ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՅԱԿԸ ՄԻԱՑԱՎ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԴԵՄ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՅԱԿԸ ՄԻԱՑԱՎ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԴԵՄ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻՆ


Եվ այսպես, մեր կայքում համասեռամոլության լոբբինգի մասնակիցների ՙսեւ ցուցակից՚ եւս 3-ը դիմել են դատարան ՙԻրավունք՚ թերթից ՙպատիվ պահանջելու՚ ու նաեւ առաջ քաշելու ՙտուր միլիոն՚ թեման: Նոր վիրավորված ՙԿոնչիտայի վկաները՚ միացել են արդեն ՙԻրավունքի՚ դեմ հայցերով դատարանները ողողած շուրջ երկու տասնյակ իրենց ՙգաղափարակիցներին՚: Յուրաքանչյուրն ուզում է թերթից պոկել երեքական միլիոն: Բոլոր 3 նոր դիմողները ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի ներկայացուցիչներ են. Գրիգոր Գեւորգյան, Արման Սահակյան, Հովհաննես Մկրտչյան: Հայցը ներկայացրել են ընդդեմ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի եւ Ձեր խոնարհ ծառայի: Մենք արդեն հիշատակել ենք ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն մեր հրապարակումներում, մասնավորապես նշելով, որ համասեռամոլների շահերի պաշտպանությամբ զբաղվող այդ ՀԿ-ն, չգիտես ինչու, անցյալ տարի դարձել էր Սպորտի եւ երիտասարդության նախարարության աչքի լույսը, գումարած դրան էլ` որ անցկացնում է միջոցառումների շարք` համասեռամոլների պաշտպանության ՀԿ-ների կոալիցիա ստեղծելու նպատակով, եւ Իջեւան քաղաքում այդ, մեղմ ասած, ոչ բարի գործին ներգրավվել էր օմբուդսմենի տեղական գրասենյակը: ՀԿ-ի գործունեությանը կանդրադառնանք մի փոքր հետո, իսկ այժմ ներկայացնենք մեր ՙհերոսներին՚: Ի դեպ, նրանցից եւ ոչ մեկը հայց ներկայացնելիս չի նշել իր իրական հասցեն, եւ բոլորը նշել են ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի կողմից Երեւանում վարձած բնակարանի հասցեն:

ՈՎՔԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ

ԳՐԻԳՈՐ ԴԱՎԹԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ- Ծագումով Էջմիածնից է, սովորել է լրագրություն, մայրաքաղաքում tesadasht.am լրագրողի աշխատանքը համատեղել է բողոքի տարբեր ակցիաներում բուռն ակտիվիզմով, նրան կարելի է գտնել նաեւ Գագիկ Շամշյանի լուսանկարներում: Այն բանից հետո, երբ ապրիլին կայքի գործունեությունը սառեցվել է, նա հիմնականում կենտրոնացել է ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի գործունեության վրա: Եղել է այդ գրանտակեր կազմակերպության գլխավոր քարտուղար, համակարգել տարբեր ծրագրեր, աչքի է ընկնում մեծ համակրանքով դեպի, այսպես կոչված, ՙԼԳԲՏ համայնքի՚ իրավունքները, այսինքն` համասեռամոլապաշտպան է: Ինգա եւ Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, այդ ասուլիսի հարցերի համար նախատեսված էջում դրսեւորել է ագրեսիվ կեցվածք` ի պաշտպանություն Կոնչիտայի` անպարկեշտ ձեւով վիրավորելով եւ ծաղրելով Արշակյան քույրերին: Բնականաբար, նույնանման պահվածքով աչքի են ընկել եւ մնացյալ երկուսը:
ԱՐՄԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՍԱՀԱԿՅԱՆ- Սլավոնական համալսարանի շրջանավարտ, որոշ ժամանակ աշխատել է հենց այդ համալսարանում: ՙՆոր սերունդի՚ ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի աջ ձեռքն է, այդ ՀԿ-ում բազմազանության խթանման բաժնի համակարգող է: Մեջբերենք նրա խոսքը, որ զետեղված է ՀԿ-ի կայքում ս.թ. ապրիլի 30-ին. ՙ2013 թվականից իրականացնում է ՙՕրենքի գերակայությունը հանուն բազմազանության եւ հավասարության՚ ծրագիրը: ՙՆոր սերունդ՚ մարդասիրական ՀԿ-ի բազմազանության խթանման բաժնի համակարգող Արման Սահակյանը ասել է. ՙ2013թ.-ին ծրագիրը նախատեսված էր իրականացնել 1 փուլով, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում առավել հաճախակի են ոտնահարվում ԼԳԲՏ անձանց իրավունքները` այս կապակցությամբ ՙՆոր սերունդ՚ մարդասիրական ՀԿ-ն ծրագիրն իրականացնում է իրավական մակարդակի վրա, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում իրավական դաշտի բարեփոխմանը` հանուն ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության՚: Ով չհասկացավ, թե ինչ է նշանակում բազմազանության խթանման բաժին, թարգմանենք` բազմազանության տակ հասկացվում են հենց համասեռամոլները, գումարած նաեւ աղանդավորները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲԻ ՄԿՐՏՉՅԱՆ- Բուռն մանկություն է ունեցել, հասցրել է ապրել եւ սովորել Լեհաստանի ու Ռուսաստանի տարածքում, վերջնահանգրվանը Աշոտ Բլեյանի դպրոցն էր, ուր անգամ հասցրել է  բիզնես դասավանդել: Թե ինչպիսի բիզնես է նա սովորեցրել` չգիտենք, սակայն նշենք, որ հայցվորները ցածր աշխատավարձի պատճառաբանությամբ` դատարանին միջնորդել են հետաձգել պետտուրքի վճարումը: Մեր ՙհերոսը՚ տարբեր ՙօբյեկտներում՚ խոհարարություն է արել, նաեւ ժամանակին զբաղվել է պարելով, եղել է մենեջեր, Գյումրիում կազմակերպել է ջազ-ակումբ, եւ հենց ինքն է հսկայական ներդրում ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Գյումրիում Անկախության տոնը պղծած պացիֆիստական միջոցառման մեջ, ուր առկա էին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դրոշները, ինչպես նաեւ տոլերաստական բազում պաստառներ: Ի դեպ, մինչեւ Գյումրիում բուռն գործունեություն ծավալելը եւ իր կյանքը ՙՆոր սերունդի՚ հետ` որպես աշխատակից կապելը, նա Երեւանում հասցրել է լինել համասեռամոլապաշտպան ՙՓԻՆՔ Արմենիա՚ ՀԿ-ի կամավոր: Ի դեպ, նա սիրում է հանդես գալ ոչ թե Հովհաննես, այլ Ջոն անունով:

ՙՕՎԵՐՏՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ՚ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Ինչ վերաբերում է բուն հայցին, ապա այն ունի այնպիսի բովանդակություն, որ 10 տարի առաջ նման բան ոչ ոք չէր համարձակվի խոսել` ոչ միայն հրապարակավ, այլեւ` հարազատների ու ընկերների նեղ շրջապատում: Իսկ այսօր արդեն բացեիբաց հայցում համարձակվում են պնդել, թե ՙհամասեռամոլ՚ բառն ընդհանրապես արգելված բառ է (այն արգելող պետական կամ ոչ պետական որեւէ մարմին այդպես էլ չգտանք` չնայած երկար փնտրտուքի): Ի դեպ, հայցը սկսվում է մի այնպիսի հատվածով, որն ուղղակիորեն հաստատում է, որ բոլոր ՙսեւցուցակավորները՚ զբաղվել են համասեռամոլների շահերի պաշտպանությամբ, իսկ շահերի պաշտպանությունը ոչ այլ ինչ է, քան` լոբբինգ. ՙ06.05.2014թ. ՙԵվրատեսիլ՚ երգի միջազգային մրցույթից հետո Ինգա ու Անուշ Արշակյանները մրցույթի հաղթողին` Կոնչիտային անվանել էին հոգեկան հիվանդ եւ նշել, որ ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ` նման երեւույթները: Նրանց հայտարարությունից հետո հասարակական ակտիվիստները, շահերի պաշտպանությամբ զբաղվող անձինք համացանցում իրենց դժգոհությունն էին արտահայտել երգչուհիների արտահայտության վերաբերյալ՚: Եվս մեկ ՙմտքի գոհար՚ նույն հայցից. ՙ... Ամբողջ աշխարհը, այդ թվում նաեւ ՀՀ-ն պայքարում են անհանդուրժողականության դեմ... Հատկանշական է, որ հոդվածի հիմքը ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակմանը եւ նրանց ուղղված ատելության կոչն է եղել: Այս առումով` պետք է նշենք, որ ՀՀ-ն ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ ստորագրել է միջազգային փաստաթղթեր, այդ թվում` տարածաշրջանային 18 անդամ պետությունների կողմից կազմված հուշագիրը` ԼԳԲՏԻՔ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս, քուիր) (գրողը ինձ տանի, եթե հասկացա, թե մարդկային թափոնի որ տեսակն են նշանակում այդ տերմինները- Հ.Գ.) անձանց իրավական եւ սոցիալական կարգավիճակի համատեղ բարելավման նպատակով՚: Սրանց տես, դեռ իրավական ու սոցիալական երաշխիքներից են խոսում համասեռամոլների պարագայում, երբ այդ կոնտինգենտը դեռ 10 տարի առաջ հազար թումանով մկան ծակ էր փնտրում...
Ի դեպ, հայցադիմումում նաեւ առկա է սուտ, իբր ուղարկել են նամակ` հերքման պահանջով: Համենայնդեպս, ես` որպես թերթի ղեկավար, ինձ հասցեագրված այդպիսի նամակ չեմ ստացել: Ինչեւէ, սրանց համար, երեւի թե, սուտն ու կեղծիքը սովորական մի բան է:

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ


Իսկ այժմ` ՙՆոր սերունդ՚ գրանտակեր կազմակերպության գործունեության մասին: Կանդրադառնանք  ընդամենը մի ծրագրի, որը սույն ՀԿ-ն որոշել է իրականացնել դեռ 2011-ի սեպտեմբերի 9-ից, եւ որը գործնական փուլ մտավ մեկ տարի անց: Ընդամենը մեջբերում նրանց իսկ կայքից. ՙ2012թ.-ի դեկտեմբերի 1-ից ՙՆոր սերունդ՚ Մարդասիրական ՀԿ-ն իրականցնում է ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագիրը: Ծրագրի նպատակն է ԼԳԲՏ շահերի պաշտպանության կոալիցիայի ստեղծման միջոցով խթանել Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցությունը, որոնք հետաքրքրված են ԼԳԲՏ հիմնախնդիրներով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
• Կազմակերպել սեմինար-վարժանք 10 կազմակերպությունների 2-ական ներկայացուցիչների համար` կարողությունների զարգացման նպատակով:
• Ստեղծել ԼԳԲՏ շահերի պաշտպանության կոալիցիա:
• Կազմել ԼԳԲՏ համայնքի հիմնախնդիրների լուծման ռազմավարական պլան:
• Իրականացնել հարցում եւ կազմել զեկույց Հայաստանում ԼԳԲՏ համայնքի հիմնախնդիրների վերաբերյալ`  համագործակցելով մարզային կազմակերպությունների հետ:
• Ստեղծել առցանց համագործակցության խումբ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ՚: Այսինքն` համասեռամոլների շահերի լոբբինգն ակնհայտ է, իսկ այն, որ լոբբինգը միջազգային է, երեւում է հենց կայքի տեղեկատվությունից, որ ծրագիրն իրականացվում է. ՙԲաց Հասարակության Ինստիտուտի հիմնադրամներ եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ՚:
Ու հանդիպումների ծրագրերի, հսկայական մի շարք, ուր. ՙծրագրի շրջանակներում ՙՆոր Սերունդ՚ Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպեց սեմինար-վարժանք իրավապաշտպան թվով 10 կազմակերպությունների համար ՙՄարդու իրավունքներ՚, ՙԿոալիցիաների ստեղծման մեթոդաբանություն՚, ՙՌազմավարական պլանավորում՚ թեմաներով՚: Եվ հանդիպումների շարքը տեղի ունեցավ մարզերով մեկ, այդտեղ էր մտնում նաեւ  օմբուդսմենի Իջեւանի գրասենյակում տեղի ունեցած խայտառակությունը, որի մասին գրել ենք, հասցրել են անգամ. ՙԳրավոր հարցում կատարել ՙԼեզվի պետական տեսչություն՚ ՙLGBT՚ եւ ՙSexual orientation՚ տերմինների հայկական թարգմանությունը ճշգրտելու համար՚: Ու հիմա էլ բազում ՀԿ-ներ ներքաշելով համասեռամոլների պաշտպանության մեջ, հանգել են վերջին փուլին` այս տարի արդեն կատարում են ՙՕրենքի գերակայությունը հանուն բազմազանության եւ հավասարության՚ ծրագիրը, հենց որի վերաբերյալ էլ մենք հայցվոր Արման Սահակյանից վերը մեջբերում արեցինք: Ու տեսեք` ինչպես են նրանք պատրաստվում շարունակել. ՙ1. Մշակել հայեցակարգ, որտեղ կներկայացվի օրենսդրական բարեփոխումների առաջարկները եւ բացթողումները: 2.Առցանց տիրույթում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքի առկայության ու սումնասիրություն, որը կներկայացվի զեկույցի տեսքով՚: Բա, օրենսդրական փոփոխությունների ծրագիրը եթե լոբբինգ չէ, ապա էլ ինչ է, ու հենց ՙԼԳԲՏ անձանց՚, այսինքն` համասեռամոլների վերաբերյալ, գումարած դրան նաեւ ինտերնետում ուսումնասիրել, թե ովքեր են համարձակվում թթու խոսք ասել համասեռամոլներին ու նրանց շահերի լոբբիստներին, որպեսզի բոլորին հերթով ապահովեն ՙտուր միլիոն՚ տեսակի դատական հայցերի շարանով ու, ի վերջո, փորձեն փակել բոլորի բերանը:
Արդյոք մեր հանրությունը, արդարադատությունը, լրատվամիջոցները կհանդուրժեն այդ ոտնձգությունները, թե վերջապես կդրսեւորեն այն, ինչը վաղուց հասունացել է` զրո հանդուրժողականություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում