ՍԼԱՎՅԱՆՍԿԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Արխիվ 12-16ՍԼԱՎՅԱՆՍԿԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինա-Դոնեցկ պատերազմը, մեղմ ասած, տարօրինակ ընթացք է ստացել: Դա հատկապես տեսանելի դարձավ հուլիսի 5-ին, երբ Դոնբասի ինքնապաշտպանության ուժերն անսպասելիորեն հեռացան արդեն հռչակավոր դարձած Սլավյանսկ քաղաքից եւ քաշվեցին դեպի Դոնեցկ:ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ ԻՆՉՈՒ ԿԱՏԱՂԵՑ
Այն նահանջը վերջին օրերին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ընդ որում մինչեւ իսկ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, չգիտես ինչու, շտապեց մեկնել Դոնեցկ եւ հենց այնտեղից շրջանառության մեջ դրեց այն տեսակետը, թե նախª նահանջը տեղի ունեցավ այն պահին, երբ Սլավյանսկի ուղղությամբ չկար հարձակում, աշխատում էր միայն հակառակորդի հրետանին, ինչը նոր բան չէր: Այսինքնª այդ իրավիճակում քաղաքը թողնելը, ըստ Կուրղինյանի, հավասարազոր է դավաճանության:
Այդ մեղադրանքը, հասկանալի է, վերաբերում է Սլավյանսկի արդեն լեգենդար դարձած հրամանատար Իգոր Ստրելկովին, ընդ որում Կուրղինյանն ակնարկում է, թե նա այդ քայլին գնացել է հանուն մեծ փողերի:
Իհարկեª Կուրղինյանն այն հեղինակությունն ունեցող քաղաքագետն է, որի գործողությունները եւ հայտարարությունները չեն կարող պատահական լինել: Միեւնույն ժամանակ նրա այդ մեղադրանքներում, անշուշտ, գոնե ձեւականորեն ընդգծված տրամաբանություն կա: Ի վերջո փաստ է, որ Սլավյանսկը, որի վրա, առանց չափազանցության, այս օրերին կենտրոնացած է ողջ աշխարհի ուշադրությունը, հանձնվեց առանց կռվի: Ընդ որում բացատրությունները, որոնք հնչեցրին Ստրելկովի կողմնակիցները, թե պետք էր ավելի լավ դիրքեր քաշվել, հակառակորդը մշտապես ռմբակոծում էր քաղաքը, իրենք մտածում էին խաղաղ քաղաքացիների անվտանգության մասին եւ այլն, ոչ մի քննադատության չի դիմանում: Եվ արդյունքում եթե պարզվի, որ Կուրղինյանը ճիշտ է, ապա չմոռանանք, որ Ստրելկովը նաեւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարն է:
Այսինքնª սլավյանսկյան դավաճանությունը կարող է հանգեցնել Դոնբասի ինքնապաշտպանության պարտությանը, որի հետեւանքները կարող են նախª ծանր նստել Ռուսաստանի, ըստ այդմ էլª հետխորհրդային տարածաշրջանի ներկայիս ինտեգրացիոն գործընթացների եւ, արդյունքում, նաեւ Հայաստանի վրա:
Հետեւաբարª լուրջ հարցադրում է, թե կարո±ղ էր Ստրելկովը հանուն փողի հանձնել Սլավյանսկը: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Սակայն որոշ գործոններ չմոռանանք: Ի վերջո ո±վ է Իգոր Ստրելկովը, որտեղի±ց նա հայտնվեց ու կարճ ժամանակամիջոցում կարողացավ դառնալ առանց չափազանցության համաշխարհային, այսպես ասենք, ռազմաքաղաքականության աչքի ընկնող դեմքերից մեկը: Այս թեման շատ է քննարկվել, կան բազմապիսի վարկածներ: Սակայն որոշ փաստեր կան այդ բոլոր վարկածներում: Մասնավորապես, որ Ստրելկովը Դոնբաս տեղափոխվեց Ղրիմից, այսինքնª ղրիմյան հայտնի ՙքաղաքավարի զինվորականների՚ հրամանատարներից մեկն էր: Իսկ այն, որ այդ ՙքաղաքավարի զինվորականներն՚ ունեին մոսկովյան ծագումնաբանություն, խոստովանել է նաեւ Վլադիմիր Պուտինը:
Երկրորդը. այն, որ այսօր Դոնբասում տեղի են ունենում ոչ թե պարզապես համաշխարհային, այլ պատմական նշանակության իրադարձություններ, իր հերթին է հայտնի փաստ: Ըստ այդմª Ուկրաինայի եւ Դոնբասի վրա է կենտրոնացած աշխարհի առաջատար երկրների ողջ ուշադրությունը, տեղի է ունենում ոչ միայն ռազմական, քաղաքական, այլեւ հետախուզական, լրտեսական եւ հազար ու մի ուղղություններով բախումներ... Ուզում ենք ասել, որ նման իրավիճակներում պատահական ոչինչ չի լինում, առավել եւս բացառվում է, որ պատահական մեկն ինքն-իրեն գար ու դառնար այդ իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը: Առավել եւս, որ հենց Ստրելկովի ղեկավարած խումբն էր, որ լիկվիդացրեց ամերիկյան ԿՀՎ-ականների առանցքային խմբերից մեկը, որի ղեկավարը համարվում էր ԿՀՎ-ի պետի անձնական ներկայացուցիչը: Ընդ որում, կան այդ օպերացիայից հետո եղած որոշ հեռախոսազրույցների գաղտնալսումները, որտեղ ՙՍտրելոկ՚ ծածկանունով հրամանատարը հաշվետվություն էր ներկայացնում մոսկովյան ինչ-որ հատուկ ներկայացուցչի ու նրանից ցուցումներ ստանում: Հենց դրանից հետո էր, որ Կիեւն ամերիկյան հորդորներով սկսեց զինված հարձակումը, որը բախվեց Ստրելկովի հրամանատարությամբ գործող Սլավյանսկին եւ մոտ երեք ամիս լռվեց-մնաց նրա մատույցներում:
ՙՄԵԾ ԽԱՂԻ՚ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՇԱՀԵՐԸ
Իհարկեª այս ամենով չենք ուզում ծաղկեցնել Ստրելկովի անվան շուրջ հյուսված լեգենդները: Բայց նկատենք, որ այս իրավիճակում առնվազն միամտություն կլիներ մտածել դավաճանության վարկածի մասին, առավել եւս, որ դրանից հետո Ստրելկովին ոչ միայն կհաջողվեր ողջ մնալ, այլեւ կշարունակեր ղեկավարել Դոնեցկի ինքնապաշտպանությունը:
Սակայն պետք է բացատրվի, թե ի վերջո ինչո±ւ Ստրելկովը լքեց Սլավյանսկը: Չնայած այս հարցին կարելի է մոտենալ մյուս տեսանկյունից. ի±նչ է նա անում դրանից հետո: Նախª Դոնբաս հասնելուն պես Ստրելկովը հայտարարեց, որ պետք է Դոնեցկում գործող տարբեր եւ հաճախ հակասական գործունեություն իրականացնող զինված խմբավորումներին հավաքել հստակ, ուղղահայաց ղեկավարմամբ բանակային կառույցի մեջ: Մինչ այդ քաղաքում իրավիճակը դարձել էր ծայրահեղ ՙանհասկանալի՚: Սկսած նրանից, որ Դոնեցկի մի շարք ՙքաղաքական գործիչներ՚ պարզապես ձախողեցին ուկրաինական թիվ մեկ միլիարդատեր Ռենատ Ախմետովին պատկանող ձեռնարկությունների պետականացումը, վերջացրած նրանով, որ հաճախակի ՙտարօրինակաբար՚ ձախողվում էին մինչեւ անգամ Սլավյանսկին օԺանդակություն ցույց տալու գործողությունները: Գումարած դրանª Դոնեցկում մի շարք առանցքային դիրքեր էին զբաղեցրել Ախմետովի հովանավորյալները: Ընդ որում այն, որ տվյալ օլիգարխի դոնբասյան հանքամետաղագործական ձեռնարկությունները սերտ առնչություններ ունեն ռուսաստանյան մի շարք օլիգարխիկ կառույցների հետ, այսինքն, որ Ախմետովն այդ օլիգարխիկ կապերով մինչեւ իսկ կրեմլյան քաղաքականության վրա ազդելու փորձեր էր կատարում, իր հերթին է փաստ: Մի խոսքովª Դոնեցկը վերածվում էր Սլավյանսկի համար ոչ վստահելի թիկունքի:
Երկրորդը. Սլավյանսկից դուրս գալու հաջորդ օրը ինքնապաշտպանությունը գրավեց Դոնեցկ-Լուգանսկի սահմանային առանցքային նշանակության քաղաքներից մեկը, որն էականորեն սինխրոնացնում է երկու ինքնահռչակ հանրապետությունների զորքերի գործողությունները: Մինչդեռ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ որոշ գործիչներ արդեն նույնիսկ բացահայտորեն էին ձախողում այդ ինքնահռչակ պետությունների զինված ուժերն ընդհանուր հրամանատարության տակ կենտրոնացնելու փորձերը, ինչը դեպի վերջնական պարտություն տանող ամենակարճ ճանապարհն է:
Երրորդը. այս օրերին էականորեն աճել է ինքնապաշտպանության մեջ մտնող կամավորականների թիվը: Իրականում կամավորականներ են նրանք, թե ոչ, դա այլ հարց է: Իսկ փաստն այն է, որ այս օրերին դոնբասյան ինքնապաշտպանության ուժերի թվակազմը մոտ 10 հազար մարդով ավելացնելու ծրագրերը հաջողությամբ ընթանում են: Գումարած դրան, Լուգանսկի ինչ-որ հատվածում, չգիտես որտեղից հայտնված ՍՈՒ-25 ինքնաթիռ հայտնաբերվեց: Ինքնապաշտպանությունը բացատրում է, թե դա հարկադիր վայրէջք կատարած ուկրաինական ինքնաթիռ է: Միգուցե, բայց նաեւ այն տպավորությունն է, որ առաջիկա օրերին Լուգանսկի հարակից թփուտներում էլի նման ՙհարկադիր վայրէջք՚ կատարած ինքնաթիռներ կհայտնաբերվեն, այսինքնª ինքնապաշտպանությունը արդեն նաեւ ավիացիա ունի:
Իհարկեª այս բոլոր գերխնդիրների լուծման համար իմաստ ուներ դուրս գալ ռազմավարական առումով իր հիմնական խնդիրը լուծած Սլավյանսկից: Իսկ թե ինչու այդ քայլը շոկային վիճակի մեջ գցեց շատերին, այդ թվումª Կուրղինյանին, կարելի է տարբեր բացատրություններ տալ:
Բայց ամեն դեպքում երեկվանից մի փոքր հանդարտված պատերազմը վերսկսեց բորբոքվել, Կիեւն արագորեն դեպի Դոնեցկ եւ Լուգանսկ է տեղաշարժում իր ծանր զինտեխնիկան: Այսինքնª մարտական գործողությունները տեղափոխվում են խոշոր քաղաքներ: Դրանից զատª Ախմետովի ռուս հովանավոր-օլիգարխները, որ ամեն կերպ փորձում էին արգելակել ռուսական զորքերի մուտքը Դոնբասª խոստանալով այդ տարածաշրջանի ինքնավարության հարցը լուծել Ախմետով-Պորոշենկո հարթությունում, ակնհայտորեն արդյունքի չհասան, ինչը հուշում է, որ պատերազմի այս նոր փուլը բոլորովին այլ տեսք կունենա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

