11 - 17 հուլիս
Արխիվ 12-1611 - 17 հուլիս
ԽՈՅ- Գործունեության նոր տեսակով զբաղվելու հնարավորություն կընձեռվի£ Իրատես եղեք« թերեւս« հարկ լինի ձեզ համար այնքան էլ ոչ հաճելի որոշում ընդունել£ Լավ շաբաթ է ծառայողական սանդուղքով վեր բարձրանալու« պայմանագրեր կնքելու համար£ Ուրբաթը հաջող է ուղեւորությունների համար£
ՑՈՒԼ- Իրադարձություններով հագեցած շաբաթ կլինի« արդյունքըª դրական« թե ոչ այնքան« կախված է ձեր ողջամտությունից եւ անսպասելի փոփոխություններին արագ արձագանքելու ունակությունից£ Երկուշաբթի պետք չէ հապճեպ որոշումներ ընդունել« երեքշաբթին բարենպաստ է աշխատավայրը փոխելու համար£
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Անհրաժեշտ է հաղթահարել սեփական ուժերի հանդեպ անվստահությունը£ Երկուշաբթի հանդես բերեք ձեր գործնական որակները եւ ներդաշնակություն մտցրեք ձեր կյանքում£ Հետաքրքիր ծանոթությունը կարող է նպաստել պրոֆեսիոնալ հաջողությանը£ Հինգշաբթի հետաձգեք ծրագրած ուղեւորությունը£
ԽԵՑԳԵՏԻՆ- Իմաստ չունի դիմադրել հանգամանքներին ու ինչ-որ բան փոխելու փորձ անել£ Եկել է այն պահը« երբ ավելի լավ է լողալ հոսանքին համընթաց© այսպիսով կխնայեք եւ ուժերը« եւ ժամանակը£ Չորեքշաբթի եւ հինգշաբթի վճռական որեւէ գործողություն մի ձեռնարկեք£ Մտերիմները ձեր կարիքն են զգում£
ԱՌՅՈՒԾ- Երկուշաբթի մտերիմները կսատարեն ձեր ձեռնարկներին£ Չորեքշաբթին եւ կիրակին մտահղացումները կյանքի կոչելու համար ամենաբարենպաստ օրերն են£ Հինգշաբթի հնարավորություն կընձեռվի ցուցադրելու ձիրքերը եւ արժանանալու պետի խրախուսանքին£ Կիրակին անցկացրեք ձեր ուզածին պես£
ԿՈՒՅՍ- Աշխատավայրում« գործընկերների հետ աշխատեք ձեզ ավելի զուսպ պահել« հանգիստ խոսեք եւ ըստ էության« անգամ եթե ինչ-որ մեկի շահադիտական նպատակները աչք են ծակում£ Ավելի լավ է ուժն ու էներգիան ծառայեցնեք գործնական կապեր հաստատելուն£ Ուրբաթ ղեկավարությունը կնկատի ձեր գործնական ջիղը եւ կխրախուսի£
ԿՇԵՌՔ- Երեքշաբթին հաջող օր է իրավիճակը վերլուծելու եւ ճիշտ որոշում կայացնելու համար£ Գուցե արժե որոշ ժամանակ անցկացնել միայնության մեջ© եթե հնարավորություն ունեք« մեկնեք քաղաքից£ Շաբաթավերջին հարկ կլինի« այնուամենայնիվ« գործի անցնել« այլապես ամեն ինչ ձեռքից բաց կթողնեք£
ԿԱՐԻՃ- Հիանալի շաբաթ է համարձակ ու եռանդուն գործողությունների համար© ստեղծագործական նվաճումների համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել£ Գիտեք ձեր անելիքը« կասկածանքներն այլեւս չեն կրծում սիրտը£ Շաբաթավերջին հետաքրքիր ծանոթություններ են սպասում« տանը մի փակվեք£
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Գործընկերների հետ տարաձայնությունները հաղթահարելու դեպքում խոստումնալից բիզնես-առաջարկություններ են սպասվում£ Որոշ խնդիրներ անհապաղ լուծում են պահանջում£ Եթե հանկարծ որոշել եք փոխել բնակության վայրը« մի շտապեք իրականացնել դա« ամեն դեպքումª ոչ այս շաբաթ£
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Ավելի շատ լավ բաներ են սպասվում« քան վատ« բայց լավ բաները պետք է նկատել£ Մասնագիտության ոլորտում նախաձեռնություն հանդես բերեք« այլապես ամեն լավ բան ուրիշներին կհասնի£ Հինգշաբթի« թերեւս« նոր աշխատանք առաջարկեն© մի շտապեք« որոշում կայացրեք« մյուս շաբաթ£
ՋՐՀՈՍ- Կուտակված գործերով զբաղվեք£ Հարկ կլինի շատ ժամանակ նվիրել ընթացիկ խնդիրներին« որոնք առնչվում են ֆինանսական ոլորտին£ Երկուշաբթի որեւէ լուրջ բան մի ծրագրեք£ Ուրբաթ եւ հաջորդ օրերը կհանդիպեք հաճելի մարդկանց հետ« կզվարճանաք« հյուր կգնաք£
ՁԿՆԵՐ- Աշխատունակությունը կաճի£ Երկուշաբթի կոլեկտիվից մի մեկուսացեք« ստեղծված իրավիճակում լավագույնը կոլեկտիվ որոշումն է£ Երեքշաբթի ղեկավարությանը մի հիշեցրեք ձեր լավ աշխատանքի մասին« ճիշտ չի ընկալվի£ Չորեքշաբթի մոտ ապագայի ծրագրեր կազմեք£

