ՓԱՍՏԱԲԱՆ«ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ՔՆՆՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ«ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ՔՆՆՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
«Օֆշորի գործը պետք է քննվի ոչ, թե քրեական այլ, քաղաքացիրավական դաշտում»,-iravunk.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանի փաստաբան ՅՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Հավելելով. «Գործարար Աշոտ Սուքիասյանը այժմ էլ պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է»:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանքի է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

