«ԿՈՐՍՎԱԾ» ԽԱՉՔԱՐԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Արխիվ 12-16

«ԿՈՐՍՎԱԾ» ԽԱՉՔԱՐԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ  ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 

Հուլիսի 12-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հանգրվանեց եւս մեկ միջնադարյան խաչքար, որը գտնվել է Թափառվան գետի միջից՝ Ախալքալաքից ոչ շատ հեռու գտնվող միջնադարյան սրբատեղիի մոտակայքում: Ինչպես տեղեկացանք Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից. «Օրեր առաջ այդ տարածքում լողացող մի խումբ երիտասարդներ հայտնաբերել էին գետում հայտնված գողտրիկ խաչքարը: Բարեպաշտ երիտասարդները նախանձախնդիր կերպով չեն ցանկանում այլեւս սրբաքարը թողնել ջրում, մեծ ճիգուջանք գործադրելով՝ այն հանում են ջրից: Օրեր անց, Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ մոտ երկու տասնյակ երիտասարդներից բաղկացած «արշավախումբը» Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանի առաջնորդությամբ ուղեւորվեց գտնված Խաչքարի տեղանք: Գետանցման դժվարին խնդիրը կարգավորելուց հետո, Տիրոջ կամքով Խաչքարն անվնաս տեղափոխվեց Սուրբ Խաչ եկեղեցու բակ: Կազմակերպչական աշխատանքներին իրենց անմիջական եւ նյութական աջակցությամբ մեծապես նպաստեցին Արմեն Գրիգորյանն ու Հովիկ Մուրադյանը:  Պատվավոր առաքելությունն իրականացնող խմբի անդամներն իրենց աղոթքով փառք եւ գոհաբանություն մատուցեցին Բարձրյալ Տիրոջը՝ միջնադարից մեզ հասած պատմական ու հոգեւոր իր ուրույն արժեքը ներկայացնող Սուրբ մասունքը գտնելու ու անվնաս փոխադրելու համար»:

Ի դեպ, պարզվում է, որ խաչքարի հայտնաբերման վայրից քիչ հեռու կան հին մատուռի ավերակներ, սակայն խաչքարի վրայի գրությունները եւ այլ պատմական վկայությունները դեռեւս ուսումնասիրված չեն: Թեպետ որոշ եզրակացություններ կարելի է անել, քանի որ շատերն են հիշում, որ 1990-ականներին Ախալքալաքում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում Թամարա Լազարաշվիլին, ով իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, անվտանգության աշխատակիցների հետ միասին ոչնչացնում եւ Կուր ու Փարվանա գետն էին լցնում Ախալքալաքի բերդի, Վարձիայի, Թմկա բերդի և մի շարք այլ պատմական նշանակություն ունեցող բնակավայրերի խաչքարերն ու հայերեն արձանագրությունները: Իսկ թե ինչպես քաջարի ախալքալաքցի տղաներին հաջողվեց դուրս բերել խաչքարը գետից, մանրամասն կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարներից.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում