ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ

Արխիվ 12-16

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ


Եվրասիական տնտեսական միությանն ընդառաջ` հայրենի շատ ու շատ տնտեսվարողներ օր օրի սպասումների մեջ են ՀՀ-ի անդամագրմանը այդ միությանը, քանի որ ըստ ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն ձեռնարկության եւ ընտանեկան բիզնեսի հիմնադիր ղեկավար ՍԱՄՎԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ այդ շուկայում լայն հնարավորություններ ու սպառում կունենա տեղական արտադրանքը: Վերջին շրջանում, սակայն, արտահանման հետ կապված մի շարք տնտեսվարողներ կանգնեցին խնդրի առաջ, Վրաստանի Լարս ավտոճանապարհի անակնկալ փակման պատճառով, որը թերեւս միակ ճանապարհն է, որ սպասարկում է ոչ միայն տնտսավարողներին, այլեւ շարքային քաղաքացիներին: ՙՇահնազարյան՚ ֆիրմայի սեփականատերը ՙԻրավունքի՚ հետ զրույցում ներկայացրեց այդ խնդրի հետ կապված իր մտահոգությունը.
-Ինչ խոսք, այդ ժամանակահատվածում թե° մենք, թե° պատվիրող կողմը դադարեցինք ապրանքի արտահանումը, որը տեւեց մոտ մեկ ամիս: Պլանավորած աշխատանքը եւ ինչու չէ` նաեւ եկամուտը, սպասվածից քիչ էին: Նման իրավիճակները մեզ վրա թանկ են նստում, սակայն հասկանում ենք, որ Հայաստանը ստիպված է առայժմ հաշտվել այդ մեկ ճանապարհի հետ, որը կարծում եմ, ժամանակավոր բնույթ է կրում: Մեծ հույսեր ունենք, որ կվերաբացվի աբխազական ճանապարհը եւ ունենալով այլընտրանքային տարբերակ` կարող ենք ավելի հեշտությամբ եւ առանց կորուստների մտնել ռուսական շուկա: Բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Ես տեղյակ եմ, որ մեր պետական այրերը անում են ամեն հնարավորը: Բացի լավ հարաբերություններ ձեռք բերելուց` Վրաստանի հետ նաեւ լուրջ բանակցություններ են ընթանում ճանապարհները վերաբացելու խնդրի հետ կապված:
- Ըստ էության. տնտեսվարողների գործունեության վրա ուղիղ ազդեցություն ունի նաեւ քաղաքական իրավիճակը: Մեր տեղեկություններով` Դուք Ուկրաինա եւս արտահանում եք Ձեր ապրանքատեսակը, հիմա ի±նչ վիճակ է տիրում այդ առումով:
- Այո, իհարկե, քաղաքական վիճակներն ազդում են բիզնեսի վրա, եւ նույնիսկ վերջին շրջանում ուկրաինական սահմանը մեզ թույլ չտվեց, որ կոնյակները ներմուծենք Ռուսաստան, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ այս պահին արդեն չունենք այդ խնդիրը: Հույս ունեմ` թե մեր, թե համապատասխան երկրների գերատեսչությունները հետամուտ կլինեն եւ տնտեսական զարգացմանը նպաստող ճանապարհը կյանքի կկոչեն:
- Հունիսի 27-ին Վրաստանը ստորագրեց Եվրաասոցացման պայմանագիր, որպես բիզնեսմեն` ի±նչ եք կարծում, հնարավո±ր է եվրասիական շուկա արտահանելու առումով հայկական կողմը, մեր բիզնեսմենները խնդիրների առջեւ կանգնեն:
- Ոչ բնականաբար, քանի որ մենք մեր ապրանքները արտահանում ենք տրանզիտային ճանապարհով, ունենք համապատասխան պայմանագրեր եւ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ` անգամ գնային առումով: Նախորդ անգամ ձեզ հետ զրուցելիս ասել եմ, որ եթե գնանք Եվրոպա, կորցնում ենք ամեն ինչ միանգամից, մի ակնթարթում: Իսկ երբ կորցնենք ՌԴ-ի աջակցությունը` թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգության հարցերում միանգամից Հայաստանը զրոյանում է: Կկորցնենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծման տարբերակը:
- Շատերը գտնում են, որ նոր վարչապետի հետ նոր շունչ է եկել երկրի վրա: Բիզնեսի ոլորտում Դուք զգո±ւմ եք այդ շունչը, եթե այո, ապա ի±նչ կերպ:
- Լսելով վարչապետին` հասկանում եմ, որ ամեն բան ընթանում է այնպես, ինչպես որ հարկն է: Նա ասում է, որ բոլորը պետք է գնան հարկային դաշտ, եւ չպետք է որեւէ ճնշում լինի հարկային դաշտի կողմից, մաքուր աշխատենք եւ ինչ խնդիրներ էլ ունենք` նա պատրաստակամ է մեզ լսել, աջակցել: Սա այն գործելաոճն է, որը մենք միշտ սպասում ենք մեր ղեկավարներից:
Քաղաքական թեմաներից զատ` տեղեկացանք, որ ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն ձեռնարկությունը ունի հաճելի նորություն եւ հավանաբար երկու ամսից հանրությանը կներկայանա խաղողի օղու նոր տեսականիով, որը կկոչվի ՙԲարի լույս՚: Անունը պատահական ընտրված չէ եւ ըստ սեփականատիրոջ` պետք է վերականգնել հին ավանդույթները. ՙՄեր պապերը առավոտ կանուխ կամ խաշ ուտելուց առաջ մեկը մյուսին դիմում էր ասելով` բարի լույս՚: Օղին եւս արտահանվելու է Ռուսաստան եւ ՙՇահնազարյան՚ կոնյակի ֆիրման այս առումով եւս ունի դրական արձագանքներ` հենց ՙԲարի լույս՚ անվան հետ կապված:
ՙՇահնազարյան՚ կոնյակների տեսականին կարելի է հանդիպել նաեւ Ուկրաինայում, Ղազախստանում, Ռումինիայում: Իսկ Հայաստանում ՙՇահնազարյան՚ կոնյակ կարելի է գնել միայն կոնյակ վաճառող մեծ խանութներում:
Ի դեպ ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն գործարանը 2012-13 թվականներից մասնակցել է Մոսկվայում անցկացվող Պրոդ-Էքսպո ամենամյա ցուցահանդեսին` ներկայացնելով իր տեսականին: Իսկ բոլորովին վերջերս` հունիսի 27-ին ձեռնարկությունը մասնակցել է ոչ միայն ցուցահանդեսին եւ ներկայացրել ապրանքային նշանը, այլեւ մասնակցել է համտեսին: Բոլոր անվանակարգերը` 3, 5, 7 տարեկան, շահել են ոսկե մեդալ: Մրցույթն անց է կացվել փակ, եւ ֆիրման արժանացել է ամենաբարձր գնահատականին: Հայաստանում վերը նշված ֆիրման հանդես է գալիս ՙՇահնազարյան՚ ապրանքանշանով, իսկ ՀՀ-ից դուրս` ՙՀայաստանի Մարգարիտ՚, ՙԳայասոն՚, ՙՀայաստանի Խճանկար՚, իսկ շուտով ՙՀայաստանի Շեդեւր՚ եւ այլ ապրանքանշաններով: Զրույցի վերջում տեղեկացանք, որ այս տեսականիները շուտով կներկայանան նաեւ հայաստանյան շուկայում: Այս պահին կոնյակի գործարանի հանգստի շրջանն է, իսկ աշնանն արդեն շուկան կողողվի 3, 5, 7, 10, 15 եւ 20 տարեկան կոնյակների տեսականիներով:
Ցանկանում ենք շեշտադրել մեկ անգամ եւս, որ ընկերության ղեկավարի համար ամենակարեւոր հանգամանքը թե° կյանքում, թե° աշխատանքում եւ թե° մարդկային հարաբերություններում անկեղծությունն ու հավատն է առ Աստված: ՙՊետք է վախենալ միայն Աստծուց: Պետք է ապրես այնպես, որպեսզի գոհացնես քո արարքներով եւ ապրելակերպով ոչ միայն ընտանիքիդ, շրջապատիդ, ընկերներիդ ու բարեկամներիդ, այլ որ ամենակարեւորն է` Աստծուն՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում