ՙՎԵՐՆԻՍԱԺՅԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՎԵՐՆԻՍԱԺՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՎԵՐՆԻՍԱԺՅԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ
ՀԵՏՎԵՐՆԻՍԱԺՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մեր վերջին համարներից մեկում առիթ ունեցել էինք անդրադառնալ այն տարօրինակ իրավիճակին, որն առաջացել է Վերնիսաժի աղմկահարույց կրակոցների գործի քննության շուրջ: Խոսքը այդ կրակոցներից ամենածանրª որովայնային վերքեր ստացած Վալերի Հովհաննիսյանի կալանքի տակ առնելու պատմության մասին է: Հակիրճ հիշեցնենք, որ կալանավորելու նպատակով Վալերիին հիվանդանոցից դատարան էին տեղափոխել շտապօգնության միջոցով: Դատարանի դահլիճում էլ ստիպված էր մի քանի ժամ որոշման սպասել` փորից հանված աղիներով, արյունահոսող վերքով, գերբարձր զարկերակային ճնշումով:
Մի խոսքովª գործնականում անգիտակից վիճակում գտնվող, ընդամենը խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ մեր ՙպանծալի՚ իրավապահները, չգիտես ինչից շտապելով, որոշել էին քննչական գործողություններ իրականացնել: Սադիզմ, որի համարժեք օրինակը անգամ համակարգի հին մասնագետները չկարողացան հիշել:ՙ...ԱՆՏԵՐԻՆ ԳԵԼՆ Է ՏԱՐԵԼ՚
Եվ ահա մեր այդ հրապարակումից հետո նույն վիճակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց նաեւ Վ. Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Չկրկնենք փաստաբանի ներկայացրած մանրամասները, քանի որ ըստ էության նա նկարագրեց այն նույն վիճակը, ինչը հրապարակելու առիթ ունեցել էինք: Սակայն գործի հետ կապված որոշ մանրամասներ Լ. Բաղդասարյանը, այնուամենայնիվ, հնչեցրեց: Նախ այն, որ կալանավորելուց հետո իրեն ինչ-ինչ անհասկանալի պատճառաբանություններով հնարավորություն չեն տվել հանդիպել իր պաշտպանյալի հետ ¥մեր ունեցած տվյալներով միայն երեկ են փաստաբանի առջեւ բացվել այդքան անմատչելի ՙդատապարտյալների հիվանդանոցի՚ դռները¤: Ավելին. պտտվում են խոսակցություններ, որ կալանքից հետո Վալերիին տեղավորել են ոչ թե սովորական հիվանդասենյակում, այլª մեկուսացրել են: Ընդ որում, ասում են այն հատվածում, որտեղ սրտի հետ կապված` իր բուժումն է ստանում Նաիրի Հունանյանը:
Ասել, թե այս ամենը պատահական է կամ իրավապահներից ինչ-որ մեկի կապրիզի արդյունք, միամտություն կլիներ: Ընդ որում, այդ մտքին է տանում նաեւ այն փաստը, որ գործով կալանավորված մյուս երկու անձանց թիկունքին բավականին լուրջ, ծանրակշիռ ուժեր են կանգնած: Վերնիսաժյան կրակոցների հեղինակª ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի ՙթիկունքի՚ մասին, թերեւս, իմաստ էլ չունի խոսել: Իսկ ահա մյուսիª նույն կրակոցներից ոտքերից վիրավորված Ներսես Մելքոնյանի մասին կան այն խոսակցությունները, թե նա, այսպես ասած, ախալքալակյան ՙմաֆիայի՚ երիտասարդ հատվածի ներկայացուցիչներից է, եւ որ այդ ՙկառույցի՚ կարկառուն ներկայացուցիչներն այս օրերին փորձում են ամենատարբեր խողովակներով հարցեր լուծել:
Եվ ահա այս ամենի համատեքստում սկսել են շրջանառվել ոչ պակաս ուշագրավ խոսակցություններ: Նախ ընդգծենք, որ իրեն պաշտպանյալի մոտ տեւական ժամանակ չթողնելու փաստը Լ. Բաղդասարյանը ներկայացնում է այս կերպ. ՙԵղել եմ վարույթ իրականացնող մարմնիª քննիչի մոտ, ասում էª խնդրում եմ վաղը եկեք: Այն դեպքում, երբ օրենքի ուժով արդեն ես պետք է կարողանայի տեսակցել իրեն: Դա եւս ինձ համար բերում է հետեւյալին, որ փորձում են մեկուսացնել այսօր Վալերի Հովհաննիսյանին, միայն նրա համար, որպեսզի կատարեն որոշակի գործառույթներ, իրեն հարմար մեղադրանքը ՙկարելու՚ եւ հետագա հարցերի հետ կապված՚:
Եվ ահա շրջանառվում են խոսակցություններ, որ այն ժամանակ, երբ փաստաբանին չէին թողնում Վ. Հովհաննիսյանի մոտ, սակայն ՙդրսից՚ որոշ ՙպատահական՚ մարդիկ մեծ ջանքեր են գործադրել ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ մտնելու ու Վալերիի հետ խոսելու նպատակով: Եվ իրոք, նմանվում է այն բանին, որ Վալերիին այսքան անհասկանալի եւ կատարյալ, մինչեւ իսկ փաստաբանից մեկուսացման իմաստը կայանում էր նրանում, որ փորձեն ՙկոտրել՚ նրան եւ փոխել գործի նախաքննության ընթացքը: Որ ի±նչ, սկսի ցուցմունք տալ, թե հենց ի±նքն է հարձակվել Գ. Առաքելյանի վրա եւ այնպիսի ճնշումների է ենթարկել, որ Գոռին այլ ելք չէր մնում, քան կրակելով ինքն իրեն փրկելը: Պարզ է, որ նման ՙինքնախոստովանության՚ արդյունքում Գոռն ու Ներսեսը կարող են այս պատմությունից առավելագույնս ՙչոր՚ դուրս գալու հնարավորություն ստանալ, ու ՙկուժն ու կուլան՚ ամբողջովին կջարդվի հենց Վալերիի գլխին:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ
Դե հասկանալի է, այս պատմության ՙտերովները՚ նրանք են, կարելի է նման խաղ էլ խաղալ: Առավել եւս, որ մեր ունեցած տվյալներով Վալերիին նման ցուցմունքների նոր չէ, որ փորձել են դրդել: Այս առնչությամբ դեռ կան որոշ մանրամասներ ճշտելու խնդիր, սակայն կան խոսակցություններ, որ դեռ այն ժամանակ, երբ Վ. Հովհաննիսյանը հիվանդանոցում էր, նրան մինչեւ իսկ փոխանցվել է ցուցմունքի այն տեքստը, որը մնում էր միայն քննիչի ներկայությամբ ընթերցել:
Իհարկեª քննությունն այս սցենարով տանելը կարող էր դժվարացնել այն փաստը, որ տարածքում կային տեսախցիկներ, որոնք պետք է, որ ֆիքսեին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է Գոռը դիմել զենքի: Բայց առ այսօր բոլոր փաստաբաններն ասում են, որ իրենք նման տեսագրություններ չեն տեսել, այսինքնª եթե անգամ դրանք գոյություն են ունեցել, ապա կարող են եւ ինչ-որ դարակներում կորել, այնպես որ նման տեսագրությունների հետ մեծ հույսեր կապել պետք չէ:
Սակայն կա եւս մեկ հանգամանք, որը կդժվարացնի այս ամբողջ պատմությունը Վալերիի գլխին ջարդել, եթե միայն նա չորոշի ՙխոստովանել՚: Խոսքը հայտի BMW-X6 ավտոմեքենայի մասին է, որը, հիշեցնենք, այս ամբողջ պատմության պատճառն էր: Ավտոմեքենայի սեփականատերը, հիշեցնենք, Վ. Հովհաննիսյանի հայրն է, Երեւանի բնակիչ Ս. Հովհաննիսյանը: Դեպքից անմիջապես հետո մեքենան անհետացել է, ու չնայած Ս. Հովհաննիսյանն այդ մասին նույնիսկ հայտարարություն է տվել, սակայն այն մինչ այժմ գտնված չէ: Ի դեպ, այս առնչությամբ նշենք նաեւ, որ օրերս առիթ ունեցանք զրուցել նաեւ գործի հետ առնչվող իրավապահներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ դեպքից հաշված րոպեներ անց եղել է տեղում, սակայն ավտոմեքենան արդեն այնտեղ չէր:
Մի խոսքովª ավտոմեքենան չկա ու չկա, մինչդեռ այն գտնելը կարեւոր է նրանով, որ ժամանակին Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի վրա կրակել են հենց մեքենայում գտնված ժամանակ: Այսինքնª ընդամենը պետք էր գտնել ավտոմեքենան, ստուգելª այնտեղ կա±ն Վ. Հովհաննիսյանի արյան հետքերը, ինչը միանշանակ կվկայեր, որ այն պահին, երբ ՙարյունը խփել է՚ Գոռի գլխին, եւ նա զենք է հանել, Վալերին եղել է կոնֆլիկտային ՙկիզակետից՚ հեռուª ավտոմեքենայում:
Դե ՙպատգարակային կալանավորման՚ հիշատակված խայտառակությունից հետո կարելի է եւ սկսել կարծիք կազմել, թե ինչու այդքան համառորեն իրավապահները BMW-X6-ը չեն կարողանում գտնլ: Եվ հա Լ. Բաղդասարյանի այն հայտարարությունից հետո, թե. ՙՎալերիի հոր մեքենայով հիվանդանոց են տեղափոխել Ներսես Մելքոնյանին, իսկ այնուհետեւ մեքենան անհետացել է՚:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

