հարստացնել թուրքական լրտեսական մեծ ռեսուրսները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում