ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ «ԵՐԱԶԸ» ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ «ԵՐԱԶԸ» ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Օրերս Սեւանա լճի հենց կենտրոնում` լաստանավի վրա, կայացավ դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ «Իմ երազը»  նոր հավաքածուի ցուցադրություն-վաճառքը: «ԵՐԱԶ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ դիզայներ Արամ Նիկոլյանը այս յուրահատուկ միջոցառումը նախաձեռնել էր` հանուն շաքարային դիաբետ ունեցող երեխաների:  Նշենք, որ միջոցառումը վարում էին ԱՐԱՄ ՉԱԽՈՅԱՆՆ ու գեղեցկուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԶՅԱՆԸ, ովքեր նույնպես կրում էին հավաքածուից ընտրված հագուստներ: Իսկ ցուցադրությունն ուղեկցվում էր DJ Dale-ի երաժտությամբ եւ ծաղրածու ԶուԶունի չարաճճիությամբ:

Մինչ բուն ցուցադրությունը նախ ներկաները տեսան, թե ինչպես է ծնվել հավաքածուի գաղափարը, որի ընթացքում երեխաները հենց տեղում մոդելների հագուստների վրա նկարեցին գեղեցիկ պատկերներ: Այո, տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված բոլոր 45 զգեստները պատրաստված էին սպիտակ կտորներից, որոնց վրա արտատպված էին երեխաների կողմից նկարված պատկերներ:


«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է»


Դիզայներ Արամ Նիկոլյանը ցուցադրությունից հետո նշեց. «Ահավոր հուզված եմ, շնորհակալ եմ, որ եկել եք… Նախ շնորհակալ եմ շատ Աստծուց, չեք պատկերացնի, թե այսօր առավոտյան, երբ եկել ենք Սեւան, ինչպես էր սելավի պես անձրեւ գալիս, իսկ հիմա այս արեւը ինձ այնքան երջանկություն է տվել… Շնորհակալ եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր այս գաղափարի շուրջ են հավաքվել իմ կողքը, հատկապես «Երազ» հիմնադրամին: Շատ անշահախնդիր է եղել այս ամենը` սկսած մոդելներից վերջացրած իմ դերձակներով»: Անդրադառնալով երեխաների հետ աշխատանքին` Ա. Նիկոլյանը հավելեց. «Երեխաների հետ աշխատելը երջանկություն է ուղղակի ցանկացածի համար, որովհետեւ իրենք երբեւիցե չունեն սահմաններ: Եվ Սեւանա լիճը հենց այդ անսահմանությունն է խորհրդանշում: Օրինակ, միայն իրենց մտքով կանցնի, որ ծաղիկներն ավելի մեծ են, քան արեւը»:


«ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԷԻ ԱՎԵԼԱՑՆԻ, ՈՉ ԷԼ ԿՊԱԿԱՍԵՑՆԵԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ԱՅԴ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է»


Ցուցադրության մասին «Իրավունքը» զրուցեց միջոցառմանը ներկա հյուրերից դիզայներ ՄԻԿԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

- Լաստանավի վրա այսպիսի մեծ ցուցադրություն, կարծես թե, հայրենի նորաձեւության ասպարեզում չենք ունեցել, ի՞նչ կասեք այս նախադեպի մասին:

-Այո, առաջին անգամ էր կազմակերպված նման ցուցադրություն: Յուրահատուկ միտք էր, գաղափարն ինձ շատ դուր եկավ, հավաքածուի կոնտեքստը շատ լավն էր: Կտորների վրայի արտատպած պատկերներն էլ շատ հետաքրքիր էին, հատկապես, որ Ա. Նիկոլյանը կարողացել էր համադրել ոչ միայն իր ոճը, այլ այն, ինչ արել էին երեխաները: Ինչպես Արամը շատ ճիշտ նկատեց, երեխաների առաջ կանոններ չի դրվում եւ դա շատ կարեւոր է: Ու այդ կարեւոր հանգամանքը հիմնականում դիզայներները օգտագործում են նորաձեւության մեջ եւ ընդհանրապես այդ երկու թելերը իրար հետ շատ լավ կապակցվում են: Ողջունում եմ Արամին, իսկապես շատ գեղեցիկ միջոցառում էր ու շատ լավ էր կազմակերպված: Մաղթում եմ նրան կանաչ ճանապարհ եւ թող այս հավաքածուն շարունակական լինի:

-Իսկ համաշխարհային նորաձեւության պատմության մեջ երբեւէ եղե՞լ են նման հավաքածուներ, որոնք հիմնված են երեխաների նկարած պատկերների վրա:

- Նկարների հիման վրա պատրաստված հավաքածուներ եղել են եւ Իվ Սեն Լորանն է արել , բայց դա հայտնի նկարչի աշխատանքներով ստեղծված հավաքածու էր: Իսկ  Արամն արել է  երեխաների նկարներով եւ  ողջունում եմ այս նախաձեռնությունը: Կարծում եմ` Արամը վերցնում է այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում ու մենք պետք է կարողանանք դա պահպանել:

- Այնուամենայնիվ, որպես դիզայներ` ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք հավաքածուի մեջ:

-Ոչ մի բան չէի ավելացնի, ոչ էլ կպակասեցնեի, որովհետեւ դա այդ մարդու տեսլականն է:


«ԴԻԱԲԵՏԻ ԹԵՄԱՆ ԻՆՁ ՇԱՏ «ՀԱՐԱԶԱՏ» Է»


Արամնիկոլյանական միտքը հիանալի է համարում նաեւ «Միսս Տիեզերք-2010» մրցույթի հաղթող, մոդել ԱԼԼԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ.

- Դիաբետի թեման ինձ շատ հարազատ է, որովհետեւ ես էլ իմ ընտանիքում ունեմ դիաբետով հիվանդ մայր… Երեխաների նկարած պատկերները, որոնք արտատպվել են հավաքածուի զգեստների վրա, շատ լավն էին` թարմ, ամառային… Մի խոսքով` ինձ շատ դուր եկավ:

- Իսկ Ձեր ճաշակին համահունչ զգեստ գտա՞ք:

- Ճիշտն ասած գտա, օրինակ, Գայանե Ասլամազյանի զգեստն ինձ շատ դուր եկավ:

- Ընդհանրապես, այսպիսի կոնտեքստով ցուցադրության երբեւէ մասնակցե՞լ եք:

-Ես չեմ առնչվել, բայց «Միսիս Տիեզերք» մրցույթի ժամանակ մասնակցել եմ նկարների վաճառքին, որի միտքը նույնն էր: Եվ եթե մենք էլ այսօր կարողանում ենք այսպիսի միջոցառումներ անել, շատ լավ է:

-Այսօր Դուք հյուրի կարգավիճակում եք, մի՞թե Ալլա Գրիգորյանը հեռացել է պոդիումից:

-Չեմ հեռացել, այսպես ասած, քայլ առ քայլ եմ հեռանում: Ամեն առաջարկին, իհարկե, չեմ համաձայնում: Վերջին ցուցադրությունը, որին մասնակցել եմ Միկա Դանիելյանի «Harmony» հավաքածուն էր: Եթե նման առաջարկներ լինեն եւ որի հավաքածուն ինձ կհամապատասխանի, մեծ հաճույքով կհամաձայնեմ մասնակցել:

Ի դեպ, հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվեց Երեւանի պետական բժշկական համալսարանին կից «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար թեսթ-երիզների ձեռքբերմանը` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու նպատակով: Ստորեւ դիտեք «Իմ երազ» հավաքածու ցուցադրությունն ու ծանոթացեք ներկայացված միջոցառմանն առավել մանրամասն.

 


Նյութը եւ տեսանյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ԳԵՎՈՐԳ ՓԻԼԹՈՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում