ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶՈՐ Է, ԹԵ՞ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶՈՐ Է, ԹԵ՞ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Վերջին շրջանում  գիշերային ակումբները  հաճախ են հայտնվում  մամուլի ուշադրության կենտրոնու, տեղի ունեցող  տարբեր միջադեպերի առնչությամբ: «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի բնակիչ Ժիրայր Պարոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Գ. Քոչար 4 հասցեում գործող «Սինդի» գիշերային ակումբ մտնելու շուրջ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել է անվտանգության աշխատակից Արթուր Կոստյանի հետ, որի ընթացքում ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքի անձանց նկատմամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու քաշքշել ակումբի անվտանգության աշխատակցի հագուստից, խանգարել ակումբի նախասրահի բնականոն աշխատանքը, ապա շարունակելով հակահասարակական վարքագիծ դրսևորելը, լսելով ընկերոջ՝ Կարեն Բունիաթյանի հետ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գագիկ Ասատրյանի իրեն ակումբից դուրս տանելու վերաբերյալ զրույցը՝ մոտեցել ու բարոյական և իրավական նորմերով կաշկանդված չլինելու հանգամանքը ցուցադրելու նպատակով քաշել ու պոկել է ոստիկանության խորհրդանիշները պարունակող վերջինիս համազգեստի ուսադիրները։

«Իրավունքի» թղթակիցը «Լեվ Գրուպ» իրավաբանական ընկերության փաստաբան Վահե Հովհաննիսյանից եւ Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց`արդյոք իրավապահ մարմինների ոչ լիարժեք ու պատշաճ հսկողության բացակայության  պատճառով են  ակումբներում  հաճախ տեղի ունենում միջադեպեր:  Վահե Հովհաննիսյանի խոսքով`հիմնական պատճառը մեծ մասամբ թույլ վերահսկողությունն է.«Ցանկացած գիշերային ակումբ պետք  է իր գործունեությունն այնպես կազմակերպի, որ թե ակումբի  հաճախորդների, թե  դրանց շրջակայքում գտնվող անձանց իրավունքները չխախտվեն»:

Փաստաբանի խոսքով` պետք է սահմանվեն  խիստ մոտեցումներ ու նորմեր գիշերային ակումբների վերահսկողությունն իրականացնելու համար:

Ավետիք Իշխանյանի  բնութագրմամբ  Հայաստանում դեռևս գիշերային ակումբ  աշխատեցնելու, ակումբ հաճախելու այդ մշակույթը չկա: «Քաղաքակիրթ շատ երկրներում գիշերային ակումբները պաշտպանելու համար գոյություն ունեն հատուկ անվտանգության ծառայություններ: Բացի այդ`գիշերային ակումբի հաճախորդները հիմնականում հարուստներն են, այսպես կոչված, արտոնյալ դասի ներկայացուցիչները, որոնց  ամեն ինչ կարելի է և որոնց համար կա անպատժելիություն: Ոստիկանության ոչ պատշաճ հսկողությունը  նրանց նկատմամբ ցույց է տալիս ոստիկանության անօգնականությունը»,- կարծում է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում