ԻՆՉՈՒ ԵՆ ՇՈԳԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ՙ5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՈԳԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ՙ5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ՚

Թեեւ ամբողջ քաղաքական դաշտը գործնականում արձակուրդում է, եվ անգամ քյառթու ՀՀՇ-ականները ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը քննարկելը գերադասում էին ավելին, քան ՙատելի ավազակապետության՚ քննադատությունը, սակայն օդում զգացվում է բոլոր ամերիկահպատակ եւ բրիտանահպատակ կառույցների անսովոր ակտիվացումը, այն էլ` հիսթերիկ ձեւով: Միաժամանակ շատացել են ՙարտաքին եվրամայդանները՚` ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունների տեսքով, սակայն դիվերսանտների արդյունավետ եւ հաջող վնասազերծումը մեր բանակի կողմից կարծես էլ ավելի է կատաղեցնում որոշակի շրջանակներին:
ՈՐՈՇԵԼ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՉՍՊԱՍԵԼ

Ինչպես հայտնի է, ոչ իշխանական ՙքառյակը՚ իր ՙվճռորոշ գործողությունները՚ ծրագրել էր սեպտեմբերի 11-ին: Ամենայն հավանականությամբ, սույն չարագուշակ ամսաթիվը ԼՏՊ-ի գյուտը կլինի, բայց... Հանկարծ ինչ-որ մի բան փոխվեց, ու ի հայտ եկան ջղաձիգ երեւույթները: Այսպես, ԲՀԿ ՙնարնջագույն՚ թեւի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը Ռուսաստանում հանկարծ շատ կտրուկ եւ կատաղի հակադարձեց հասարակ հարցին, թե Եվրասիական միություն գնացող Հայաստանի խորհրդարանում ինչո±ւ կա Եվրաինտեգրման հանձնաժողով, բայց, օրինակ, Եվրասիական ինտեգրման հանձնաժողով չկա: Խոշոր հաշվով, այդպիսի հանձնաժողով, իրոք, պետք չէ, քանի որ տիկին Զոհրաբյանի գլխավորած հանձնաժողովի որեւէ օրինագծի մենք ծանոթ չենք: Չգիտենք` պետք է ստեղծել արդյոք Եվրասիական ինտեգրման հանձնաժողով, բայց եթե հանկարծ դա վստահվի տիկին Զոհրաբյանին, ապա ավելի լավ է չստեղծել:
Իսկ քարոզչական դաշտում եւ կուլիսներում կատաղի ակտիվություն է: Քարոզչամիջոցներում հակառուսական եւ հակաիշխանական մարազմի ՙգրադուսը՚ անցել է բոլոր հնարավոր եւ երեւակայելի սահմանները, իսկ քաղաքական կուլիսներում ամերիկացիները նախաձեռնում են կատաղի գրոհներ: Նման է, որ դեսպան Հեֆերնը համակարգում է միաժամանկյա հարձակումները տարբեր օղակների վրա:
Օր չկա, որ դատական նիստի ծանուցագիր չստանանք` լինի դա համասեռամոլության լոբբիստներից, աղանդավորներից, թե մասոնությանը հարող շրջանակներից, ու պարզ երեւում է միասնական ուղղորդող ձեռք` ամերիկյան: Նույն ձեռքը ուղղորդում է նաեւ քարոզչական միջոցները: Ու քարոզչական դաշտում առանձնահատուկ դեբիլիզմով աչքի է ընկել ԽՍՀՄ ՊԱԿ-ում ՙՇակալ Եգոր՚ մականունով հայտնի ստուկաչ, այժմ թունդ արեւմտամոլ Իգոր Մուրադյանի ՙԺողովրդական լյուստրացիա՚ վերնագիրը կրող գրվածքը, որն արտադրվել է ֆուտբոլի ամենապիկ ժամին: Այդտեղ նա փորձում է վարկաբեկել թվով 41 պետական, քաղաքական, ռազմական, գիտական գործիչների, նաեւ լրագրողների եւ փորձագետների, երբեմն նաեւ վկայակոչելով այնպիսի տեղեկատվական դետալներ, որոնք իմանալու համար պետք է կապ ունենալ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Գումարած դրան` հնչում է այս գործիչների նկատմամբ հաշվեհարդարի կոչ, իսկ կազմն այնպիսին է, որ փորձում է վարկաբեկել ոչ միայն գործող նախագահի, այլեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին: Դե, տրամաբանությունը պարզ է, ամերիկյան տերերին ձեռք չի տալիս նույնիսկ Քոչարյանի ՙբավականին հարմար՚ թեկնածությունը, նրանց պետք են բացարձակ խամաճիկներ:
Գումարած դրան, հանկարծ ԵՄ եւ ԱՄՆ դրոշները Հայաստանի ՙանկախության խորհրդանիշների՚ դասին դասող Պարույր Հայրիկյանը, չգիտես ինչու, հանդես է գալիս ՙԿիկոսի մահի՚ ոճով ասուլիսով, ուր հայտարարում է, որ այժմ շատ ավելի վատ վիճակում ենք, քան 1915-ի Ցեղասպանությունից առաջ: Ու մեկ էլ տեսնում ես, որ ՙՖեյսբուքում՚ կտրուկ աճել եւ հիսթերիկացել են խուճապ տարածող, ադրբեջանական քարոզչության դրույթները կրկնող գրառումները, բազմացել են թախտից վեր չկացող ՙռազմական փորձագետները՚, տարբեր տեսակի չարագուշակ կռռացողները, եւ այդ ամենը թափանցում է նաեւ լրատվական դաշտ:

ԻՆՉՈՒ Է ՇՏԱՊՈՒՄ ՙՔԵՌԻ ՍԵՄԸ՚

Պարզ է, որ ֆուտբոլը, երեկոյան հանգիստը կամ գիշերվա քունը թողած եւ ՙՖեյսբուքում՚ տասնյակ հազարավոր տխմար եւ դավաճանական գրառումներ տեղադրողները պետք է կամ խելապակաս լինեն, կամ ունենան շատ կարեւոր գործ, կամ դրա համար լավ վարձատրվեն: Ամենահավանական տարբերակը վերջինն է, ու, բնականաբար, հարց է ծագում, իսկ ինչո±ւ հանկարծ ամերիկյան տերերը հրամայել են բոլոր 5-րդ շարասյուներին շտապել, ակտիվանալ, չսպասել քաղաքական աշնանը, երբ ավանդաբար հանրահավաքային ակտիվությունն է աճում: Այդ ի±նչ է եղել որ, եկել է հրաման` անհապաղ որեւէ հնարքով ապակայունացնել իրավիճակը:
Բանն այն է, որ կարծես թե փլվում են մեր արեւմտամոլների ու նրանց տերերի հույսերը, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հետաձգվում է, չօգնեցին տարատեսակ ու բավականին վտանգավոր ՙմուտիլովկաները՚ ե°ւ Հայաստանում, ե°ւ Ռուսաստանում, ե°ւ Ղազախստանում ու Բելառուսում: Եվ երեւում է, որ 2 իրադարձություններից են լավ տագնապած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շրջայցը լատինամերիկյան երկրներում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը իր ռուս պաշտոնակցի հետ:
Առաջինը դիտարկվում է այն համատեքստում, որ որոշակի` ԱՄՆ-ի դեմ ուղղված տրամադրություններ եւ մտադրություններ ունեցող Լատինական Ամերիկայի երկրների պարագայում գործնականում ամբողջովին համաքայլ են Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գործողությունները, եւ դա, կարծես թե, դիտվում է որպես ԱՄՆ-ի դեմ ուղղված համատեղ մեսիջ: Իսկ Աբրահամյան-Մեդվեդեւ հանդիպումից, ըստ ամենայնի, նրանք տեղեկություններ ունեն, որ Հայաստանի ընդգրկումը Եվրասիական միություն արագանում է` դանդաղելու փոխարեն:
Եվ ժամանակի սղության, ցայտնոտի պայմաններում միանգամայն հասկանալի են ու սպասելի կտրուկ ակտիվացման փորձերը, համակարգված գրոհները հայրենասեր ուժերի ու անհատների դեմ, նաեւ ամառային սրումը հայ-ադրբեջանական շփման գծում, հետն էլ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը` տարատեսակ անընդունելի տարբերակներով: Սպասելի է ցանկացած բան, նաեւ դրսից պատվիրված ռեալ հանցագործությունների տեսքով: Հիշենք, որ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության թիկունքում վստահաբար արտաքին պատվերի հետք էր տեսնում...

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում