«ՀԵՐՈՍՆԵՐ ՏՎՈՂ ԳՅՈՒՂԸ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՀԵՐՈՍՆԵՐ ՏՎՈՂ ԳՅՈՒՂԸ  ԽՆԴԻՐՆԵՐԻՑ  ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ»


Արարատի մարզի Արարատ գյուղը (Դավալի, Դավալու ,Դեվրլու)  հիմնադրել են արեւմտյան Հայաստանի Մակու եւ Սալմաստ գավառներից գաղթած ընտանիքները` 1828 թվականին: Գյուղն ունեցել է բազմաթիվ աղաներ եւ տվել  մեծ հերոսներ, նրանցից մեկն էլ ՀՀ ագային հերոս, սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է: Գյուղի մասին պատմական եւ առասպելական պատմություններն անծանոթին տալիս են ամբողջական  պատկերացում, թե ինչպիսին է գյուղն ու գյուղացին, չնայած իրական պատմություներն ավելի շատ են, որոնք գյուղում գիտեն թե՛ փոքրերը  թե՛ մեծերը, դրանցից մեկը վերեբերվում է զորավար Անդրանիկին.

Պատմում են, որ ժամանակին  գյուղի պատվելի մարդկանցից մեկը`Լեւոն աղան  իր հարկի տակ է հյուրընկալել զորավար Անդրանիկին, աղան լեռներում է եղել , երբ խաբարն առել է , թե Անդրանիկը մի քանի զինվորներով արեւմտյան Հայաստանից մազապուրծ եղած գաղթականների մի խումբ է բերում գյուղ: Այդ ժամանակ Լեւոն աղան մեծ վշտի մեջ է եղել`մահացել էր որդիներից մեկը, սակայն իմանալով , որ զորավարը պետք է իր ներկայությամբ պատվի իր օջախը`  հրամայում է գյուղում խնջույք կազմակերպել եւ զորվարի գալուստը նշել ինչպես հարկն է: Այս քեֆն  ու ուրախությունը զորավարը տեսնելով շնորհակալություն է հայտնել աղային եւ վերադարձի ճանապրհին ասել է, թե իրեն ոչ թե այդ ուրախությունն էր պետք ,  այլ զինվոր`թշնամուն դիմակայելու համար: Լսելով Անդրանիկի ցանկությունը Լեւոն աղան նրա է տալիս իր երկու որդիներին. ասում են` գյուղ գալուց  Անդրանիկն ուներ 8 զինվոր, իսկ վերդարձին`10-ը:

Այսօր Արարատ  գյուղն ունի մոտավորապես 8800 բնակիչ, որոնց թիվը գնալով ոչ թե նվազում է, այլ`շատանում: Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եւ անասնապահությունը, նրանց մի մասն էլ կամ աշխատում է Արարատի  ցեմենտի եւ գինու գործարաններում կամ էլ  մեկնում է արտագնա աշխատանքի, սակայն ինչպես փաստում է համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը`մեկնողները վերադանում են գյուղ, քանի որ նրանք կապված են իրենց գյուղի հող ու ջրին: Կ.Ղազարյանը  պաշտոնում ընտրվել է 2012 թվականին, նա բավականին երիտասարդ է եւ խոտովանում է, որ այդքան մեծ համայնք ղեկավարելն  այդքան էլ հեշտ գործ չէ, քանզի ինչքան մեծ է համայնքն, այնքան էլ շատ են խնդիրները. «Իհարկե խնդիրները շատ են, դրանց մի մասը լուծվել է, մյուս մասի լուծման համար էլ ուղիներ ենք փնտրում: Մեր գոյւղն հերոսներ տվող գյուղ է եւ մենք երբեք խնդիրներից չենք վախեցել: Ես շատ եմ ոգեւորվում , երբ տեսնում եմ թե ինչքան միասնական եմ իմ գյուղացիները, ինձ էլ ավելի պարտավորված եմ զգում, երբ խնդիրների լուծման ճանապարհին ստանում եմ նրանց աջակցությունը»,-ասում է ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նրա համար գյուղի երիտասարդներին հուզող խնդիրներն  ավելի տեսանելին են, քանի որ լինելով երիտասարդ գիտի թե նրանց ինչն է հետաքրքրում եւ ինչ է պետք: «Երբեք չի եղել ավագ եւ կրտսեր սերունդ տարաձայնությունը, ընդհակառակը`լինելով երիտասարդ միշտ լսում եմ մեծերի առաջարկները, գիտեմ, որ նրանք էլ են շահագրգռված, որպեսզի գյուղն ավելի զարգանա: Մենք ունենք հատուկ վայր, որտեղ հավաքվում են մեծահասակները, խոսք ու զրույցից բացի վեր են հանում նաեւ իրենց հուզող խնդիրները: Մեզ մոտ երիտասարդներին շատ է հետարքրում սպորտը եւ մշակույթը, այդ իսկ պատճառով էլ գյուղի գործող մշակույթի տունը միշտ լեփ լեցուն է այն օրերին, երբ նշվում է մեր ազգային տոններից որեևէ մեկը: Գյուղում գործում է սպորտի  եւ պարի խմբակներ, երեխաների ու երիտասարդների  համար անում ենք ամեն ինչ,  որպեսզի ունենան  մեծ նվաճումներ»,- հավելում է համայնքի ղեկավարը: Գյուղում առակա կարեւորագույն խնդիրներից մեկը մանկապարտեզի խնդիրն է եղել, որի լուծման համար Կարեն Ղազարյանը դիմել է ՀՀ նախագահին եւ նրա  աջակցությամբ եւ սոցներդրումների օգնությամբ կարողացել է հասնել հաջողության,  որոշ ժամանակ անց գյուղի փոքրիկները կկարողանան  այցելել բոլորվին բարեկարգ  մանկապարտեզ: Այժմ գյուղապետը աչալուրջ հետեւում է ջրամատակարարման հետ կապված  աշխատանքերին, նա նպատակ ունի գյուղում խմելու  ջուրը  դարձնել շուրջօրյա:

«Ես ունեմ իմ կարգախոսը`«Պահպանենք եւ կառուցենք մեր Դավալուն» ,հավատարիմ մնալով այդ կարգախոսին պետք է անեմ այնպես, որ իմ ծննդավայրը ծաղկի ու զարգանա: Մեծ է ցանկությունս վերակառուցելու սարի գլխին գտնվող եղեկեցին, որը այսօր կիսակառույց վիճակում է,  ճիշտ է այսօր գյուղում ունենք գործող եկեղեցի`սրբ.Հակոբը, բայց այդ կիսաքանդ եկեղեցին շատ մեծ նշանակություն ունի մեզ համար » ,-եզրափակում է  Կարեն Ղազարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում