ԴԻՊԼՈՄԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՊԻՏԻ ԽԵԼԱՄԻՏ ԼԻՆԻ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Արխիվ 12-16

ԴԻՊԼՈՄԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՊԻՏԻ ԽԵԼԱՄԻՏ ԼԻՆԻ.ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ


Միացյալ երիտասարդական լիգան  օրեր առաջ հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ  Երեւանի «Գլաձոր» համալսարանում ուսանողները դիմպլոմ ստանալու համար պետք  է վճարեն 20.000 դրամ այն դեպքում, երբ այլ բուհերում այդ գումարը չի գերազանցում 5000 դրամը:

Հիշեցնենք, որ համալսարանի ռեկտորը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է` Ժորա Ջհանգիրյանը: «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ համալսարանի ռեկտորից:  Վերջինս փոխանակ շահագրգռված լինի պարզաբանում ներկայացնել` տարաբնույթ մեկնաբանություններին վերջ տալու համար,  միայն ասաց, որ այդ 20.000 դրամը պետական մուծում է, իսկ  խնդրին առնչվող այլ հարցերի  նա մեզ նշեց, որ հեռախոսով չի պատասխանում, քանի որ լրատվամիջոցները խեղաթյուրում են իր խոսքերը:  Այլ լրատվամիջոցների տեղը չենք երաշխավորում, բայց մենք հաստատ պրն Ջհանգիրյան, ձեզ հետ շատ առնչություն չենք ունեցել, էլ ուր մնաց ձեր խոսքերն աղավաղենք:

Խնդրի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանությամբ է հանդես եկել  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Բոլոր բուհերն իրենք են վճարում տպարանին դիպլոմների համար: Իրենք էլ որոշում են, թե ինչ գումար գանձեն ուսանողներից: Պետական բուհերից մենք նման հարցադրումներ գրեթե չենք ունենում: Իսկ մասնավորներում էլ այդ գնացուցակը խիստ տարբեր է: Բոլոր դեպքերում, դա բուհերի իրավասությունների տակ է: Թեպետ, դիպլոմի համար վճարվող գումարը, իհարկե, պիտի խելամիտ լինի»,- ասել է Աշոտյանը:

Ի դեպ, ՄԵԼ-ի  նույն հայտարարության մեջ  որոշակի հաշվարկներ են արված.«Տեսնելով նախկինում Գլաձոր համալսարանը ավարտած ուսանողների դիպլոմները, հասկանալի է դառնում, որ այդ կազմի վրա արտառոց երևույթներ, օրինակ ոսկի չկա, ապա հարց է առաջանում, այդքան մեծ գումարները ուր են գնում:
Եթե համարենք, որ այդ համալսարանը ավարտում է 50 ուսանող, որը ընդամենը իրական ավարտողների մոտ 40%-ն է կազմում, ապա կատարելով պարզ մաթեմաթիկական հաշվարկ, պարզ է դառնում, որ 1.000.000 դրամի մասին է խոսքը գնում»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում