ԲԵՄՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԷՐ` ԻՐԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌՈՒՅԳՈՒԹՅԱՄԲ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ԲԵՄՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԷՐ` ԻՐԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌՈՒՅԳՈՒԹՅԱՄԲ (Տեսանյութ)
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հոբելյանական երեկոն:
Երեկոն ազդարարեց փոքրիկ տեսաֆիլմը, որտեղ իրեն հատուկ
հումորներով 70-ամյա դերասանը պատմում էր իր ծնունդից մինչեւ պատանի, երիտասարդ, ապա` արդեն կայացած դերասան ու հայրիկ դարձած Ռաֆայել Քոթանջյանի մասին:
Ողջ երեկոյի ընթացքում 7 տասնամյակը բոլորած վարպետն իրեն հատուկ առույգությամբ կերպարանափոխվում էր` բեմում մարմնավորելով մի քանի կերպարների, որոնք ընդմիջվում էին որդի Քոթանջյանի` Մայքլի երաժշտական կատարումներով, հանդիսատեսին ներկայացնելով իր հին ու նոր սիրված երգերը: Սակայն, Մայքլը չսահմանափակվեց միայն այդքանով, երեկոյի ավարտին հանդես եկավ անակնկալով. կատարեց իր «Արտիստը» երգը` նվիրված հայրիկին` մեծն դերասան Ռաֆայել Քոթանջյանին:
Երեկոյի մասին առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ ներկայացրած տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

