ԱՄՆ ՙԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚
Արխիվ 12-16ԱՄՆ ՙԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚
Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը որոշել էր մաս-մաս ՙվաճառքի հանել՚ ԼՂՀ-նª հատարարելով, որ, այսպես կոչված, ազատագրված շրջանները, բացի Լաչինի միջանցքից, պետք է վերադարձնել Ադրբեջանին: Իբրեւ ՙբարի՚ կամքի դեսպանª այս հայտարաությունը պարոն Հեֆերնը արել է այն ՙմարդասիրական՚ նպատակով, քանի որ կարծում է, թե այսպես կապահովվի Ղարաբաղի խաղաղությունը: Իսկ թե ինչ կերպ է ընկալվում հեֆերնյան այս ՙմարդասիրությունը՚ Հայաստանում, փորձեցինք ճշտել հայաստանյան քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակներից:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԱՐՈՎԸ մեկնաբանեց.
- Եթե հաշվի առնենք, որ հնչեցված տարբերակները, որոշ չափով արտացոլում են այն մոտեցումները, որն ունի ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, այսինքն` ԼՂՀ ազատագրված 7 շրջանների վերադարձը եւ Լաչինի միջանցքի ապահովումը` Հայաստանի եւ ԼՂՀ անկախ հանրապետության միջեւ, ապա չի կարելի ասել, որ սա նոր մոտեցում է: Այսպիսի մոտեցում հնչեցվել է ամերիկյան տարբեր գործիչների կողմից, տարբեր երկրներում: Սակայն հարցն այստեղ հետեւյալն է. չնայած որոշակի հետաքրքրության, այս մոտեցումը թողնում է լրացուցիչ մեկնաբանությունների բավականին մեծ տեղ: Տեսականորեն ի±նչ է նշանակում շրջանների վերադարձ` ԼՂՀ կարգավիճակի համար: Եթե խոսքը միայն բանակցային գործընթացում շրջանների վերադարձի մասին է` առանց Ղարաբաղի կարգավիճակի հաստատման, ապա սա բացարձակապես այլ ընկալման է արժանի: Երբ հնչում են այս վերացական մոտեցումները` հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, դրանք միանշանակ կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման: Այս ամենի հետ կա մեկ հանգամանք եւս` առաջարկը պետք է հնչեցված լինի ոչ թե դեսպանի կողմից, որը գտնվում է Հայաստանում, այլ այն համանախագահողների կողմից, որոնց լիազորությունների եւ առաքելությունների մեջ ներառված է հարցի կարգավորումը: Երբ նման մոտեցում ներկայացված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից, անհրաժեշտություն կլինի վերացական քննարկումից անցնել գործնական քննարկման:
ՙՔրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄՇՅԱՆՆ ընդգծեց.
- Հայաստանը որոշում է կայացրելª գնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Այս որոշումն իրականացնելուց հետո Հայաստանը շատ մեծ հավանականություն ունի ե°ւ հարթավայրային, ե°ւ լեռնային Ղարաբաղը միասին ունենալու. հնարավորությունը գնալով մեծանում է: Եթե այս խնդիրը այսպես լուծվի, ապա կշահեն նաեւ այն երկրները, որոնք Եվրասիական միության անդամ են: Այս ամենը Արեւմուտքի շահերին հակասող գործընթաց է, հենց այս հանգամաքից ելնելով` Ջ. Հեֆերնը պարբերաբար նման հայտարարություններ եւ կոչեր է անում: Նույնիսկ արդեն պատրաստ են ԼՂՀ-ն ճանաչել, միայն թե 7 շրջանները վերադարձնենք Ադրբեջանին, որովհետեւ դա իրենց համար կլինի նվազագույն կորուստը: Իմ կարծիքովª դեսպանի խնդիրը չէ խառնվել Ղարաբաղի կամ այլ երկրի գործերին. սա անթույլատրելի է, քանի որ կա Մինսկի խումբ, որտեղ կա ԱՄՆ ներկայացուցիչ, որն էլ կարող է անդրադառնալ այս հարցերին ու իրավասու է խնդրի շուրջ ներկայացնել իր երկրի դիրքորոշումը: Կարծում եմª այստեղ կոռեկտության խնդիր էլ կա, դեսպանի արարքը արդքան էլ կոռեկտ չէ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՐԱԽԱՆՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Այն մարդիկ, ովքեր ի սկբանե պայքարել են մեր երկրի ամբողջականության համար եւ այն մարդիկ, ովքեր տեսել են պատերազմի արհավիրքը, զգացել վառոդի հոտը, միայն մեկ բան կասեն` այն ինչ մերն է, որեւէ մեկը` ով ուզում է լինել, չի կարող խլել մեզանից: Այն, ինչ ազատագրեցինք բազմաթիվ մարդկանց արյան գնով, չենք կարող վերադարձնել որեւէ մեկին: Բոլորը սա պետք է քաջ գիտակցեն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում անցկացրել է սոցհարցում` պարզելու համար` ԱՄՆ դեսպանը իրավունք ունի± հանդես գալ` իր իրավասությունների մեջ չմտնող նման հայտարարությամբ թե` ոչ:
1. Ղարաբաղի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Դրանից դուրս ցանկացած դեսպան իրավունք չունի հայտարարություն անել` Ղարաբաղի կարգավիճակի մասին- 83%:
2. Դեսպանը եւս անձնական կարծիք ներկայացնելու իրավունք ունի, բայց դա չի կարող բանակցային գործընթացի հիմք դառնալ- 12%:
3. Մեր օրերում ԱՄՆ դեսպանն ամեն ինչի իրավունք էլ ունի- 5%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

