ԿԳՆ-Ն ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՎԵԼԻՆ` ՊԱՏԺՈՒՄ Է
Ինչպես արդեն նշել էր ՙԻրավունքը՚, տխրահռչակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել էին ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցչի եւ ուսանողի համար:
Նույնիսկ հայտնի է, որ այս ՙՅավաշ-կամաց՚ անունը կրող ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-17-ը կլինեն Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Թե ովքեր թշնամու երկրում խիստ կասկածելի դասընթացների կմասնակցեն, այն էլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դա թերեւս կպարզի ԱԱԾ-ն, սակայն պարզ է, որ Թուրքիայում վերապատրաստված ՙշպիոն՚-ուսուցիչներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի: Ի դեպ, նշենք, որ սաքունցյան այս խայտառակ ծրագրից անտեղյակ էր հայրենի ԿԳՆ-ն: Սակայն, խնդրի վերաբերյալ արձագանքելով ՙԻրավունքին՚` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար ՄՀԵՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշեց. ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի եւ Վանաձորի գրասենյակների հայտարարած ամառային դպրոցին Հայաստանի ուսուցիչների մասնակցության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չի խրախուսում ուսուցիչների մասնակցությունն այն միջազգային ծրագրերին, որոնք համաձայնեցված չեն նախարարության հետ՚: Իսկ թե արդյո±ք Թուրքիայում վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել կրթության ոլորտում, Մ. Ղազարյանը հավելեց. ՙԻնչ վերաբերում է ուսուցիչների հետագա գործունեությանը, տեղեկացնում ենք, որ աշխատանքային օրերին նմանատիպ միջոցառումներին մասնակցելու դեպքում` նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՚: Ինչեւէ, հուսանք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին չի հաջողվի այլ սաքունցներով հարստացնել թուրքական լրտեսական մեծ ռեսուրսները: