ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ՞ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ»
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ՞ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ»
Գաղտնիք չէ, որ Երեւանում է իր ամառային արձակուրդներն անցկացնում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն, կարծես թե, վերջինս իր քաղաքական մարտավարությունը փոխել է: Նախկինում, եթե Ր. Հովհաննիսյանը նախընտրում էր ամառային աղմկոտ հանրահավաքներ անցկացնել, մարդկանց տանել-բերել` ամեն անգամ ասելով, որ վաղը բեկումնային հայտարարություն պիտի անի, ապա այսօր պարոն Հովհաննիսյանը դրա փոխարեն «զբաղված է» գլամուրային շնորհանդեսների ու, ասենք, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելով: Այո, ինչպե՞ս կարող էր Ր. Հովհաննիսյանը բաց թողնել կարմիր գորգի վրա մարդկանց բարեւելու, ինչու ոչ, նաեւ համբուրելու հնարավորությունը: Եվ այսպես, Ր. Հովհաննիսյանն իր տիկնոջ հետ մասնակցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությանը: Հետաքրքիր է, ի վերջո, երբ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը կհասկանա, որ վաղուց եկել է ժամանակը` նոր անվանակարգ մշակելու համար, որպեսզի քաղաքականության մեջ դերասանություն անողները ձեռնունայն չմնան` ակտիվ մասնակցելով փառատոնին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

