«ԳՈՐԻՍՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ ԵՒ ՄԻՇՏ ԷԼ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅԵԼ Է»
Արխիվ 12-16«ԳՈՐԻՍՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ ԵՒ ՄԻՇՏ ԷԼ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅԵԼ Է»
Դեռեւս չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վախի, լարվածության մթնոլորտում է պահում Գորիսը: Թե, որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը այս անգամ փորձեցինք հետաքրքրվել Գորիսի մտավորականությունից: Մասնավորապես Գրողների միության Սյունիքի մարզի նախագահ ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, զարմացրեցին վերը նշված խոսակցությունները.«Ես եւ իմ մտավորական ընկերները երբեք էլ այդ կարծիքները չենք կիսել, թե Սուրիկ Խաչատրյանը վախի, սարսափի մթնոլորտ է ստեղծում Գորիսում: Չնայած ես նախկին մարզպետին հեռվից հեռու եմ ճանաչում, բայց միշտ էլ, թեկուզ հեռվից հեռու աչքի է ընկել, որպես հայրենասեր, ճիշտ դաստիարակված անձնավորություն, ինքը ավելի շատ է եղել մտավորականության կողքին, քան թե որեւէ մեկը: Տասնյակ գրքեր է հովանավորել, եւ մտավորականության մեծ մասը իրեն մեծարում եւ հարգում է, իսկ մտավորականները մի մոռացեք, որ շատ զգայուն մարդիկ են եւ եթե նրա մեջ լիներ վառ արտահայտված որեւէ բացասական գիծ, երբեք ոչ կհարգեինք, ոչ էլ իր աջակցությունը կընդունեինք, անկախ ամեն ինչից: Կամ, առհասարակ, ինչպե՞ս եք պատկերացնում` գորիսեցի, լեռնական մարդը ինչ-որ մեկից վախենա կամ ինչ պետք է անի Խաչատրյանը, որ վախի մեջ պահի գորիսեցուն, բնական է, որ դրանք մի քանիսի մտացածին խոսակցություններն են»: Պարոն Ծատուրյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն խոսակցությունները, որ ներկայիս մարզպետի օրոք շատ ավելի լավ է, քան Սուրիկ Խաչատրյանի ժամանակ.«Ես չէի ասի, որ ինչ-որ լավ կամ առտառոց մի բան է արել ներկայիս մարզպետը, որը չի արել նախկինը: Ինչպես եղել այդպես էլ մնացել է, Խաչատրյանի արածին, համենայնդեպս, դեռ նոր, շոշափելի որեւիցէ բան չի ավելացրել ներկայիս Սյունիքի մարզպետը: Իսկ նախկին մարզպետը շատ-շատ բան է արել` մշակույթի, կուլտուրայի, Գորիսի մտավորականության, քաղաքի վերականգնման հարցերով, ես չգիտեմ ուրիշ տեղ ոնց, բայց Գորիսում նա շատ բան է արել, դա ժխտել չի կարելի»: Մտավորականի ներկայացմամբ նախկին մարզպետին կարելի է հետեւյալ կերպ բնութագրել.«Մարդուն անմիջապես ճանաչող, մտավորականի հետ մտավորական, հասարակ գյուղացու հետ` գյուղացի եւ անողոք է չարի եւ անբարո երեւույթների նկատմամբ»:
Իսկ Գորիսի 3 հանրակրթական դպրոցի տնօրեն ԿԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ անրադառնալով Գորիսում տիրող վախի մթնոլորտին մասանավորապես ասաց.«Ես չգիտեմ, թե ովքեր են նման կարծիքներ այս ու այն կողմ տարածում, բայց ես հասատատապես կարող եմ ասել, որ Գորիսում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա եւ միշտ էլ իսպառ բացակայել է: Ինչ վերաբերում է մեր նախկին մարզպետին ես ի պաշտոնե տարբեր առիթներով շփվել եմ նրա հետ, հիմա էլ շարունակում եմ, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար եւ նա բոլոր հարաբերություններում եղել նորմալ, բարձր կարգի ես երբեք նման արտահայտություն ինձ թույլ չէի տա ասել այդ մարդու մասին: Սուրիկ Խաչատրյանը հատկապես կրթական համակարգի հետ կապված կարող եմ վստահ ասել, որ դպրոցների հետ կապված շատ-շատ հարցերում, ինչպես նաեւ երեխաների ուսման վճարների հետ կապված թե մարզպետ եղած ժամանակ եւ թե մինչ օրս բավականին մեծ աջակցություն է ցուցաբերում, ես իմ գործունեության ընթացքում միայն դրական եմ տեսել պարոն Խաչատրյանից»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

