ՄԵՆՔ ԱՄԵՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԱԶԳՆ ԵՆՔ ԱՆԳԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ԱՄԵՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԱԶԳՆ ԵՆՔ ԱՆԳԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

ԱՌՈՒՄՈՎ


ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանն այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում, խոսելով Հայաստանում կրոնական հիմնահարցերի վերաբերյալ, ասաց, որ իրենց բաժինը հիմնականում ամփոփում է խնդիրները եւ ներկայացնում վարչապետին: Նաեւ զբաղվում է ոլորտի իրավական կարգավորումներով, սակայն մինչ այժմ այդ ոլորտի իրավական կարգավորումները բավարար չեն: Գրեթե բոլոր հարցերին նա պատասխանում էր «դա մեր գործառույթների մեջ չի մտնում»: Իրենց գործառույթների մեջ չէր մտնում անգամ չգրանցված կրոնական կազմակերպությունների մասին տեղեկություններին տիրապետելը: Վ. Ասցատրյանը տեղյակ էր, որ վաթսունհինգ գրանցված կրոնական կազմակերպություն կա Հայաստանում, բայց թե քանի չգրանցված՝ չգիտեր՝ «դա համապատասխան ծառայությունների խնդիրն է»: Նա անընդհատ շեշտադրեց, որ կրոնական հարաբերությունների վերաբերյալ օրենսդրական դաշտը շատ բաց է, վերահսկողություն չկա: Բանախոսն ասաց, որ ըստ ՀՀ օրենքի՝ կրոնական կազմակերպությունը պարտադիր պետք է գրանցվի, սակայն միջազգային օրենսդրությամբ նման պարտադրանք չկա: Նման խնդիր կա նաեւ հոգեորսության պահով. ըստ Վենետիկի փորձագետների, որոնք քննադատել են «Խղճի եւ կրոնի ազատության մասին» արդարադատության նախարարությունում գտնվող օրինագիծը, հոգեորսությունը դատապարտելի երեւույթ չէ, դա կրոնական կազմակերպությունների բնական գործությունն է: «Նրանք ասում են, որ կրոնական կազմակերպությունների համար հոգեորսությունը, նոր անդամների ներգրավումը նորմալ է, Քրիստոնեությունն էլ է այդպես սկսել»: Ինչպես հոգեորսություն, այնպես էլ աղանդ բառերը չեն ընդունվում կրոնական կազմակերպությունների կողմից, եւ նրանք չեն ցանկանում այդ բառերը տեսնել նաեւ օրենքում: Այդուհանդերձ, օրենքի նախագծում, որն այդպես էլ չի մտել Ազգային ժողով, նշված է, որ «նյութական միջոցներով մարդկանց շահագրգռումը արգելվում է»: Պարոն Ասցատրյանն ասաց, որ օրենսդրորեն որեւէ իրավունք չունեն աղանդների դեմ պայքարի համար, եթե նրանք չեն անում օրենքով արգելված որեւէ գործունեություն: Հիմա էլ ցանկանում են որոշակի վերահսկողություն ունենալ կրոնական կազմակերպությունների կազմակերպած ճամբարների վրա, որպեսզի տեսնեն այդ ճամբարներում նորմերը, հարաբերությունները համապատասխանում են որոշակի չափանիշների, թե ոչ: Պարոն Ասցատրյանն ասում էր, որ պետք է հասարակության ճնշումը լինի, որպեսզի ինչ-որ բանի հասնեն, այլապես օրենքը թույլ չի տալիս որեւէ ձեւով պայքարել. «Մենք ամենահանդուրժող ազգն ենք, մեզ նման հանդուրժող չկա»:

Նյութի շարունակությունը կարդացեք <Իրավունքի> վաղվա տպագիր մամուլում


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում