ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՄԻՋԵՎ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՄԻՋԵՎ
«Ոսկե Ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային կինոյի երեւելի դեմքեր, նրանցից մեկն էլ աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկն է : Ռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է, ասում է ժամանելուց մեկ օր անց արդեն հասցրել է երեք ժամով միայնակ շրջել Երեւանի փողոցներով: «Մի քանի ժամ շրջեցի փողոցներով, այստեղ լավ երեւույթների հետ մեկտեղ նկատեցի, որ աղքատներ կան, այս առումով Երեւանը եւ Կորեան նմանեցնում եմ: Այսօրվանից սկսած ես ավելի խորությամբ կուսումնասիրեմ Հայաստանի պատմությունը»,-նշում է ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿԸ:
Ռեժիսորը երբեք դպրոց չի հաճախել, մինչեւ 30 տարեկան հասակը կատարել է տարբեր ծանր աշխատանքներ, ինչպես ինքն է ասում`օրվա հացը վաստակելու համար: Դպրոց չհաճախելը նրա համար խնդիրներ չի առաջացրել, քանի որ այն ամենը ինչ ձեռք է բերել կյանքի ընթացքում ավելին է, քան դպրոցում սովորածը:Կիմ Կի դուկը միայն 30 տարեկանից հետո է սկսել գրել սցենարներ եւ նկարահանել ֆիլմեր, որտեղ ցույց է տվել իրական կյանքը` իր լավ ու վատ կողմերով: Իրական կյանքը նա արտացոլել է հասարակության ցածր խավի մարդկանց միջոցով , որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: «Իմ ֆիլմերում արտացոլված է այն ամենը, ինչ ես ապրել եմ եւ այն իրականությունը, որը տիրում է կորեական կյանքում: Իմ բոլոր ֆիլմերը չունեն երջանիկ ավարտ, ես ցույց եմ տալիս այն ամենը ինչը քիչ է բաձրաձանվում, իսկ հետեւություններ անում է հանդիսատեսը: Ինձ համար կյանքում ամենամեծ ուսուցիչը մարդկանց ապրած կանքն է»,-մեկնաբանում է ռեժիսորը:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Կիմ Կի Դուկը ընդգծեց, որ փառատոնը շատ կարեւոր է Հայաստանի եւ աշխարհի տարբեր ռեժիսորների համար: Անձամբ ռեժիսորի համար բոլորովին այլ զգացողություններ է առաջացնում միայն այն մտքից , երբ գիտի, որ իր վեց ֆիլմերը ցուցադրվելու են «Ոսկե ծիրան» -ի շրջանակներում: Ռեժիսորը խորհուրդ է տալիս դիտել այն փոքրիկ երկրների ֆլմերը, որոնք չունեն դեռ կինեմատոգրաֆիա:
Նշենք, որ ԿԻմ Կի Դուկին նվիրված ֆիլմերի հետհայաց ցուցադրության բացումը տեղի կունենա նրա «Պիետա» ֆիլմով, որը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի բարձրագույն պարգեւին`«Ոսկե առյուծին»: Բացի այդ ֆլմից` հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ռեժիսորի եւս վեց ֆիլմ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

