ԲԺԻՇԿԸ ԾՆՈՂԻՆ` ԳԼԽԱՐԿ ԿՐԵՔ, ՀՈՎԱՆՈՑ ԲՌՆԵՔ

Արխիվ 12-16

ԲԺԻՇԿԸ ԾՆՈՂԻՆ` ԳԼԽԱՐԿ ԿՐԵՔ, ՀՈՎԱՆՈՑ ԲՌՆԵՔ

- Երեխայիս մոտ քթային արյունահոսություններ են լինում: Վտանգավո՞ր է: Համացանցում կարդացել եմ, որ արյունահոսությունները կանխելու համար աղաջրով վիրախծուծ է պետք դնել:

Կօգնի՞: Խորհուրդ են տվել նաեւ խուսափել արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից:

Հարցին պատասխանել է oտորինոլարինգոլոգ ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ:


-Քթային արյունահոսությունը քթի լորձաթաղանթի ամբողջականության խախտումն է, որն արտահայտվում է արյան կաթիլների կամ շիթի ձեւով: Տարբերում են քթային արյունահոսության երկու տիպ` առաջնային եւ հետին: Ավելի վտանգավոր են հետին արյունահոսությունները: Վերջինիս պատճառը` օտար մարմինն է քթում, վնասվածք եւ այլն:
Քթային արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ գերհոգնածությունը, ավիտամինոզը, անքնությունը, նյարդային գերլարվածությունը, որը բերում է անոթների պատի փխրունության, բարձրացման ու, հետեւաբար, քթային արյունահոսության, ինչպես նաեւ սրտային, երիկամային, նյարդային հիվանդությունները:
Ինչ է պետք անել քթային արյունահոսությունների ժամանակ. ուշադրություն դարձրեք մարմնի դիրքին: Տուժածը պետք է ընդունի կիսանստած դիրք, գլուխը մի փոքր առաջ բերած, որպեսզի արյունը քիթըմպանով հետ չգնա դեպի ստամոքս ու առաջացնի տհաճ երեւույթներ. սրտխառնոց, փսխում: Պետք է թրջել բամբակը 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով եւ դնել քթանցքների մեջ: Ցանկալի է քունքերի շրջանում ու հոնքամիջում դնել սառը թրջոց: Եթե 10 ր. ընթացքում արյունը չի դադարում` անհրաժեշտ է դիմել մասնագետի` կիթ-կոկորդ-ականջաբանի:
Աղաջրով վիրախծուծ կարելի է դնել, բայց ավելի արդյունավետ է 3% ջրածնի պերօքսիդը: Աղաջուրը պետք է լինի գերհագեցած լուծույթի տեսքով:
Հաճախակի եղեք մաքուր օդում, զերծ մնացեք սթրեսային իրավիճակներից եւ ֆիզիկական ու մտավոր գերլարվածությունից, ընդունեք վիտամիններով հարուստ սնունդ եւ շատ հեղուկներ: Խուսափեք նաեւ արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից. գլխարկ կրեք, հովանոց բռնեք (կանանց)  եւ օրվա տապին գտնվեք զով միջավայրում:

Հարցին պատասխանել է նաեւ թիվ 2 բուժմիավորման թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.

-Ամռանը հաճախ են լինում արեւահարություններ: Այն երկու աստիճանի է լինում` թեթեւ եւ ծանր: Ծանր աստիճանի արեւահարությունն ուղեկցվում է սրտխառնոցով, գլխացավերով ու գլխապտույտներով: Այս դեպքում հարկ է անհապաղ դիմել համապատասխան բուժկենտրոն` բուժօգնություն ստանալու համար: Թեթեւ դեպքերում ուղղակի պետք է խուսափել արեւի ճառագայթների տակ երկար մնալուց, մի քանի օր պահպանել  անկողնային ռեժիմ, օգտագործել շատ հեղուկներ:
Կանանց խորհուրդ է տրվում կրել հովանոցներ, որոնք չպետք է լինեն սեւ գույնի, այլ հնարավորինս գունավոր (հայտնի է, որ արեւի ճառագայթները սեւ գույնը շատ շուտ կլանում են):
Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, քանի որ այս շրջանում օրգանիզմը ջրազրկվում է. մարդիկ շատ են քրտնում: Օրական 2 լիտրից ոչ պակաս հեղուկ է անհրաժեշտ ըմպել:
Արեւի ճառագայթները ավելի մեծ վտանգ կարող են հասցնել հատկապես սիրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներին, ինչպես նաեւ արյան զարկերակային բարձր ճնշում ունեցող անհատներին: Ուստի` հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում տանից դուրս գալ առավոտյան մինչեւ ժամը 11-ը կամ երեկոյան ժամը 18-ից հետո:
Ամռանն օգտագործեք ոչ շատ յուղոտ սննդամթերք: Կարող եք սննդակարգում ներառել կաթնամթերք` կաթնաշոռ, մածուն: Բնական հյութերից ցանկալի է օգտագործել խնձորի, մասուրի հյութը: Վերջինս հարուստ է վիտամին C-ով: Չմոռանաք օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր: Կարող եք այն համտեսել աղցանի տեսքով:
Խորհուրդ չի տրվում ամռան շրջանում սնվել դրսում: Հարկ է զերծ մնալ հատկապես կրեմով կարկանդակներից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում