ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է`«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳՐՈՎ
Արխիվ 12-16ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է`«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳՐՈՎ
Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ` ԱՀԹ երիտասարդական միությունները Ս.Սարգիս Զորավարի տոնի առիթով փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ` կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 մլն դրամ: Բարեգործական ճաշկերույթից հանգանակված գումարը Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բախշվելու էր 2004 թվականից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորերի եւ այժմ ՀՀ Զինված ուժերում երկու եւ ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: Հավատարիմ մնալով բարեգործական ծրագրի` «Մենք մեր զինվորների կողքին ենք» խորագրին, այս անգամ ծրագիրի կազմակերպիչները ԱՀԹ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ եղան Արարատի մարզի Արարատ գյուղում, որտեղ սրբ.Հակոբ եկեղեցում Տ.Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանը հավաքված զինծառայողների ընտանիքներին փոխանցեց Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը եւ 22 ընտանիքների հանձնեց հանգանակված գումարի որոշ մասը: «Մենք պետք է միայն բարեգործական հաբերությունների մեջ չլինենք, այլեւ` միասին աղոթ հղենք առ Աստված, որպեսզի Տերը մեր երկիրը եւ մեր կյանքը պահի իր հովանու ներքո»,-իր խոսքում նշեց Տ.ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ:
Հաշմանդամություն ունեցող եւ զոհված զինվորների ընտանիքների համար , ոչ թե գումարն էր կարեւոր, այլ այն ուշադրությունն, որին արժանացան, ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեցին, միայն շադրությունը արդեն իսկ մեծ բան է, երբ զոհվածի ընտանիքը գիտակցում է, որ ինքն իր մեծ վշտի հետ միայնակ չէ:
Օրվա տոնական համերգից հետո, որը կազմակերպվել էր զինծառայողների ընտանիքների համար, արքեպիսկոպոս Կճոյանը եւ մյուս հյուրեը եղան ՀՀ ազգային հերոս, սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան թանգարանում, այնուհետեւ գերաշնորհը սպարապետի մայրիկին փոխանցեց Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: Գրետա մայրիկն էլ իր հերթին իր օրհնությունը տվեց հայոց բանակին եւ հայ զինվորին. «Ես ցանկանում եմ մեր բանակին ամրություն ,իսկ հայ զինվորին` անկոտրում կամք: Վազգենը միշտ ասում էր`տղերք պինդ կացեք: Հիմա էլ ես եմ ասում, որ հայ զինվորը պինդ մնա եւ ամուր պահի մեր երկրի սահմանները: Ես այժմ ապրում եմ միայն երաշխիք ունենալով, որ երկիրս միշտ պաշտպանված է: Գիտեմ, որ Աստված մեծ է, մի օր ամեն ինչ լավ կլինի»,-նշեց Գրետա մայրիկը:
Նշենք, որ զինծառայողների ընտանիքներին օգնություն տրամադրվում է ՀՀ Պաշտպանության նախարարության Սոցիալական բաժնի տրամադրած ցուցակով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

