ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏՈՎ ՅՈԳՈՒՐՏՆԵՐԻՑ ՈՉ ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՉ ԷԼ` ՕԳՈՒՏ
Արխիվ 12-16ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏՈՎ ՅՈԳՈՒՐՏՆԵՐԻՑ ՈՉ ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՉ ԷԼ` ՕԳՈՒՏ
Քանի որ ամռան շրջանում սննդային խանգարումների, թունավորումների թիվն աճում է, ուստի այս սեզոնին շատերը մարսողության հետ կապված որոշակի խնդիրներից խուսափելու համար փորձում են օգտագործել թեթեւ սնունդ, որը եւ հարուստ կլինի վիտամիններով եւ կօգնի ամբողջ օրվա ընթացքում պահպանել օրգանիզմի բարձր դիմադրողականությունը: Այսպիսի սնունդ է յոգուրտը, որը շատ կանայք օգտագործում են` որպես դիետիկ սնունդ եւ օրվա մեջ ուտում մի քանի անգամ: Այն օգտակար է նաեւ երեխաների համար, որոնց սկսում են յոգուրտ տալ նունիսկ մի քանի ամսականից սկսած: Այսինքնª հասկանալի է, թե ինչ պահանջներ պետք է ներկայացվեն այդ ապրանքատեսակի որակին: Բայց...
Իհարկե, յոգուրտ գնելիս` մեծահասակները առաջին հերթին ուշադրություն են դարձնում պիտանելիության ժամկետինª բնականաբար թարմ համարելով եւ ընտրելով այն տուփը, որի վրա մակնշված պահպանման ժամկետը ավելի երկար է: Բայց ահա խնդիրն այն է, որ սովորաբար Հայաստանում յոգուրտը արտադրվում է 10 օր ժակետով, իսկ ներկրվածները` 3 ամսից մինչեւ 1 տարի: Դա արդեն իսկ հարցերի տեղիք է տալիսª տանելով այն մտքին, որ դրսից բերված յոգուրտը սպառողին հասցնելու համար ավելի երկար ժամկետ է պետք, ուստիեւ ավելի տրամաբանական տասնօրյա պահպանման ժամկետը հասցվում է մինչեւ 1 տարվա: Դրանից հետո, բնականաբար, մնում է նաեւ ենթադրել, որ յոգուրտը ավելի երկար պահպանելու համար նրա բաղադրությանը ավելացվել է մեծ չափով թթվայնացուցիչ կամ սննդամթերքի կյանքը երկարացնող այլ նյութեր: Սննդամթերքի այլ տեսակների պարագայում այդ փաստը նորություն չէ: Բայց ինչքանո±վ կպահպանվի մարսողության խթան համարվող այդ սննդամթերքի որակըª այդչափ արհեստական նյութեր ավելացնելիս:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ ՄԻԼԵՏԱ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ խոսքով` սպառողական շուկայում կատարվել է յոգուրտների ուսումնասիրություն: Դիտարկվել են թե° Հայաստանում, թե° դրսում արտադրված յոգուրտներ. ՙՊահպանման երկար ժամկետ ունեցող յոգուրտներից վտանգ չկա: Բայց նաեւ օգուտ էլ չկա: Երկար ժամկետով յոգուրտը չունի իր մեջ կենդանի բջիջներ, հենց որն էլ սննդամթերքի այդ տեսակում հատկապես օգտակար է օրգանիզմի համար: Յոգուրտը այն ապրանքատեսակն է, որի պարագայում, կարող եմ ասել, որ հայաստանյան արտադրանքն ավելի որակյալ է, քան` ներկրվածըª հաշվի առնելով հենց միայն այդ հանգամանքը: Տեղական արտադրության յոգուրտները ստուգելի են: Լինում են դեպքեր, երբ յոգուրտը արտադրել է արտասահմանյան հայտնի ֆիրմա, սակայն այն պատրաստվել է այնպիսի ջերմային պայմաններում, որի դեպքում գենետիկական մոդիֆիկացիաների տվալները հայտնի չեն՚:
Երկարաժամկետ պահպանմամբ յոգուրտների դեպքում շատ հնարավոր է, որ մրգերի փոխարեն այնտեղ օգտագործվել են համային որոշակի հավելումներ: Համենայնդեպսª քիչ չեն դեպքերը, երբ յոգուրտի վրա մակնշված է` բնական կամ բնականի նույնականացում: Այսինքնª հիմնականում բնական մրգերի փոխարեն` ընդամենը դրանց արհեստական համային հավելումներն են: Այս առումով` տիկին Արիստակեսյանը հետեւյալ մտքին է. ՙԻ±նչ է նշանակում բնականի նույնականացում. այն պետք է կամ բնական լինի, կամ` ոչ: Եթե յոգուրտը անորակ է, ավելի լավ է մարդիկ մածունին խառնեն որեւէ միրգ եւ ուտեն յոգուրտի փոխարեն՚: Նա հորդորեց հայ սպառողինª ցուցաբերել գրագիտություն, ծանոթանալ տվյալ արտադրանքի մակնշման բովանդակությանը եւ գնել այն յոգուրտը, որի պիտանելիության ժամկետն ավելի կարճ է:
Չնայած այս ընթացքում Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիային բնակիչները չեն դիմել` յոգուրտի որակի վեաբերյալ բողոքներով, սակայն սա չի նշանակում, որ դրանք բոլորը որակյալ են: Շատ դեպքերում երեխան կարող է յուգուրտից թունավորվել, իսկ ծնողները մտածեն, թե շոգ եղանակից է` երեխան արեւի տակ շատ է մնացել: Իրականում բոլոր ծնողներն իրենց երեխաներն պետք է զերծ պահեն համային ավելցուկներով յոգուրտներից, ինչքան էլ դրանք երեխաներին դուր գան, եւ աշխատեն տալ որակյալ սնունդ, ի վերջո, երեխաների եւ ընդհանրապես մարդկանց ստամոքսը աղբաման չէ, որպեսզի այնտեղ հայտնվի շուկայի անորակ սնունդը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

