ՀԻՆԱՎՈՒՐՑ ՊԱՐԵՐՆ ՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԳՐՔԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Արխիվ 12-16ՀԻՆԱՎՈՒՐՑ ՊԱՐԵՐՆ ՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԳՐՔԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Հուլիսի 15 ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆԻ «Հայկական հինավուրց պարեր» եւ ՍՈՖՅԱ ԳԱԼՖԱՅԱՆԻ «Հյուսքային եւ հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսները:
Ս. Լիսիցյանի գիրքը նվիրված է հայկական հինավուրց պարերի նկարագրությանն ու վերլուծությանը. մարզախաղերին առնչվող պար-մնջախաղեր, սգո եւ հարսանեկան ծեսերի ժամանակ կատարվող, ինչպես նաեւ մանկական պարեր: Ներկայացվում են պարերի գծապատկերները, նոտագրությունը, երգերի տեքստերը, տարազների, հանդերձների նկարագրությունն ու լուսանկարները:
Ս. Գալֆայանի գիրքն արժեւորվում է նրանով, որ ներկայացնում է հանգույցի ու հյուսվածքի նշանակությունը մշակույթի տարբեր ոլորտներում: Հեղինակը վերծանում է հյուսվածքի զարդանախշերի խորհուրդը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

