ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԿՈՒՆԵՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Արխիվ 12-16ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԿՈՒՆԵՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն`ռուսական «Ռոսնեֆտ» կազմակերպությունը կարծես թե չի շտապում ներդրումներ անել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ ռուսական ընկերությունը հույս ունի գուցե «Նաիրիտը» սեփականաշնորհել առանց որևէ դժվարության ու մեծ ֆինանսական միջոցներ չծախսելով:
Վ.Բոստանջյանի կարծիքով, եթե ռուսական ընկերությունն իրոք ներդրումներ չանի , ապա հազիվ թե մեզ հաջողվի Հայաստանում գտնել այնպիսի ներդրող կազմակերպություն, որը կցանկանա գումարներ ներդնել գործարանի վերագործարկման համար: Խնդրի լուծման համար, ըստ տնտեսագետի, պետք է պետական միջամտություն`մասնավորապես ներդրումային հիմնադրամներ ստեղծելու ճանապարհով կարելի է հասնել հաջողության:
Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Արդյոք Տիգրան Սարգսյանն ու նրա եղբայրները մտահոգվելու առիթ չունեն, քանի որ գործարանի շուրջ ստեղծված այս ողջ աղմուկը, ինչպես գրում է մամուլը, կապված է առաջին հերթին նրանց հետ: «Կարծում եմ` ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլև շատ մարդիկ, որոնք «Նաիրիտի» հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն»,- ասաց Բոստանջյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

