ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ...

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ...


ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի վերաբերյալ աղմկահարույց քրեական ՙխառը-խշտիկ՚ գործը չէր հարուցվի, եւ չէր լինի առաջին ատյանի դատարանի վեց տասնյակ էջից բաղկացած մեղադրական դատավճիռը, եթե ՙչապաշխարեին՚ նախկին դատապարտյալներ Արթուր Խուրշուդյանը եւ Ռոբերտ Տոնոյանը, եւ եթե վերջինս  2012 թվականի հունիսի 1-ին հաղորդում չներկայացներ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը... Սկսվել է այդ գործի վերաքննությունը վերադաս դատարանում, եւ ճիշտ կլինի ձեռնպահ մնալ անձնական դատողություններից, մանավանդ, որ Ս. Հովհաննիսյանն ու նրա պաշտպանը պահանջում են արդարացման դատավճիռ:
ԻՆՉՈՒª ՙԽԱՌԸ-ԽՇՏԻԿ՚

Վերը նշված դատավճռի կեսից ավելիով փորձվել է հիմնավորվել, որ մեղադյալ Սամվել Հովհաննիսյանն իրեն չպատկանող ընկերության անունից ՙտարբեր անձանց հետ երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ եւ խարդախությամբ` խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները՚: Սակայն, հասկանալի է, որ նման ՙմանրուքներով՚ Ազգային անվտանգությանը չէր դիմի, անգամ կրկնակի  դատապարտված Ռոբերտ Տոնոյանը. բարձրաստիճան իրավապահի կոմերցիոն ունակությունները բացահայտվել էին սպանություն կազմակերպելու վերաբերյալ հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԵՐԸ


Սամվել Հովհաննիսյանի նախկին կոլեգաները փաստել էին այն հանգամանքը, որ նա ՙգտնվելով դժվար ֆինանսական վիճակում եւ իմանալով, որ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում բնակվող Մրազ Հոտոյի Շարոյանը, վրեժխնդրությունից դրդված` մտադիր է պատվիրել եղբորը սպանած անձնավորության` ՙԳորիս՚ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Ռուստամի Սլոյանի սպանությունը, Սամվել Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանության կատարող եւ միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջեւ...՚: Սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար խոստացված վարձավճարը կազմում էր  30.000 ԱՄՆ դոլար: Ս. Հովհաննիսյանը, ըստ մեղադրականի,  2012 թվականի փետրվարին դիմել էր նախկինում երկու անգամ դատապարտված Ռոբերտ Տոնոյանին: Սպանության ծրագիրը հանճարեղ էր. իրենց զոհին  մատակարարել մահաբեր խտության աստիճանի թմրանյութ:  Որպես ՙմատակարար՚ ընտրվել էր ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը կրող ՙՊրոֆեսոր՚ մականունով Արթուր Խուրշուդյանը: Վերջինս համաձայնել էր...

ՃԱՆԱՉԻՐ ԶՈՀԻԴ ԵՎ ՙՔԻԼԼԵՐԻԴ՚

Թվում էրª ՙանթերի՚ նախապարաստված սպանությունը չէր կարող խափանվել: Սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես, եւ դա պարզվել էր հանցագործության թիրախ հանդիսացած  Ջամալ Սլոյանի դատական ցուցմունքի հետեւյալ մասից. ՙՆախապատրաստվող սպանության մասին ես ոչինչ չեմ  իմացել: Դրա մասին տեղեկացել եմ քննիչից 2013 թ. հունիս կամ օգոստոս ամիսներին: Չեմ բացառում, որ ոմանք ցանկացել են կազմակերպել իմ սպանությունը, սակայն թե կոնկրետ ով կարող է լինել պատվիրատուն, ստույգ չեմ կարող ասել£ Քննիչից ու փաստաբանիցս տեղեկացել եմ, որ հայրս 2012թ. փետրվարին ՀՀ գլխավոր դատախազին ուղարկել էր դիմում` իմ հանդեպ մոտ 6 ամիս առաջ... Ես թմրանյութ չեմ օգտագործում եւ հնարավոր չի, որ ինձ համոզեն, որպեսզի թմրանյութ օգտագործեմ՚£
Սա զոհի նկատմամբ ստանդարտ պատկերացումներ կազմելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Սամվել Հովհաննիսյանի ենթադրյալ հանցավոր գործողություններին եւ այն կատարողներին, ապա այդ մասին էլ կարող ենք տեղեկանալ դատավճռից, որում արձանագրվել էր. ՙՌոբերտ Տոնոյանն ու Արթուր Խուրշուդյանը կամովին դադարեցրել են հանցագործության նախապատրաստությունը, իսկ Սամվել Հովհաննիսյանը Ջամալ Սլոյանի սպանությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ռոբերտ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
Պակաս հետաքրքիր չէ, թե իր եւ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու համար ինչպիսի քայլերի էր դիմել Ռ. Տոնոյանը` մինչեւ Ազգային անվտանգությանը դիմելը.
ՙՄայիս ամսին ես մեկնել էի Ռուսաստան, կապը խզելու համար Սամվել Հովհաննիսյանին զանգահարել եմ Ռուսաստանից, ասել, որ չհամարձակվի մեր տուն մարդ ուղարկել կամ որեւիցե վնաս տալ£ Դրանից հետո Սամվելը կնոջս SMS հաղորդագրություն էր ուղարկել, որ ես գամ եւ կամավոր ներկայանամ, հակառակ դեպքում` ինքը կգնա քավորի` Հայկ Հարությունյանի մոտ£ Ես էլ ստիպված Ռուսաստանից SMS հաղորդագրություններ եմ ուղարկել Սամվել Հովհաննիսյանին, որոնց մեջ ներկայացել եմ` իբրեւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ եւ նշել է, որ եթե նա հանգիստ չթողնի Ռոբերտին կամ նրա ընտանիքին, ապա Ջամալի սպանության պատվերի մասին ձայնագրությունները կուղարկվեն ՙօրենքով գողեր՚ Հասանին կամ Կրասնոդարի Ռաֆոյին: Դրանից հետո ես Սամվելին էլեկտրոնային փոստով մի նամակ էի գրել, որ եթե նա ընտանիքիս հանգիստ չթողնի, ապա հաղորդում կտամ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ այդ նամակին կցել էի ձայնագրություններով 2 ֆայլ՚£
Առայժմ այսքանըª մինչեւ վերաքննիչ քրեական դատարանի մանրամասներըª արդեն 12 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Հովհաննիսյանի գործով...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում