ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է, ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԲՈՂՈՔՈՒՄ
Արխիվ 12-16ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է, ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԲՈՂՈՔՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի խոսքով` Հայաստան ներմուծվող եւ տեղական արտադրության բուսական ծագմամբ մթերքների անվտանգությունն եւ դրան ուղղված համապատասխան միջոցառումները շարունական բնույթ են կրում: Ըստ նրա `շուրջ մեկ տարի է ինչ հայաստանյան բոլոր հսկիչ կետերում տեղադրվել է բուսական ծագմամբ մթերքների վերահսկողության համակարգ, որոնց միջոցով ստուգվում է ներկրվող մթերքների նիտրատները `մինչ դրանք կհայտնվեն հայկական շուկայում. «Ասեմ, որ նիտրատների մնացորդային քանակությունը ստուգվում է յուրաքանչյուր բեռնաբաժնում եւ ստացած արդյունքները համեմատվում է ՀՀ-ում օրենսդրությամբ գործող պահանջներին: Որքան էլ զարմանալի է` այս մեկ տարվա ընթացքում գրեթե խախտումների չի գրանցվել »,-հավաստիացրեց ԱՐԹՈՒ ՆԻԿՈՅԱՆԸ: Պատասխանելով սպառողների այն բողոքներին, որ շուկայից գնված մթերքից միշտ թունաքիմիկատների հոտ է գալիս , Ա.Նիկոյանը բացատրեց, որ իրականում դա այդպես չէ, քանի որ եթե մթերքի մեջ նիտրատների քանակությունը գերազանցում է, ապա չի արտահայտվում ոչ համով, ոչ էլ հոտով: Նա մթերքի նման «յուրահատուկ» հոտը պայմանավորում է սորտային առանձնահատկությամբ` եթե մարդը մշտապես օգտագործում է մեկ սորտի լոլիկ, իսկ այնուհետեւ փոխում, ապա միշտ հոտ է գալիս. «Հանրության մոտ կա այն կարծիքը, որ վաղ շրջանում գյուղմթերքները վտանգավոր են, սա այդքան էլ այդպես չէ, պարզապես վաղահաս մթերքը իրենից ավելի մեծ ռիսկ է ներկայացնում»,-տեղեկացրեց Արթուր Նիկոյանը:
Անդրադառնալով փետրվարից ՀՀ ներկրվող ձմերուկներին` Նիկոյանն ավելացրեց, որ ձմերուկը հիմնականում ներկրվել է Իրանից, Վրաստանից, Բրազիլիայից: Ներկրված բոլոր ձմերուկների մեջ չի հայտնաբերվել նիտրատի մեծ քանակություն: Իսկ թե ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը, որ մարդիկ շուկայում առկա մթերքներից օգտվելուց հետո ունեցել են վատ ինքազգացողություն եւ փորթուլություն Ա.Նիկոյանը շեշտեց, որ տվյալ անձը, եթե չի դիմել բժշկի, ապա ինքը չի կարող ասել, որ նրա ինքնազգացողությունը վատացել է հենց գյուղմթերքներ օգտագործելուց հետո:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

