ՙԱՅՍ 20 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԽԵՂՃԱՑԱՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՅՍ 20 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԽԵՂՃԱՑԱՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚


Օրերս ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմը հյուրընկալվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ բնակարանում:
Առիթը մեկն էր` ՙԻրավունք՚ թերթի կողմից վարպետը համարվել է ՙ2013 թվականի լավագույն գործիչ` գրականության ասպարեզում՚` Ցեղասպանության 100 ամյակին նվիրված իր ՙՓարիզյան դատավճիռը՚ պիեսի համար:
Անկախ ամեն ինչից, վարպետը հուզված էր ու շոյված, գուցե դա էլ նման հետաքրքիր զրույցի առիթ տվեց: Վարպետի դիտարկմամբ այսօր կյանքում շատ բան է փոխվել, այդ թվում նաեւ Երեւանում:
ՙՉԵՄ ՀԱՇՏՎՈՒՄ, ՈՐ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՄԸ ՓՈՂՈՎ Է՚

-Այնքան բան է փոխվել այսօր, մի մասը` լավ, մի մասը` վատ: Չեմ հաշտվում, որ բժշկությունը եւ ուսումը փողով է: Ինձ համար չեմ ասում, այլ` ժողովրդի: Այն մեծամասնության համար եմ ասում, որոնք այսօր լավ չեն ապրում: Բաներ կան, որոնք դուրեկան չեն, բայց բոլորից վեր անկախության գաղափարն է: Դրանից ավելի մեծ բան չկա ժողովրդի, ազգի համար: Դե, դա հիմա մեզանից է կախված` այդ անկախությունը մենք ինչպես պիտի կառուցենք: Շատ վատ դրվեցին անկախության հիմքերը Լեւոնի օրոք, հիմա` ոչինչ: Թե± մենք սովորեցինք չգիտեմ: Պետք է ՙյոլա՚ գնալ, սովորել, ուրիշ ճար չկա: Ինչ է, վեր կենանք գնա±նք. դա ելք չէ, ես դա չեմ ընդունում: Հայաստանից որ շատ են գնում, ինձ համար մեծ ցավ է: Մտածում ես, պարզունակ բան է, բայց գիրքն ո±ւմ համար եմ գրում, այս պիեսն ով է գալու նայելու:

ՙՇԱՏ ԲԱՆ ՄԻ° ՈՒԶԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՚

-Պարոն Զեյթունցյան, արդյո±ք այսօր չի պակասել մտավորականի խոսքը: Հիշում ենք, թե ինչպես էր, օրինակ, Սոս Սարգսյանը Ադրբեջանի Գրողների միությանը բաց նամակներ հղում...
- Ճիշտ է, բայց մի բայց կա: Ինչո±ւ միայն մեզ մոտ է, որ այսպիսի բարձր պահանջներ կան մտավորականության հանդեպ: Ֆրանսիայում հազար ու մի բան է կատարվում, ո±վ է հիշում` իրենց գրողներն ի±նչ են ասում: Երանի մենք էլ այդպես ապրեինք, այդպիսի երկիր լիներ: Բայց մեզ մոտ հույսը, ցավոք, եղել եւ հիմա էլ մտավորականությունն է: Սովետի ժամանակ ի±նչ էր, Գրողների միությունը բոլորի հույսն էր, բոլորը գալիս էին այնտեղ` խնդիր լուծելու, հույսները այդ գրողների վրա էր: Հիմա, այո, այս 20 տարվա մեջ խեղճացավ մտավորականությունը: Մի մասը իշխանամետ դարձավ այն ժամանակ` լեւոնական դարձան եւ լուրջ մարդիկ, որոնցից ես չէի սպասում: Շատ հիասթափվեցի, հետո մի մասի նյութական վիճակն այնքան վատ էր, որ հասարակական-քաղաքական հարցով զբաղվելու գլուխ չուներ: Կարծում եք` վիճակները լա±վ է, շատ վատ է: Եթե դերասանը 40-50 հազար դրամ է ստանում, էլ ի±նչ եք ուզում այդ մարդուց, հանգիստ թողեք իրեն: Շատ բան մի ուզեք մտավորականությունից: Մտավորականին կրտեցին այն ժամանակ... Այն տարիներին շատ ահավոր վիճակ էր:

ՙԳՐՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՍՏԻՊԻ, ՈՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԵՍ ԻՐԵՆՈՎ՚

-Իսկ ժամանակակից գրողների գրչին ծանոթ եք, ինչ հեռանկար եք տեսնում:
- Լավ բաներ կան, բայց քիչ են: Որ ասեմ` շատ եմ հետաքրքրվում` ոչ, բայց գիտեք, գրողն ինքը պետք է ստիպի, որ դու հետաքրրքվես իրենով: Օդի մեջ պիտի բզզա իր անունը, որ դու ուզենաս հետաքրքրվել իրենով, այդ բզզոցը օդի մեջ շատ չկա:
- Բայց հիմա այդ բզզոցի համար բարենպաստ պայմաններ կան, եթե նախկինում պետք էր հասցնել մինչեւ հրատարակելը, հիմա ամեն ոք կարող է  համացանցում իր տիրույթը բացել ու ստեղծագործությունները զետեղել:
- Ճիշտ է, բարեբախտաբար, այս հարցում ես համացանցի հետ գործ չունեմ, չեմ հասկանում այդ բանը, ես այդ հարցում հին մարդ եմ եւ գաղափար չունեմ: Հիմա այսպես է, ով շատ գումար ունի կարող է հանգիստ գիրք տպել: Դրա համար էլ այդտեղ շատ աղբ կա:

ՙՎԵՊ ԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ՚

-Ինչ-որ նոր գործ ունե±ք, որի վրա աշխատում եք:
- Թույլ տեղերիս մի կպեք, առողջականս թույլ չի տալիս: Վեպ գրելու համար շատ առողջություն է պետք, պատմվածքներ շատ վաղուց չեմ գրում ցավոք, 50-ական թվականներին եմ գրել: Պիեսը բոլոր ժանրերից ամենադժվար ժանրն է, բայց 3 պիես ունեմ` Սունդուկյան, 3-ը` Դրամատիկական թատրոններում բեմադրված:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Պերճ Զեյթունցյանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացե°ք ՙԻրավունքի՚ հաջորդ համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում