ԻՆՉԻ ՎՐԱ ԵՆ ԾԱԽՍՎԵԼ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՍԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉԻ ՎՐԱ ԵՆ ԾԱԽՍՎԵԼ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՍԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հողագետ Աշոտ Խոյեցյանի տեղեկացմամբ Հայաստանն ընդգրկվել է անապատացման դեմ պայքարի ռազմավարության միջազգային ծրագրերում դեռևս 17 տարի առաջ: Սակայն փաստն այն է, որ օրեցօր մենք կորցնում ենք Հայաստանի բերրի հողատարածքները:
Իրավունքի հարցին` արդյոք բնապահպանության նախարարությունն անելիքներ ունի, պրն Խոյեցյանի խոսքով` անապատացման դեմ պայքարը պետական մակարդակի խնդիր է:
Ինչ վերաբերում է այն հարցին` անապատացման դեմ պայքարի համար դրսից Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցներն արդյունավետ են ծախսվել, թե ոչ, հողագետը դժվարացավ պատասխանել, քանի որ չուներ ստույգ տվյալներ, բայց քանի որ առաջընթաց կարելի է ասել չունենք, դա արդեն մտածելու տեղիք է տալիս:
Ի դեպ, ոռոգման կաթիլային համակարգի կիրառումը Հայաստանում բավական դրական կազդի հողերի որակի վրա:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

