ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՇԱՏ ԲԱՆ ՄԻ' ՈՒԶԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Արխիվ 12-16ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՇԱՏ ԲԱՆ ՄԻ' ՈՒԶԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Դարեր շարունակ դժվարին ու վճռական պահերին մտավորականները միշտ էլ իրենց հեղինակավոր խոսքն են ասել ու հանդես եկել հրապարակախոսությամբ ու բաց նամակներով: Բայց, վերջին շրջանում կարծես մտավորականությունը լռում է: Մեր այս դիտարկմանը կողմ է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ. «Ճիշտ է, բայց մի բայց կա: Ինչո՞ւ միայն մեզ մոտ է, որ այսպիսի բարձր պահանջներ կան մտավորականության հանդեպ: Ֆրանսիայում հազար ու մի բան է կատարվում, ո՞վ է հիշում` իրենց գրողներն ի՞նչ են ասում: Երանի մենք էլ այդպես ապրեինք, այդպիսի երկիր լիներ: Բայց մեզ մոտ հույսը, ցավոք, եղել եւ հիմա էլ մտավորականությունն է: Սովետի ժամանակ ի՞նչ էր, Գրողների միությունը բոլորի հույսն էր, բոլորը գալիս էին այնտեղ` խնդիր լուծելու, հույսները այդ գրողների վրա էր: Հիմա, այո, այս 20 տարվա մեջ խեղճացավ մտավորականությունը: Մի մասը իշխանամետ դարձավ այն ժամանակ` լեւոնական դարձան եւ լուրջ մարդիկ, որոնցից ես չէի սպասում: Շատ հիասթափվեցի, հետո մի մասի նյութական վիճակն այնքան վատ էր, որ հասարակական-քաղաքական հարցով զբաղվելու գլուխ չուներ: Կարծում եք` վիճակները լա՞վ է, շատ վատ է: Եթե դերասանը 40-50 հազար դրամ է ստանում, էլ ի±նչ եք ուզում այդ մարդուց, հանգիստ թողեք իրեն: Շատ բան մի ուզեք մտավորականությունից: Մտավորականին կրտեցին այն ժամանակ... Այն տարիներին շատ ահավոր վիճակ էր»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Պերճ Զեյթունցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե'ք տպագիր «Իրավունքում»:

