ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա:
Արխիվ 12-16
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ունեցած անախորժությունները քիչ էին, հիմա էլ Շանթը հիշեցրեց այն դրվագը, երբ բահերի կոթերի կույտի կողքին ինքը հանգիստ զրուցում էր Օսիպյանի հետ. ՙՄեկը հարց չի տվել` ընկեր Օսիպյան, դու Շանթի հետ ինչ էիր խոսում, եթե Շանթը խուժան էր, ըտեղ բռնեիք, տանեիք: Բայց եթե դու շանտաժ էիր անում, ասում էիր` ընդեղ կռիվ եմ սարքելու` քեզ կալանավորեմ, որ դու հենց հիմա փախնես տուն, Շանթը ասում էր` կռիվ կսարքես, չեմ փախնի, որովհետեւ ես քաղաքական հայացքների համար պատրաստ եմ մեռնեմ: Սա չի պարզել քննիչը՚:
Ճիշտ այնպես, ինչպես օրվա մեջ երկու անգամ փչացած ժամացույցը ճիշտ ժամանակ է ցույց տալիս, երբեմն զարմանալիորեն այնպես է պատահում, որ կարող է ՀԱԿ-ի ակտիվիստից էլ օգուտ լինի: Այսպես, ամենաագրեսիվ ակտիվիստներից մեկը` ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հայտնաբերել է բավականին անհարմար բաներ` արագաչափերի նկարահանած ավտոմեքենաների պարագայում: Նա հետազոտել է մի քանի նկար, արդյունքներն էլ գցել համացանց. ՙՆկարում պատկերված մեքենան այս տարվա հունվարից ՀՀ-ում չի եղել, բայց ըստ ոստիկանության կայքի եւ տուգանքի ծանուցման տվյալների` 12.06.2014թ, ժամը 17:45-ին Կարբի գյուղում երթեւեկել է 75 կմ/ժ արագությամբ, եւ պետք է վարորդը տուգանվի նշածս խախտման համար՚: Նա նկարներով ցույց է տվել, որ մի ինչ-որ այլ ավտոմեքենայից պետհամարանիշի պատկերը ՙֆոտոշոփ՚ ծրագրի օգնությամբ հանվել է, դրա փոխարեն բավականին կոպիտ է դրվել խնդրո առարկա` Հայաստանից բացակայող ավտոմեքենայի պատկերի վրա: Դե ինչ, մնում է հուսալ, որ ոստիկանությունը ծառայողական քննություն կանցկացնի եւ կպարզի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ ով է այդքան կոպիտ ՙբողկեր՚ ուտում, որ միանգամից բռնվում է:
Հիմա պատկերացնո±ւմ եք` երեխան սառնարանից հանի պաղպաղակը, ու այնուհետ նրա հետ աներեւակայելի բաներ կատարվեն: ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ստեղծվել է Վիագրայի դեր կատարող պաղպաղակ: Կրքերը բորբոքող պաղպաղակ է ստեղծվել Մեծ Բրիտանիայում: Դա կատարվում է պաղպաղակի մեջ առկա վիագրայի շնորհիվ: Վիագրա արդեն կարելի է գնել ոչ միայն դեղատներից: Լոնդոնի Lick Me I"m Delicious ապրանքանիշը առաջարկում է մի նոր տեսակի վիագրա-պաղպաղակ: Այս իրական հաճույքի հեղինակը կազմակերպության ավագ հրուշակագործ Հարրի Ֆրենսիսն է: Պաղպաղակի բաղադրությունը բացահայտված չէ: Բայց բոլոր դեպքերում, Հարրի Ֆրենսիսին խորհուրդ չենք տա իր գյուտը արտահանել ԱՄՆ: Ախր, ամերիկացիք այնքան բութ են, որ եթե Ուկրաինայի փոխարեն` հեռուստաալիքով կարող են ցույց տալ Պակիստանի քարտեզը, չի բացառվի, որ սխալմամբ սկսեն գնել այդ պաղպաղակը` իրենց երեխաների համար:
Լավ, անցնենք պոզիտիվի: Մեզ հաճելիորեն զարմացրին ՌՈՒՍՆԵՐԸ` Մոսկվայի Կիեւյան կայարանի հանրային պետքարանի հատակը վերածելով դասական ՙաստղային ծառուղու՚: Ամեն ինչ տեղը տեղին են արել` գրանիտի մեջ պատրաստված աստղեր, աստղերի մեջ էլ` ռուսական շոու-բիզնեսի, դերասանական արվեստի , կինոյի այն աստղերի դեմքերը, ովքեր հանդես են եկել Կիեւում իշխանությունը զավթած ԱՄՆ կամակատար վարչակարգի պաշտպանությամբ: Բոլորի անուն-ազգանունները գրված են, կողքն ավելացված է ՙ5-րդ շարասյուն. օտարները մեր մեջ՚ մակագրությունը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է միայն դա ընդօրինակել մեր երկրում, մեր 5-րդ շարասյուների պարագայում: Բայց միգուցե դրա համար հարկադրված լինենք վերադարձնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին, քանզի մեր հանրային պետքարանները հաստատ քչություն կանեն:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

