ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ 6 ՄԵԴԱԼԱԿԻՐ
Արխիվ 12-16<<ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՆԵՐ>> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ 6 ՄԵԴԱԼԱԿԻՐ
Սերբիայում ավարտվեց <<Ոսկե ձեռնոցներ>> անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրի մոտ 250 երիտաասարդ բռնցքամարտիկներ: Բավականին ներկայացուցչական և ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարում Հայաստանի 9 մարզիկներից 6 կանգնեցին պատվո հարթակին: Իր բոլոր մրցակիցներին հաղթեց և վստահորեն չեմպիոնի տիտղոսը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով եզրափակչում առավելության հասավ հնդկուհի Կանու Կոնտհոուջամիի նկատմամբ: 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանն ու 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 56կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին: Տեղեկացնենք, որ այս մրցաշարը ուժերի լավ ստուգատես էր հատկապես Անուշ Գրիգորյանի և Նարեկ Մանասյանի համար, ովքեր օգոստոսին մեր երկիրը պետք է ներկայացնեն պատանեկան օլիմպիական խաղերում: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

